National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
29.8.2016

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06 07
08 09 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30 31
 
29.08.2016
ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանի ելույթն «Աշխարհն առանց միջուկային զենքի» միջազգային կոնֆերանսում
1 / 1

ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանն օգոստոսի 29-ին ելույթ է ունեցել օգոստոսի 29-30-ը Աստանայում ընթացող «Աշխարհն առանց միջուկային զենքի» միջազգային կոնֆերանսում:

«Պարոն նախագահ,

տիկնայք եւ պարոնայք,

թույլ տվեք շնորհակալություն հայտնել Ղազախստանի Հանրապետության խորհրդարանին, արտաքին գործերի նախարարությանը եւ «Խորհրդարանականները հանուն միջուկային զենքի չտարածման» կազմակերպությանն այս կոնֆերանսի կազմակերպման համար: Վստահ եմ, որ այս միջոցառումը կնպաստի միջազգային հանրության համատեղ ջանքերին` զանգվածային ոչնչացման զենքերի տարածման դեմ պայքարի գործում:

Այս տարի Ղազախստանի Հանրապետությունը, ինչպես եւ Հայաստանի Հանրապետությունը, նշում են իրենց անկախության 25-րդ տարեդարձը: Ցանկանում եմ այս կապակցությամբ շնորհավորանքներս հղել Ղազախստանի Հանրապետությանը եւ ղազախ ժողովրդին ու ցանկանալ ամենայն բարիք:

Որպես օրենսդիր մարմնի ներկայացուցիչ` ես մեծապես կարեւորում եմ զանգվածային ոչնչացման զենքերի տարածման դեմ պայքարի գործում օրենսդրական եւ քաղաքական շրջանակի առկայությունը, ինչն անհրաժեշտ է միջազգային մեխանիզմների ու անվտանգության ապահովման համար` կոչված սահմանափակելու միջուկային զենքերի տարածումը` միջազգային արդյունավետ վերահսկողության ներքո: Այս կապակցությամբ ես կցանկանայի ընդգծել երկխոսության կարեւորությունը եւ գործընկեր երկրների խորհրդարանների, ինչպես նաեւ միջազգային կազմակերպությունների հետ ցանցային համագործակցության ապահովումը` նպատակ ունենալով խթանել միջուկային զինաթափումը, չտարածումը եւ միջուկային տեխնոլոգիաների խաղաղ կիրառումը:

Հարգելի գործընկերներ,

Հայաստանի Հանրապետությունը մեծապես կարեւորում է զանգվածային ոչնչացման զենքերի չտարածմանը վերաբերող պայմանագրերի եւ կարգերի հանընդհանուր կիրառումը` դրանք դիտարկելով որպես գործիքային մեխանիզմներ` ուղղված զանգվածային ոչնչացման զենքերի չտարածմանը: Մենք կոչ ենք անում մեր բոլոր գործընկերներին միավորել ջանքերը տարածաշրջանային, ենթատարածաշրջանային եւ միջազգային մակարդակներում` դրանց համապարփակ իմպլեմենտացման համար: Որպես այս մեխանիզմների աջակից` մենք մեծապես կիսում ենք միջուկային զենքից ազատ գոտիների հիմնման գաղափարը: Այս համատեքստում Հայաստանի Հանրապետությունը ողջունել է Կենտրոնական Ասիայում միջուկային զենքից ազատ գոտու ստեղծումը, ինչը պարունակում է կոնկրետ դրույթներ, որոնք ամրապնդում են չտարածմանն ուղղված տարածաշրջանային եւ միջազգային ջանքերը:

Այսօր միջազգային հանրությունը բախվում է աննախադեպ գլոբալ մարտահրավերների եւ բնական աղետների, ինչպես նաեւ բազմաբնույթ ահաբեկչական կազմակերպությունների շարունակական սպառնալիքների: Այնուամենայնիվ, տարածումը եւ միջուկային զենքի հնարավոր կիրառումը շարունակում են մնալ այն հիմնական մարտահրավերները, որոնց դեմ պետությունները շարունակում են պայքարել:

