National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
21.6.2016

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30
 
21.06.2016
ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Նաիրա Կարապետյանի ելույթը ԵԽԽՎ նիստի ժամանակ
1 / 1

«Սիրելի գործընկերներ,

Այսօր ռասիզմը դարձել է իրական թշնամի, որի դեմ մենք պետք է պայքարենք, եւ Եվրոպան պետք է համախմբվի: Ցանկացած մարդ` ռասիզմի ցանկացած դրսեւորմամբ, պետք է պատժվի: Մեկ անգամ արդեն Եվրոպան տեսել է ռասիզմի էսկալացիա, եւ այդ ռասիզմի անունն էր նացիստական ռեժիմ:

Դժբախտաբար, այստեղ` Եվրոպայի խորհրդում, դեռ կան անդամ պետություններ այնպիսի ռեժիմներով, որոնք խիստ անհանդուրժողական եւ ռասիստական քաղաքականություն են վարում էթնիկ խմբերի, ազգությունների եւ մի շարք երկրների նկատմամբ` ահ ու սարսափ տարածելով նրանց հանդեպ:

Այո, սիրելի գործընկերներ, ասենք ո՛չ ատելությանն ու վախին, բայց ասենք նաեւ ո՛չ Ստին: Չի կարելի խաբել Եվրոպային, մենք ունենք բազում ապացույցներ, թե ինչպես է Ադրբեջանը ջախջախում եւ վերացնում հին հայկական մշակութային ժառանգությունը: Մի՛ ստեք Եվրոպային:

Խոսքերիս ամենածանրակշիռ հաստատումն է Եվրոպական հանձնաժողովի զեկույցը` Ադրբեջանի կողմից ցուցաբերված ռասիզմի եւ անհանդուրժողականության դեմ (ՌԱԵՀ): Այս զեկույցի 25-րդ հոդվածում մենք կարդում ենք. «Անդրբեջանցիների մի ամբողջ սերունդ մեծացել է` հայկական ագրեսիայի մասին մշտական հռետորաբանություն լսելով: 2012թ-ին արված ուսումնասիրության համաձայն` ադրբեջանցիների 91%-ը Հայաստանն իրենց ամենամեծ թշնամին են համարում»: Միեւնույն տեղում մենք կարող ենք գտնել նաեւ հետեւյալը. «Այլ աղբյուրների համաձայն` գոյություն ունի նաեւ ներքաղաքական կոնֆլիկտ, եւ ադրբեջանական ղեկավարությունը, կրթական համակարգը եւ ԶԼՄ-ները շատ բեղմնավոր են հայերին զրպարտելու հարցում:

Քաղաքական հակառակորդներին հաճախ մեղադրում են հայկական արմատներ ունենալու եւ հայկական աղբյուրներից գումար ստանալու մեջ»:

Եվ սա դեռ ամենը չէ: Կան բազմաթիվ օրինակներ, որ դպրոցական ծրագրում առկա են տարբեր առաջադրանքներ եւ խաղեր, որոնց բովանդակությունը հայերի հանդեպ չափից շատ ատելությունն է: Դպրոցական երեխաները վաղ տարիքից սովորում են թշնամի ունենալ, եւ այդ թշնամին հանդիսանում են հայերը:

Եվրոպայի խորհրդի համար ամենեւին էլ անակնկալ չէ, որ ՌԱԵՀ-ը իր զեկույցի մեջ նույնպես հիշատակում է Ռամիլ Սաֆարովի դեպքը, դեպք, որը հիմք է հանդիսացել այստեղ՝ Եվրոպայի խորհրդում, Մեծ Բրիտանիայի պատգամավոր պարոն Չոփի կողմից արված ԵԽԽՎ զեկույցի 13540 փաստաթղթղի համար, այն է՝ «Դատապարտված անձանց փոխանցելու մասին կոնվենցիայի չարաշահումը կանխելու համար միջոցներ»:

Հարկ է հիշեցնել, որ ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովը ՆԱՏՕ-ի սեմինարի ժամանակ սպանել էր իր հայ գործընկերոջը` Գուրգեն Մարգարյանին, մինչ նա քնած էր՝ միայն վերջինիս հայ լինելու պատճառով: Կարճ ժամանակ անց նրան հունգարական բանտից տեղափոխել էին Ադրբեջան, որտեղ նա պետք է կրեր ցմահ ազատազրկումը` Բուդապեշտի դատարանի կողմից 2004 թվականին հայ սպային սպանելու վճռի համաձայն: Բայց, հասնելով Ադրբեջան՝ Ռամիլ Սաֆարովն անմիջապես ազատ արձակվեց, ստացավ մայորի կոչում, բնակարան եւ վճար, որը նա չէր ստացել Հունգարիայում բանտարկված լինելու պատճառով: Դա այսպես կոչված հերոսի փառաբանման քայլ էր նախագահ Ալիեւի կողմից:

Իր մամլո հաղորդագրության մեջ ՌԱԵՀ-ն ընդգծել է այն վտանգը, որ նման գործողությունները կարող են անպատժելիության զգացում ձեւավորել ամենավտանգավոր ռասիստ հանցագործների մոտ:

Սակայն սա էլ անակնկալ չէ ադրբեջանական ռեժիմի պարագայում: Բոլորովին վերջերս մեկ այլ մարդասպան ադրբեջանցի սպա, ով գլխատել էր Ղարաբաղի պաշտպանության բանակի զինծառայող Քյարամ Սլոյանին եւ նկարվելով նրա գլխի հետ՝ տարածել լուսանկարները համացանցում, նույնպես փառաբանվել էր եւ պարգեւատրվել նախագահ Ալիեւի կողմից:

Նման տեսակի ռասիզմն առաջին հերթին սկսվում է բարձրաստիճան պաշտոնյաներից եւ թույլ տվեք մեջ բերել մի նախադասություն նախագահ Ալիեւի խոսքից. «Կան նաեւ ուժեր, որոնք չեն սիրում մեզ, չեն սիրում մեր ձեռքբերումները, դրանք մեզ վատը կամեցողներն են: Կարելի է բաժանել նրանց մի քանի խմբի: Առաջին հերթին դրանք մեր գլխավոր թշնամիներն են` աշխարհասփյուռ հայությունը եւ այն կաշառված ու կոռումպացված քաղաքական գործիչները, որոնք գտնվում են նրանց լոբբիի ազդեցության տակ»:

Ես սրանք միայն հայերի հանդեպ ռասիզմի եւ անհանդուրժողականության օրինակներն են:

Ես կոչ եմ անում խորհրդարանական վեհաժողովին վերջ դնել այսօրինակ երեւույթներին, վերջ դնել նացիզմին, վերջ դնել ռասիզմին, վերջ դնել Ալիեւի ռեժիմին»:


21.06.2016
Հանդիպում խորհրդարանում
Հունիսի 21-ին ՀՀ ԱԺ Հայաստան-Չինաստան բարեկամական խմբի անդամներ Ռուզաննա Մուրադյանը, Կարինե Պողոսյանը, Մարգարիտ Եսայանը, Վոլոդյա Բադալյանը, Վահրամ Մկրտչյանը, Տաճատ Վարդապետյանը հանդիպել են Հայաստանի Հանրապետական կուսակցության հրավերով Հայաստան ժամանած Չինաստանի Կոմունիստական կուսակցության ներկայացու...

21.06.2016
ԵԽԽՎ ամառային նստաշրջանում հայկական պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանի ելույթը
«Հարգելի գործընկերներ , Ես այսօր կրկին պիտի խոսեմ ապրիլի առաջին օրերին Ադրբեջանի կողմից սանձազերծած լայնամասշտաբ ռազմական գործողությունների մասին, որն աննախադեպ էր ծանր ռազմատեխնիկայի օգտագործման իր ծավալով եւ ադրբեջանական զինուժի կատարած վայրագություններով: Մի քանի օրում Ադրբեջանը հերթական անգամ թք...

21.06.2016
ԵԽԽՎ-ի՝ հունիսի 20-ի նիստում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Սամվել Ֆարմանյանի ելույթը
«Հարգելի գործընկերներ, տիկնայք եւ պարոնայք: Հռոմի պապ Ֆրանցիսկոսը չորս օրից այցելելու է Հայաստան: Նա բոլոր հավատացյալներին խնդրել է աղոթել Հայաստան կատարելիք իր առաջիկա այցի համար: Թույլ տվեք հղում կատարել Հռոմի պապ Ֆրանցիսկոսին. «Ես խնդրում եմ Ձեզ աղոթել ինձ համար, ով մի քանի օրից ուխտագնացության է...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am