Տպել
06.07.2016
Գալուստ Սահակյանն ընդունել է Հունաստանի դեսպանին
1 / 1

ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը հուլիսի 6-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Հունաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Իոաննիս Տայիսին, ով Հայաստանի Հանրապետությունում ավարտում է իր դիվանագիտական առաքելությունը:

Գալուստ Սահակյանը շնորհակալություն է հայտնել Իոաննիս Տայիսին Հայաստանում պաշտոնավարման ժամանակաշրջանում իրականացրած արդյունավետ աշխատանքի համար եւ հաջողություն մաղթել նրան հետագա գործունեության ընթացքում:

Անդրադառնալով Հայոց ցեղասպանության ճանաչման եւ դատապարտման գործընթացին՝ ԱԺ նախագահը բարձր է գնահատել Հունաստանի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության ժխտման համար պատասխանատվություն սահմանող օրինագծի ընդունումը: Այս համատեքստում նա կարեւորել է նաեւ 2015 թվականի մարտի 24-ին ՀՀ Ագգային ժողովում Օսմանյան կայսրության կողմից Պոնտոսի հույների եւ ասորիների նկատմամբ իրականացված ցեղասպանությունը դատապարտող հայտարարության ընդունումը:

Գալուստ Սահակյանը, խոսելով ՀՀ արտաքին քաղաքականության հիմնական խնդիրներից մեկի՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության մասին, նշել է, որ Հայաստանը կարեւորում է ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորման հարցում Հունաստանի հավասարակշռված դիրքորոշումը:

Ըստ Գալուստ Սահակյանի՝ Հայաստանն առանձնահատուկ կարեւորություն է տալիս տնտեսության տարբեր բնագավառներում Հունաստանի հետ համագործակցության առավել խթանմանը ու ընդլայնմանը: Այս համատեքստում նշվել է, որ առեւտրատնտեսական կապերի ոլորտում կա դեռեւս չօգտագործված մեծ ներուժ:

ՀՀ-ում Հունաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Իոաննիս Տայիսը, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, ուրախությամբ նշել է, որ իր դիվանագիտական առաքելության տարիներին Հայաստանի եւ Հունաստանի հարաբերությունները գտնվել են բարձր մակարդակի վրա եւ հույս է հայտնել, որ հարաբերությունների կայուն զարգացումը հետայսու եւս կլինի շարունակական:

Իոաննիս Տայիսը շնորհակալություն է հայտնել ՀՀ Աժ նախագահին՝ Հայաստանում իր դիվանագիտական առաքելության ընթացքում խորհրդարանի կողմից ցուցաբերված աջակցության համար:

Հանդիպման ընթացքում երկկողմ կարեւորվել են միջխորհրդարանական հարաբերություների բարձր մակարդակը, խորհրդարանական բարեկամական խմբերի շփումներն ու փոխայցերը:


06.07.2016
ՀՀ Ազգային ժողովը 2016 թ. երկրորդ եռամսյակում ստացել է 795 նամակ
«Քաղաքացիների առաջարկությունները, դիմումները եւ բողոքները քննարկելու կարգի մասին» ՀՀ օրենքի համաձայն` ՀՀ Ազգային ժողովի քարտուղարությունը հրապարակում է 2016 թ. երկրորդ եռամսյակում ստացված նամակների քննարկման արդյունքների համառոտ տեղեկատվությունը: Ընդունվել, գրանցվել եւ ԱԺ նախագահին է հանձնվել քաղաքա...

06.07.2016
Հանդիպում ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովում
Հուլիսի 6-ին ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանն ընդունել է Ռուսաստանի Դաշնության նախագահի միջազգային եւ մշակութային համագործակցության հարցերով հատուկ ներկայացուցիչ Միխայիլ Շվիդկոյին եւ ՌԴ դեսպանատան հատուկ հանձնարարութ...