Տպել
11.07.2016
Հանդիպում ՀՀ ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովում
1 / 3

Հուլիսի 11-ին ՀՀ ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը հանդիպել է ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ղեկավար, դեսպան Արգո Ավակովի հետ:

Կորյուն Նահապետյանը շնորհավորել է Արգո Ավակովին ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ղեկավարի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ եւ նշել, որ վերջին տարիներին գրասենյակի հետ ձեւավորվել են սերտ գործընկերային հարաբերություններ: Բարձր գնահատելով ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի շարունակական աջակցությունը հանձնաժողովի գործունեությանը` նա հույս է հայտնել, որ դեսպանն իր դիվանագիտական մեծ փորձը կծառայեցնի նաեւ խորհրդարանի հետ հարաբերությունների զարգացմանը:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ղեկավարը վստահեցրել է, որ մեծ ջանքեր կգործադրի խորհրդարանական հանձնաժողովի հետ առկա համագործակցությունը ոչ միայն պահպանելու, այլեւ ընդլայնելու ուղղությամբ:

Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովի եւ գրասենյակի միջեւ համագործակցության հիմնական ուղղությունները` պաշտպանության եւ անվտանգության ոլորտներում խորհրդարանական վերահսկողության ընդլայնումը, ոլորտային օրենսդրության վերանայումն ու համապատասխանեցումը սահմանադրության փոփոխություններին եւ հանձնաժողովի կարողությունների զարգացումը:

Զրուցակիցները պատրաստակամություն են հայտնել իրականացնել պաշտպանության եւ անվտանգության բնագավառում հանձնաժողովի վերահսկողական դերի ընդլայնմանը նպաստող համատեղ ծրագրեր:


11.07.2016
ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը հանդիպել է «Սփյուռք» ամառային դպրոցի մասնակիցների հետ
ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը հուլիսի 11-ին խորհրդարանում հյուրընկալել է «Սփյուռք» ամառային դպրոցի մասնակիցներին: Հանդիպմանը ներկա էր նաեւ ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը: Ողջունելով հյուրերին Հայստանի Հանրապետության Ազգային ժողովի անունից՝ Գալուստ Սահակյանը նշել է, որ ծրագրի նպատակն է Սփյու...

11.07.2016
Հանդիպում խորհրդարանում
ՀՀ ԱԺ փոխնախագահ, ՀՀ Ազգային ժողովի եւ Վրաստանի խորհրդարանի միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահ Հերմինե Նաղդալյանը եւ Միջխորհրդարանական հանձնաժողովի անդամները հուլիսի 11-ին հանդիպել են Վրաստանի խորհրդարանի փոխնախագահ Մանանա Կոբախիձեի գլխավորած պատվիրակության հետ: Ողջու...

11.07.2016
Այց Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
Աշխատանքային այցով Երեւանում գտնվող Վրաստանի խորհրդարանի փոխնախագահ, Վրաստանի խորհրդարանի եւ ՀՀ ԱԺ-ի միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահ Մանանա Կոբախիձեի գլխավորած պատվիրակության անդամները հուլիսի 11-ին ՀՀ ԱԺ փոխնախագահ, ՀՀ ԱԺ-ի եւ Վրաստանի խորհրդարանի միջեւ համագործակ...

11.07.2016
Գալուստ Սահակյանն ընդունել է Վրաստանի խորհրդարանի փոխնախագահին
ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը հուլիսի 11-ին ընդունել է Վրաստանի խորհրդարանի փոխնախագահ Մանանա Կոբախիձեի գլխավորած պատվիրակությանը: ՀՀ ԱԺ նախագահը, ողջունելով Մանանա Կոբախիձեի այցը Հայաստանի խորհրդարան, հույս է հայտնել, որ այն կնպաստի հայ-վրացական բարեկամական հարաբերությունների առավել խորացմանն ու ...