Տպել
21.06.2016
Հանդիպում խորհրդարանում
1 / 4

Հունիսի 21-ին ՀՀ ԱԺ Հայաստան-Չինաստան բարեկամական խմբի անդամներ Ռուզաննա Մուրադյանը, Կարինե Պողոսյանը, Մարգարիտ Եսայանը, Վոլոդյա Բադալյանը, Վահրամ Մկրտչյանը, Տաճատ Վարդապետյանը հանդիպել են Հայաստանի Հանրապետական կուսակցության հրավերով Հայաստան ժամանած Չինաստանի Կոմունիստական կուսակցության ներկայացուցիչների հետ:

Ողջունելով հյուրերին՝ Հայաստան-Չինաստան բարեկամական խմբի անդամ Ռուզաննա Մուրադյանը նշել է, որ վերջին շրջանում Հայաստանի Հանրապետական կուսակցության կապերը Չինաստանի Կոմունիստական կուսակցության հետ ակտիվացել են: Տիկին Մուրադյանը նշել է, որ ՀՀ Նախագահի այցը Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն նոր ուղի է հարթել երկու երկրների բարեկամության եւ հետագա համագործակցության ու փոխհարաբերությունների զարգացման ուղղությամբ: Ընդգծվել է, որ երկու երկրների նախագահների ստորագրած համատեղ հռչակագիրն արդեն իսկ այդ հարաբերությունների հիմք է դրել: Ռուզաննա Մուրադյանը նշել է, որ Չինաստանի հետ Հայաստանի հարաբերություններն սկիզբ են առել դեռեւս 2-րդ դարից՝ Մետաքսի ճանապարհով: Պատգամավորը կարեւորել է նոր Մետաքսի ճանապարհի եւ Հայաստան-Իրան երկաթուղու կառուցման գործում Չինաստանի մասնակցությունը եւ ներդրումը:

Կարեւորելով երկու երկրների մշակույթների միջեւ փոխադարձ կապը եւ համագործակցությունը՝ տիկին Մուրադյանը նշել է, որ դրա վառ ապացույցն է Հայաստանում չինարենի խորացված ուսուցմամբ դպրոցի բացումը: Հայ խորհրդարանականները փոխադարձ բարեկամությունը եւ գործընկերային հարաբերությունները կարեւոր են համարել ոչ միայն բարեկամական առումով, այլ նաեւ՝ քաղաքական:

Տիկին Մուրադյանը տեղեկացրել է, որ ՀՀ Ազգային ժողովում գործում է Չինաստանի հետ բարեկամական խումբ եւ ներկայացրել է խմբի անդամներին:

Չինաստանի Կոմունիստական կուսակցության հանձնաժողովի քարտուղարի տեղակալ Լի Գոինը, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, նշել է, որ իրենք առաջին անգամ են այցելում Հայաստան: Նա շնորհակալություն է հայտնել Հայաստան-Չինաստան բարեկամական խմբի անդամներին՝ հայ-չինական հարաբերությունների զարգացման գործում մեծ աշխատանք կատարելու եւ նշանակալի ներդրում ունենալու համար: Լի Գոինն ասել է, որ չնայած երկու երկրները հեռու են իրարից, սակայն ունեն շատ նմանություններ եւ ընդհանրություններ. երկու երկրներն էլ մեծ ներդրում են ունեցել ազգերի քաղաքակրթությունների զարգացման գործում: Նշվել է, որ չինական կողմը պատրաստ է իրականացնելու այն պայմանավորվածությունները, որոնք ձեռք են բերվել երկու երկրների բարձրաստիճան պաշտոնյաների այցերի ընթացքում:

Հայ խորհրդարանականները, ողջունելով հյուրերին, նույնպես կարեւորել են հայ-չինական հարաբերությունների սերտացումը, ընդգծել երկկողմ այցերի եւ հաճախակի շփումների անհրաժեշտությունը:

Զրուցակիցները երկկողմ հարաբերությունների զարգացման գործում կարեւորել են օրենսդիր մարմինների միջեւ սերտ աշխատանքը: Անդրադարձ է կատարվել նաեւ կրթական, մշակութային, հումանիտար եւ այլ ոլորտներում երկկողմ համագործակցությանը:


21.06.2016
ԵԽԽՎ ամառային նստաշրջանում հայկական պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանի ելույթը
«Հարգելի գործընկերներ , Ես այսօր կրկին պիտի խոսեմ ապրիլի առաջին օրերին Ադրբեջանի կողմից սանձազերծած լայնամասշտաբ ռազմական գործողությունների մասին, որն աննախադեպ էր ծանր ռազմատեխնիկայի օգտագործման իր ծավալով եւ ադրբեջանական զինուժի կատարած վայրագություններով: Մի քանի օրում Ադրբեջանը հերթական անգամ թք...

21.06.2016
ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Նաիրա Կարապետյանի ելույթը ԵԽԽՎ նիստի ժամանակ
«Սիրելի գործընկերներ, Այսօր ռասիզմը դարձել է իրական թշնամի, որի դեմ մենք պետք է պայքարենք, եւ Եվրոպան պետք է համախմբվի: Ցանկացած մարդ` ռասիզմի ցանկացած դրսեւորմամբ, պետք է պատժվի: Մեկ անգամ արդեն Եվրոպան տեսել է ռասիզմի էսկալացիա, եւ այդ ռասիզմի անունն էր նացիստական ռեժիմ: Դժբախտաբար, այստեղ` Եվրոպա...

21.06.2016
ԵԽԽՎ-ի՝ հունիսի 20-ի նիստում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Սամվել Ֆարմանյանի ելույթը
«Հարգելի գործընկերներ, տիկնայք եւ պարոնայք: Հռոմի պապ Ֆրանցիսկոսը չորս օրից այցելելու է Հայաստան: Նա բոլոր հավատացյալներին խնդրել է աղոթել Հայաստան կատարելիք իր առաջիկա այցի համար: Թույլ տվեք հղում կատարել Հռոմի պապ Ֆրանցիսկոսին. «Ես խնդրում եմ Ձեզ աղոթել ինձ համար, ով մի քանի օրից ուխտագնացության է...