Տպել
21.06.2016
ԵԽԽՎ ամառային նստաշրջանում հայկական պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանի ելույթը
1 / 1

«Հարգելի գործընկերներ ,

Ես այսօր կրկին պիտի խոսեմ ապրիլի առաջին օրերին Ադրբեջանի կողմից սանձազերծած լայնամասշտաբ ռազմական գործողությունների մասին, որն աննախադեպ էր ծանր ռազմատեխնիկայի օգտագործման իր ծավալով եւ ադրբեջանական զինուժի կատարած վայրագություններով: Մի քանի օրում Ադրբեջանը հերթական անգամ թքեց իր իսկ վավերացրած բոլոր միջազգային պայմանագրերի վրա՝ Մարդու իրավունքների հռչակագրի, բռնությունների եւ մարդու արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի, երեխաների իրավունքի, ժնեւյան եւ բոլոր հնարավոր կոնվենցիաների վրա:

Ընդամենը մեկ փաստ հարյուրավորներից. Բաքվի համալսարանի կայքում տեղադրված` Ղարաբաղի պաշտպանության բանակի գլխատված զինվորի նկարը րոպեների ընթացքում հավաքել էր հազարավոր լայքեր: Իսկ զինվորին գլխատած երկոտանի ադրբեջանցի կենդանին, ինչպես մարդասպան Ռամիլ Սաֆարովը, հռչակվել է Ադրբեջանի հերոս՝ Ալիեւի կողմից արժանանալով զինվորական պարգեւի: Երբ տեսնում ես այս ամենը, համոզվում ես, որ ԴԱԻՇ-ի հրեշները շատ բան ունեն սովորելու ադրբեջանցի բարբարոսներից՝ ինչպես գլխատել, մորթել, անարգել զոհվածների դիերը:

Հարգելի գործընկերներ, ձեզանից ոմանց, այդ թվում՝ մարդու իրավունքների հանձնակատարին, ես եւ իմ գործընկերները ներկայացրել ենք գլխատված, խոշտանգված եւ անարգված զինվորների դիերի նկարները: Ձեզանից շատերը չկարողացան անգամ նայել այդ նկարներին: Բայց հույս ունեմ գոնե հասկացաք, թե ի՞նչ արժե Ալիեւի հայտարարությունը, որ Ադրբեջանը պատրաստ է ապահովել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի անվտանգությունը: Այո, պատրաստ է՝ սպանելով երեխաների ու ծերերի, գլխատելով ու խոշտանգելով զինվորների եւ խաղաղ բնակիչների: Եւ միանգամայն օրինաչափ է, որ Եվրոպայի խորհրդի Ըննդդեմ ռասիզմի եւ անհանդուրժողականության հանձնաժողովի՝ օրերս հրապարակած զեկույցը լուրջ մտահոգություն է հայտնում, որ Ադրբեջանի քաղաքական էլիտան, կրթական հաստատություններն ու լրատվամիջոցները հայերի հանդեպ ատելություն են քարոզում: Զեկույցը նշում է, որ ադրբեջանցիների մի ամբողջ սերունդ դաստիարակվել է հայերի հանդեպ ատելությամբ, իսկ ադրբեջանցի այն եզակի գործիչները, ովքեր հանդես են գալիս հաշտեցման օգտին, նրանց բանտ են նետում՝ տարբեր շինծու մեղադրանքներով: Որպես օրինակ է բերվում մարդասպան Ռամիլ Սաֆարովի ազատ արձակումն ու հերոսացումը, ինչը, ըստ զեկույցի, հայերի հանդեպ ազգային ատելության հողի վրա նոր հանցագործությունների հիմք դարձավ:

Հարգելի գործընկերներ,

Տարիներ շարունակ այս ամբիոնից ես խոսել եմ ադրբեջանական դասագրքերում քարոզվող վայրագ հակահայության մասին, ներկայացրել եմ ադրբեջանուհի Մայրամ Գյունեշլիի նամակները, ով ասում էր, որ ինքը, կարդալով ադրբեջանական դասագրքերը, սարսափում է իր զավակի ապագայի համար, ով չի կարող նման ատելության մթնոլորտում առողջ մարդ մեծանալ:

Եւ վերջապես Ընդդեմ ռասիզմի եւ անհանդուրժողականության հանձնաժողովն անդրադառնում է լրջագույն այս խնդրին՝ հաստատելով, որ Ադրբեջանը սաֆարովատիպ զոմբիներ է բուծում:

Այս ամենի մասին պետք է խոսվեր վաղուց, երբ Ադրբեջանի օմբուդսմեն Էլմիրա Սուլեյմանովան հայտարարում էր, թե Ռամիլ Սաֆարովը հայրենասիրության օրինակ պիտի լինի յուրաքանչյուր ադրբեջանցու համար, իսկ 13-ամյա ադրբեջանուհին հպարտ ասում էր, թե ինքը դիպուկահար է դառնալու՝ հայ երեխաներին սպանելու համար:

Ահա այսպես, հարգելի գործընկերներ: Անկեղծ ասած, ես չեմ կարծում, որ հիմա այլեւս հնարավոր է ինչ-որ բան շտկել: Ադրբեջանը վաղուց արդեն ահաբեկչական պետություն է՝ այդօրինակ պետության բոլոր կանոններով»:


21.06.2016
Հանդիպում խորհրդարանում
Հունիսի 21-ին ՀՀ ԱԺ Հայաստան-Չինաստան բարեկամական խմբի անդամներ Ռուզաննա Մուրադյանը, Կարինե Պողոսյանը, Մարգարիտ Եսայանը, Վոլոդյա Բադալյանը, Վահրամ Մկրտչյանը, Տաճատ Վարդապետյանը հանդիպել են Հայաստանի Հանրապետական կուսակցության հրավերով Հայաստան ժամանած Չինաստանի Կոմունիստական կուսակցության ներկայացու...

21.06.2016
ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Նաիրա Կարապետյանի ելույթը ԵԽԽՎ նիստի ժամանակ
«Սիրելի գործընկերներ, Այսօր ռասիզմը դարձել է իրական թշնամի, որի դեմ մենք պետք է պայքարենք, եւ Եվրոպան պետք է համախմբվի: Ցանկացած մարդ` ռասիզմի ցանկացած դրսեւորմամբ, պետք է պատժվի: Մեկ անգամ արդեն Եվրոպան տեսել է ռասիզմի էսկալացիա, եւ այդ ռասիզմի անունն էր նացիստական ռեժիմ: Դժբախտաբար, այստեղ` Եվրոպա...

21.06.2016
ԵԽԽՎ-ի՝ հունիսի 20-ի նիստում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Սամվել Ֆարմանյանի ելույթը
«Հարգելի գործընկերներ, տիկնայք եւ պարոնայք: Հռոմի պապ Ֆրանցիսկոսը չորս օրից այցելելու է Հայաստան: Նա բոլոր հավատացյալներին խնդրել է աղոթել Հայաստան կատարելիք իր առաջիկա այցի համար: Թույլ տվեք հղում կատարել Հռոմի պապ Ֆրանցիսկոսին. «Ես խնդրում եմ Ձեզ աղոթել ինձ համար, ով մի քանի օրից ուխտագնացության է...