Հայաստանի Հանրապետության կառավարությունը ձեռնարկում է անհրաժեշտ քայլեր` ամրապնդելու առկա ազգային եւ վերազգային իրավական եւ քաղաքական պարտադիր գործիքները` նպատակ ունենալով կանխել ահաբեկչական կամ այլ հանցավոր խմբավորումների կողմից զանգվածային ոչնչնացման զենքերի ձեռքբերումը: Հայաստանի Հանրապետությունը կողմ է հանդիսանում ահաբեկչության դեմ պայքարի գործում առկա հիմնական պայմանագրերի, ինչպիսիք են «Ահաբեկչական ռմբահարումների դեմ պայքարի մասին», «Ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» միջազգային կոնվենցիաները, «Միջուկային ահաբեկչության ակտերի դեմ պայքարի մասին» կոնվենցիան: Հավատարմությունը եւ հանձնառությունը այս մեխանիզմներին ստեղծում են անհրաժեշտ հիմքեր ահաբեկչության դեմ պայքարի գործում, ներառյալ պայքարն ահաբեկչական խմբավորումների կողմից վտանգավոր նյութերի ձեռքբերման վտանգի դեմ: Այս ամենին զուգահեռ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ազգային մակարդակում միջուկային անվտանգության ամրապնդման համար իմպլեմենտացրել է օրենսդրական եւ վարչական միջոցների մի ամբողջություն: Դրանք ներառում են փոփոխություններ կառավարության որոշումներում, որոնք վերաբերում են ռադիոակտիվ նյութերի ներմուծման եւ արտահանման դեպքում լիցենզավորման ընթացակարգերի սահմանմանը, ռադիոակտիվ նյութերի ֆիզիկական պահպանության կանոններին, Հայաստանի ատոմակայանի ֆիզիկական պաշտպանության եւ անվտանգության հայեցակարգին եւ միջուկային նյութերին: Այս փաստաթղթերը նախատեսված են դյուրացնելու «Միջուկային նյութի ֆիզիկական պաշտպանության մասին» կոնվենցիայի դրույթների իմպլեմենտացիան եւ դրա փոփոխությունները, որոնք վավերացվել են Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կողմից 2013 թվականին:

Հայաստանի Հանրապետության կառավարությունը մեծ ուշադրություն է հատկացնում նաեւ Միավորված ազգերի կազմակերպության անվտանգության խորհրդի 1540 բանաձեւի իրականացմանը: Հայատանի Ազգային գործողությունների 2015-2020 թթ. պլանը մշակվել եւ ընդունվել է 2015 թվականի փետրվարի 5-ին Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից` 1540 բանաձեւի հանձնաժողովի փորձագետների եւ ԵԱՀԿ հակամարտությունների կանխարգելման կենտրոնի աջակցությամբ: 2015 թվականի մարտ ամսին այն ներկայացվել է 1540 բանաձեւի հանձնաժողովին: Այս դիադիկ փաստաթուղթը հաշվի է առնում եւ առանձնացնում կոնկրետ քայլեր` սկսած արդեն իսկ իմպլեմենտացված ազգային միջոցների վերանայումից մինչեւ ընթացիկ եւ նախատեսված գործողությունների կոորդինացում: Դրանք ընդգծում են Հայաստանի գործողությունները եւ օրենսդրական կարգավորումները միջուկային, քիմիական եւ կենսաբանական ոլորտներում, ինչպես նաեւ արտահանման վերահսկողության եւ սահմանային անվտանգության խնդիրները: Առանձնակի ուշադրություն է հատկացված բազմակողմ եւ երկկողմ համագործակցությանը:

