Տպել
06.07.2016
Հանդիպում ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովում
1 / 1

Հուլիսի 6-ին ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանն ընդունել է Ռուսաստանի Դաշնության նախագահի միջազգային եւ մշակութային համագործակցության հարցերով հատուկ ներկայացուցիչ Միխայիլ Շվիդկոյին եւ ՌԴ դեսպանատան հատուկ հանձնարարություններով խորհրդական Օլեգ Շապովալովին:

Արտակ Դավթյանը ողջունել է Միխայիլ Շվիդկոյի այցը Հայաստան եւ կարեւորել երկու երկրների մշակութային կապերի սերտացմանն ուղղված քայլերը:

Երկու երկրների միջեւ գոյություն ունեցող դարավոր բարեկամությունն էլ ավելի ամրապնդելու գործում երկուստեք կարեւորվել են մշակութային կապերի առավել ամրապնդումն ու պահպանումը, նաեւ մշակույթի եւ կրթության ոլորտների գործիչների շփումների ակտիվացումն ու մշակութային միջոցառումների իրականացումը:

Զրուցակիցներն անդրադարձել են Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի եւ Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի գործունեությանը՝ կարեւորելով միջխորհրդարանական կապերի ամրապնդումը:

Միխայիլ Շվիդկոյը բարձր է գնահատել Ռուսաստանում բնակվող հայերի ներդրումը գործարարության, շինարարության, բարձր տեխնոլոգիաների ոլորտներում:

Քննարկվել են նաեւ Ռուսաստանում եւ Հայաստանում առաջիկա խորհրդարանական ընտրություններին, ՀՀ ընտրական օրենսգրքի փոփոխություններին վերաբերող հարցեր:


10.05.2024
Ավելացվում են քաղաքացիներին ծանուցելու եղանակները
Օրենքի նախագծով հստակեցվում են պարտադիր զինվորական ծառայության զորակոչի, վարժական հավաքների եւ զինվորական վարժանքների կազմակերպման եւ անցկացման շրջանակներում քաղաքացիներին իրենց զինվորական հաշվառման վայրի մարմին ներկայանալու համար տրվող պատշաճ ծանուցումների եղանակները, ինչպես նաեւ քաղաքացու կողմից դ...

10.05.2024
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը: ...