Տպել
22.06.2016
Գալուստ Սահակյանն ընդունել է Ռամկավար ազատական կուսակցության ներկայացուցիչներին
1 / 3

ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը հունիսի 22-ին ընդունել է Ռամկավար ազատական կուսակցության կենտրոնական վարչության նախագահ Սերխիո Նահապետյանի գլխավորած պատվիրակությանը:

Ողջունելով հյուրերին խորհրդարանում՝ Ազգային ժողովի նախագահն անդրադարձել է Ռամկավար ազատական կուսակցության բազմամյա պատմությանը, կարեւորել նրանց անցած ուղին, ձեռքբերումները եւ դերը Սփյուռքի հայապահպանության գործում: ԱԺ նախագահը բարձր է գնահատել հայ ժողովրդի համար կարեւորագույն հարցերի՝ Հայոց ցեղասպանության ճանաչման եւ Լեռնային Ղարաբաղի խաղաղ կարգավորման հարցում Սփյուռքի ներդրումը եւ այս համատեքստում կարեւորել ողջ հայության համատեղ ջանքերը:

Սերխիո Նահապետյանը, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, նշել է, որ կուսակցությունն իր գործունեությամբ այսուհետ եւս կնպաստի Հայաստանի եւ Սփյուռքի միջեւ կապերի ամրապնդմանը: Ըստ նրա՝ իրենք անում են հնարավորը, որպեսզի Սփյուռքում ապրող հայերը մշտապես հաղորդակից դառնան հայ մշակույթին, կրթությանն ու հոգեւոր արժեքներին:

Նա եւս կարեւորել է Սփյուռքի դերը Հայոց ցեղասպանության ճանաչման եւ Լեռնային Ղարաբաղի խաղաղ կարգավորման հարցում եւ վստահեցրել, որ այդ ուղղությամբ տարվող աշխատանքները շարունակական կլինեն:

Գալուստ Սահակյանը Սերխիո Նահապետյանից հետաքրքրվել է, թե ինչպիսին են կուսակցության հայաստանյան կառույցի հետ իրենց կապերն ու համագործակցությունը: Սերխիո Նահապետյանը նշել է, որ իրենք կուսակցության հայաստանյան կառույցի կողքին են եւ մշտապես պատրաստ են համագործակցել եւ աջակցել: Այս համատեքստում խորհրդարանի ղեկավարը կարեւորել է կուսակցության` հայրենիքում եւ արտերկրում գործող կառույցների միջեւ համագործակցված աշխատանքը:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաեւ տարածաշրջանային խնդիրներին եւ երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի:


22.06.2016
«Թուրքիան փախստականներին դարձրել է շանտաժի առարկա»,- ԵԽԽՎ նիստի ժամանակ ասել է ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Նաիրա Կարապետյանը
«Տիկնայք եւ պարոնայք, Նախ եւ առաջ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել զեկուցողին գերազանց կատարած աշխատանքի համար:Երեկ աշխարհը նշում էր Փախստականների միջազգային օրը՝ մի օր, երբ մենք պետք է մի պահ կանգ առնենք եւ մտածենք, օր, երբ պետք է գործենք եւ հոգ տանենք:Միգրանտների եւ փախստականների խնդիրը վերաբ...

22.06.2016
«Ժամանակակից Թուրքիան վերածվում է Օսմանյան Թուրքիայի». Հերմինե Նաղդալյան
Հունիսի 22-ին ԵԽԽՎ ամառային նստաշրջանի լիագումար նիստի օրակարգում քննարկման է դրվել «Թուրքիայում ժողովրդավարական հաստատությունների գործունեությունը» թեմայով զեկույցը, որի ընթացքում ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար, ՀՀ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը հանդես է եկել ելույթով` խստորեն դատապարտելով...