Միջուկային էներգիայի խնդիրների շուրջ ՀՀ-ն կանոնավոր կերպով եւ սերտորեն համագործակցում է միջազգային կազմակերպությունների ու գործընկեր երկրների հետ: Տեղում իրականացված բազմաթիվ վերահսկողական եւ գնահատման առաքելությունները վերահաստատել են ՀՀ հանձնառությունն ստանձնած միջազգային պարտականություններին, ինչպես նաեւ բաց լինելն ու թափանցիկության բարձր մակարդակը: Չի արձանագրվել եւ ոչ մի անհամապատասխանություն կամ շեղում միջազգային պայմանագրերի առաջադրած պահանջներից: Ատոմային էներգիայի միջազգային գործակալության եւ միջազգային գործընկերների հետ հիմնավոր խորհրդակցությունների անցկացումից հետո Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է կայացրել Մեծամորի ատոմակայանի շահագործման ժամկետի երկարացման վերաբերյալ: Ձեռնարկվել են բոլոր հնարավոր միջոցառումները դրա անվտանգության ու ապահովության պահպանման համար:

Հարգելի գործընկերներ,

ոչ մի պետություն միայնակ չէ միջուկային զենքից ազատ գոտի ստեղծելու իր գործում: «Գլոբալ զրո» կոչված վերջնանպատակը հնարավոր է միայն բոլոր պետությունների համագործակցության եւ հանձնառության դեպքում:

Միջազգային հանրությունը պետք է միավորի ջանքերը ժամանակակից, առավել հզոր եւ ավերիչ միջուկային զենքերի դեմ պայքարի գործում` ի նպաստ աշխարհի խաղաղության:

Մեկ անգամ եւս երախտիքիս խոսքն են հղում կոնֆերանսի կազմակերպիչներին:

Շնորհակալություն ուշադրության համար»:


29.08.2016
ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը կմասնակցի Կենտրոնական եւ Արեւելյան Եվրոպայի երկրների խորհրդարանական հանդիպմանը
Լեհաստանի Հանրապետության խորհրդարանի նախագահի հրավերով ՀՀ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը օգոստոսի 30-ից 31-ը Վարշավայում կմասնակցի Կենտրոնական եւ Արեւելյան Եվրոպայի երկրների «Համերաշխություն եւ ինքնիշխանություն» խորագրով խորհրդարանական հանդիպմանը, որին կմասնակցեն շուրջ 10 երկրների, այդ թվում` Վրաս...

29.08.2016
Գալուստ Սահակյանը ծննդյան օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ վաստակավոր արտիստ Հարություն Մովսիսյանին
Շնորհավորական ուղերձում մասնավորապես ասվում է. «Մի քանի տասնամյակ ձգվող Ձեր ստեղծագործական գործունեությունը հավատարմության օրինակ է մշակույթին, հարազատ թատրոնին, որտեղ այսօր էլ մարմնավորում եք բազմաթիվ հետաքրքիր կերպարներ, եւ հանդիսատեսին, ում շարունակում եք Ձեր դերասանական խաղով հաճույք պատճառել թա...

29.08.2016
Գալուստ Սահակյանն ընդունել է Բունդեսթագի պատգամավորին
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանն օգուստոսի 29-ին ընդունել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության Բունդեսթագի պատգամավոր, գերմանա-հայկական ֆորումի նախագահ Ալբերթ Վայլերի գլխավորած պատվիրակությանը: Ողջունելով հյուրերին՝ Գալուստ Սահակյանը բարձր է գնահատել Ալբերթ Վայլերի ունեցած ներդրումը երկու...

29.08.2016
Հանդիպում ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովում
ՀՀ Ազգային ժողովի ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը օգոստոսի 29-ին ընդունել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության Բունդեսթագի բյուջետային հանձնաժողովի անդամ Քարսթեն Քյորբերին: Ողջունելով հյուրի այցը Հայաստանի խորհրդարան՝ Գագիկ Մինասյանը բարձր է գնահատ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am