Տպել
29.06.2016
ՀՀ ԱԺ փոխնախագահը հանդիպել է խորհրդարան այցելած ուսանողների հետ
1 / 4

ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հունիսի 29-ին հանդիպել է Երեւանի պետական համալսարանի հայ բանասիրության եւ ռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետների, Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի պատմության եւ իրավագիտության ֆակուլտետի ուսանողների հետ:

Ողջունելով ուսանողների այցը երկրի օրենսդիր մարմին՝ ԱԺ փոխնախագահը պատանիների խնդրանքով անդրադարձել եւ սիրով պատասխանել է մի շարք հարցերի, ներկայացրել դրանց վերաբերյալ իր պատկերացումներն ու այդ ոլորտներում վարվող քաղաքականությունը:

Պատանիներին, մասնավորապես, հետաքրքրում էին Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը եւ այդ առնչությամբ մեր երկրի հեռահար նպատակները, Արցախյան հերոսամարտն ու ԼՂ հակամարտության կարգավորմանն ուղղված բանակցային գործընթացը, այդ գործընթացում Լեռնային Ղարաբաղի ներգրավման անհրաժեշտությունը, մեր երկրում կրթության որակի բարձրացմանն ուղղված քայլերը, գործազրկությունը, կոռուպցիան եւ դրա դեմ պայքարը: Ի թիվս այս հարցերի, Էդուարդ Շարմազանովը նաեւ անդրադարձել է կրթության ազգային նկարագիր ունենալու հարցին, ՀՀ քաղաքացու կերպարի կերտման իր տեսլականին, ընտանեկան արժեքային համակարգը խարխլող բացասական երեւույթներին, քրիստոնեական արժեհամակարգի պահպանման եւ տարածման անհրաժեշտությանը:

Հանդիպման ավարտին ուսանողները լուսանկարվել են ԱԺ փոխնախագահի հետ:


29.06.2016
Խորհրդարանը շարունակել է արտահերթ նստաշրջանի աշխատանքը
ՀՀ Ազգային ժողովը հունիսի 29-ին շարունակել է արտահերթ նստաշրջանի աշխատանքը եւ քվեարկությամբ ընդունել նախորդ օրը երկրորդ եւ երրորդ ընթերցմամբ քննարկված օրինագծերը: Պատգամավորները շարունակել են իրենց տեսակետները ներկայացնել ՀՀ Նախագահի կողմից ներկայացված, 2015 թվականի դեկտեմբերի 23-ին Մոսկվայում ստորա...