Տպել
01.07.2016
ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն ընդունել է Ֆրանսիայում Հայոց թեմի առաջնորդ, Գերաշնորհ Տ. Վահան եպիսկոպոս Հովհաննեսյանին
1 / 4

ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հունիսի 30-ին ընդունել է Ֆրանսիայում Հայոց թեմի առաջնորդ, Գերաշնորհ Տ. Վահան եպիսկոպոս Հովհաննեսյանին:

Ողջունելով հյուրին` ԱԺ փոխնախագահն ընդգծել է Հայաստանյայց Սուրբ Առաքելական Եկեղեցու բացառիկ դերակատարությունը հայ ժողովրդի, այս դեպքում՝ Ֆրանսիայի հայ համայնքում հայապահպանության, հոգեւոր, մշակութային եւ քրիստոնեական արժեքների պահպանման եւ տարածման գործում:

«Անհրաժեշտ է սփյուռքահայ երիտասարդության շրջանում սերմանել հայրենասիրական եւ քրիստոնեական արժեքներ. այս գործում անչափ կարեւոր է Հայ առաքելական եկեղեցու դերը»,-նշել է ԱԺ փոխնախագահը:

Էդուարդ Շարմազանովը հյուրից հետաքրքրվել է Ֆրանսիայի հայ համայնքի խնդիրներով, Եկեղեցու կողմից հայապահպանությանն ուղղված քայլերով, Ֆրանսիայում հայկական դպրոցների առկայությամբ եւ աջակցության պատրաստակամություն հայտնել:

Զրուցակիցներն անդրադարձել են Ֆրանսիայի խորհրդարանում շրջանառվող՝ Հայոց ցեղասպանության ժխտման համար քրեական պատասխանատվություն սահմանող օրինագծին:

Ֆրանսիայում Հայոց թեմի առաջնորդ, Գերաշնորհ Տ. Վահան եպիսկոպոս Հովհաննեսյանը շնորհակալություն է հայտնել ԱԺ փոխնախագահին ջերմ ընդունելության համար, ներկայացրել շուրջ 1 մլն հայ համայնքի ձեռքբերումներն ու խնդիրները, կարեւորել հայ մշակույթի տարածումն ու օտարների համար այն ճանաչելի դարձնելը:


01.07.2016
Ֆուտբոլային հանդիպում ՀՀ ԱԺ-ի եւ ՀՀ ԱԺ-ում հավատարմագրված լրագրողների հավաքականների միջեւ
Հուլիսի 4-ին՝ ժամը 19.00-ին, Երեւանի «Դինամո» մարզադահլիճում տեղի կունենա ֆուտբոլային հանդիպում ՀՀ Ազգային ժողովի եւ ՀՀ ԱԺ-ում հավատարմագրված լրագրողների հավաքականների միջեւ: ՀՀ Ազգային ժողովի հավաքականը հանդես կգա հետեւյալ կազմով. 1. Էդուարդ Շարմազանով- ԱԺ փոխնախագահ 2. Հովհաննես Սահակյան- ԱԺ պատգա...

01.07.2016
«Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը պետք է ամբողջությամբ իրացնի ինքնորոշման իր իրավունքը». Էդուարդ Շարմազանով
ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հուլիսի 1-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Հունաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Իոաննիս Տայիսին: ԱԺ փոխնախագահը բարձր է գնահատել Հայաստանի եւ Հունաստանի ավանդական եղբայրական հարաբերությունները եւ փաստել, որ այդ կապերի զարգացման եւ սերտացմ...