Տպել
28.06.2016
Հանդիպում ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովում
1 / 1

ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Էլինար Վարդանյանը հունիսի 28-ին հանդիպել է ԵԱՀԿ-ի ազգային փոքրամասնությունների հարցերով գերագույն հանձնակատարի ներկայացուցիչներ Անդրեյ Խանժինի եւ Մարկ Ֆումագալիի հետ:

Հյուրերի խնդրանքով տիկին Վարդանյանն անդրադարձել է մեր երկրում ազգային փոքրամասնությունների խնդիրներին՝ նշելով, որ Հայաստանում նրանք ունեն այն նույն խնդիրները, որոնք ունեն ՀՀ քաղաքացիները: Հանձնաժողովի նախագահը նշել է, որ ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներն ակտիվ գործունեություն են ծավալում Հայաստանի հասարակական եւ քաղաքական կյանքում: Նա անդրադարձել է նաեւ Ընտրական օրենսգրքով ազգային փոքրամասնությունների համար քվոտայի սահմանմանը եւ մանրամասներ ներկայացրել նոր օրենսգրքով նախատեսված փոփոխությունների մասին:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել ազգային ավանդույթներով պայմանավորված որոշ խնդիրների, մասնավորապես ազգային փոքրամասնությունների կրթական խնդիրներին, նրանց մայրենի լեզուների ուսուցմանը եւ այլն:


28.06.2016
Խորհրդարանը շարունակել է արտահերթ նստաշրջանի աշխատանքը
ՀՀ Ազգային ժողովը հունիսի 28-ին շարունակել է արտահերթ նստաշրջանի աշխատանքը: Պատգամավորներն առաջին ընթերցմամբ շարունակել են քննարկել «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացում...

28.06.2016
Հերմինե Նաղդալյանը «Միասնական Ռուսաստան» կուսակցության համագումարում բարձրաձայնել է ազգերի ինքնորոշման խնդրի կարեւորության մասին
Հունիսի 26-27-ին Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայում տեղի է ունեցել «Միասնական Ռուսաստան» կուսակցության 15-րդ համագումարը, որին կուսակցության հրավերով մասնակցել է Հայաստանի Հանրապետական կուսակցության պատվիրակությունը՝ ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ, ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Հերմինե Նաղդալյանի...