Տպել
13.07.2016
Գալուստ Սահակյանի ցավակցական ուղերձը Իտալիայի Պատգամավորների պալատի եւ Սենատի նախագահներին
1 / 1

ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը ցավակցական ուղերձներ է հղել Իտալիայի Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Լաուրա Բոլդրինիին եւ Սենատի նախագահ Պիետրո Գրասսոյին:

«Ցավով տեղեկացանք Պուլիայում տեղի ունեցած երկաթուղային վթարի մասին: Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի եւ անձամբ իմ անունից խորին ցավակցություն եմ հայտնում բազում մարդկային զոհերի պատճառ հանդիսացած ողբերգական պատահարի կապակցությամբ:

Դժվարին այս պահին ցանկանում եմ հայտնել մեր զորակցությունն ու համերաշխությունը զոհերի եւ վիրավորների ընտանիքներին»:


13.07.2016
Գալուստ Սահակյանն ընդունել է Բուլղարիայի դեսպանին
ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը հուլիսի 13-ին ընդունել է Բուլղարիայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Գեորգի Կարաստամատովին, ով Հայաստանի Հանրապետությունում ավարտում է իր դիվանագիտական առաքելությունը: Խորհրդարանի ղեկավարը շնորհակալություն է հայտնել Գեորգի Կարաստամատովին՝ Հայաստանում պաշտոնավ...