Տպել
21.08.2016
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը ծննդյան օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Նորին Սուրբ Օծություն Տեր Տեր Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսին
1 / 1

Ուղերձում մասնավորապես ասվում է.

«Ձեր աստվածահաճո ծառայությամբ Դուք եւ Ձեր սրբազան հովվապետությամբ Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցին ջանադրաբար գործի եք դնում բոլոր հնարավորությունները մեր ժողովրդի հոգեւոր զորացմանն ու վերելքին նեցուկ եւ հենարան լինելու համար` հավատավոր ժողովրդի մեջ հաստատելով արդարամտության, արժանապատվության եւ գթասրտության գաղափարներ, ձեւավորելով հոգեւոր ու բարոյական առողջ մթնոլորտ:

Այսօր Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցին Ձեր հայրապետությամբ ավելի հզորացած շարունակում է իր ազգապահպան առաքելությունը: Վստահ եմ, որ հետայսու էլ Ձեր աստվածահաճո ջանքերն ու հայրապետական հոգածությունը սատար կլինեն մեր ժողովրդին` նրա առաջընթացի ու հզորացման ճանապարհին»:

Ազգային ժողովի նախագահը Վեհափառ Հայրապետին մաղթել է առողջություն, խաղաղություն եւ ամենայն բարիք:


10.05.2024
Ավելացվում են քաղաքացիներին ծանուցելու եղանակները
Օրենքի նախագծով հստակեցվում են պարտադիր զինվորական ծառայության զորակոչի, վարժական հավաքների եւ զինվորական վարժանքների կազմակերպման եւ անցկացման շրջանակներում քաղաքացիներին իրենց զինվորական հաշվառման վայրի մարմին ներկայանալու համար տրվող պատշաճ ծանուցումների եղանակները, ինչպես նաեւ քաղաքացու կողմից դ...

10.05.2024
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը: ...