National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
20.6.2016

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30
 
20.06.2016
Հերմինե Նաղդալյանը բարձրացնում է Ադրբեջանի` ԵԽԽՎ-ին անդամակցության դադարեցման հարցը
1 / 1

«Ալիեւյան ռեժիմը չարիք է ոչ միայն սեփական ժողովրդի համար. 15 տարվա անդամակցությունը Եվրոպայի խորհրդում չի բարելավել Ադրբեջանում ժողովրդավարության եւ մարդու իրավունքների իրավիճակը, ավելին` այն հետընթաց է ապրում: Բոլոր հայտարարություններն Ադրբեջանում ժողովրդավարության առաջխաղացման մասին խաբեություն են: Բռնապետությունը Եվրոպայի խորհրդում տեղ չունի»,- այսօր՝ հունիսի 20-ին, Ստրասբուրգում մեկնարկած ԵԽԽՎ ամառային նստաշրջանում հայտարարել է ՀՀ ԱԺ փոխնախագահ, ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Հերմինե Նաղդալյանը` Վեհաժողովին կոչ անելով զրկել Ադրբեջանին ԵԽԽՎ անդամակցությունից:

«ԵԽԽՎ-ն պետք է հաստատակամ լինի արմատախիլ անելու այս ժանտախտը, կանգնեցնելու ալիեւյան ռեժիմը: Առաջարկում եմ կասեցնել Ադրբեջանի անդամակցությունը ԵԽԽՎ-ին»,- իր ելույթում նշել է Հերմինե Նաղդալյանը` վեհաժողովականների ուշադրությունը հրավիրելով հարեւան երկրում վարվող այլատյացության, քաղաքացիական հասարակության հետապնդման, ազգային փոքրամասնությունների բռնաճնշման, խոսքի իրավունքի զանգվածային ոտնահարման քաղաքականության եւ օրեցօր ահագնացող այլ բացասական երեւույթների վրա:

Այս համատեքստում Հերմինե Նաղդալյանը եվրոպացի գործընկերներին, մասնավորապես, հիշեցրել է հունիսի 7-ին Ռասիզմի եւ անհանդուրժողականության դեմ Եվրոպական հանձնաժողովի /ՌԱԵՀ/ կողմից հրապարակված` Ադրբեջանի վերաբերյալ հերթական զեկույցը, որտեղ, ի թիվս երկրում գոյություն ունեցող բազմաթիվ խնդիրների, Հանձնաժողովն առանձնահատուկ անդրադարձ է կատարել հայերի նկատմամբ Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաների կողմից իրականացվող ատելության հրահրման քաղաքականությանը:

Ըստ զեկույցի` «...քաղաքական առաջնորդները, կրթական հաստատությունները եւ լրատվամիջոցները շարունակում են հայերի նկատմամբ ատելության կոչեր կիրառել:

... ադրբեջանցիների մի ամբողջ սերունդ աճել է` անսալով մշտապես ատելությամբ լեցուն հռետորաբանությանը»:

Զեկույցում հրապարակված հարցման արդյունքներով` Ադրբեջանի բնակչության 91%-ն ընկալում է Հայաստանը որպես Ադրբեջանի մեծագույն թշնամի եւ իրական ատելություն զգում այն ամենի նկատմամբ, ինչը հայկական է:

«Ադրբեջանի նախագահը եւ այլ բարձրաստիճան պաշտոնյաներ ողջ հայ ազգին մատնանշում են որպես թիվ մեկ թշնամի, եւ այն ինչ համարվում է հանցագործություն, փառահեղ արարք է դիտարկվում Ադրբեջանում»,- իր խոսքում նշել է Հերմինե Նաղդալյանը` դրա վառ օրինակ բերելով Ռամիլ Սաֆարովի ոճրագործությունը հայ սպայի նկատմամբ: Հերմինե Նաղդալյանն ընդգծել է, որ ՌԱԵՀ զեկույցը, անդրադառնալով այս դեպքին, նշում է. «... որ իշխանությունները ներում են շնորհել, ազատ արձակել եւ աջակցել են Ռամիլ Սաֆարովին` առանց հաշվի առնելու այն վտանգը, որ այդպիսով կարող է զարգանալ ռասիզմի հանցագործների մոտ անպատժելիության զգացումը»:

Որպես այլատյացության ադրբեջանական քաղաքականության շարունակական դրսեւորում՝ Հերմինե Նաղդալյանն անդրադարձել է 2016 թ. ապրիլի 2-ին Լեռնային Ղարաբաղի դեմ ադրբեջանական բանակի կողմից սանձազերծված աննախադեպ ռազմական ագրեսիայի ընթացքում ադրբեջանցի զինյալների կողմից կատարված սարսափելի հանցագործություններին, որոնց ընթացքում ադրբեջանցի զինվորը, որը գլխատել էր հայ սպային եւ կտրված գլուխը տեղադրել ինտերնետում, զինվորը, ով պատերազմական հանցագործություն է կատարել, խրախուսվել եւ աջակցություն է ստացել նախագահ Ալիեւի կողմից:

Հերմինե Նաղդալյանն իր ելույթում նշել է, որ թեեւ Սաֆարովի գործը լայնորեն քննարկվել եւ դատապարտվել է ԵԽԽՎ-ի կողմից, ընդունվել է բանաձեւ Կոնվենցիայի չարաշահումը կանխելու միջոցների վերաբերյալ, որի ընթացում զեկուցողը ներկայացրել է այն հնարավոր վտանգները, որոնք կարող են գոյանալ ոչ ադեկվատ արձագանքի դեպքում, այնուամենայնիվ ԵԽԽՎ-ի կողմից դա բավարար արձագանք չէ. «Մենք հետեւողական չեղանք կանգնեցնելու Ալիեւին, մեր լռությունը խրախուսեց Ադրբեջանի իշխանություններին կատարելու հետագա հանցագործությունները»,- ասել է ԱԺ փոխխոսնակը:

Ի դեպ, Բյուրոյի զեկույցը ներկայացնող «Եվրոպական պահպանողականների» խմբի ղեկավար, բրիտանացի պատգամավոր Յան Լիդել-Գրանիեն, անդրադառնալով Հերմինե Նաղդալյանի ելույթին, այն որակել է որպես հզոր ելույթ, որն ազդեցիկ տպավորություն գործեց եւ՛ իր, եւ՛ դահլիճում ներկաների վրա: Բրիտանացի պատգամավորը կարեւորել է ԱԺ փոխխոսնակի ելույթում բարձրացրած մտահոգությունները՝ ընդգծելով, որ դրանց մասին պետք է հետեւողականորեն բարձրաձայնել:


20.06.2016
«Լեռնային Ղարաբաղը երբեք չի կարող լինել Ադրբեջանի կազմում». Էդուարդ Շարմազանով
ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հունիսի 20-ին ընդունել է «Սուրբ Ալեքսանդր Նեւսկու անվան հասարակական հիմնադրամի» նախագահ, «Պատիվ եւ քաջություն» հիմնադրամի նախագահ, ՌԴ գրողների միության անդամ Ալեքսանդր Ռաբինովիչին: Հանդիպմանը ներկա է եղել ՀՀ ԱԺ պատգամավոր Հայկ Բաբուխանյանը: Ողջունելով հյուրին՝ Էդ...

20.06.2016
ՀՀ ԱԺ պատգամավորների գործուղումներ
Եվրոպայի անվտանգությասն եւ համագործակցության կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի (ԵԱՀԿ ԽՎ) 25-րդ տարեկան նստաշրջանի աշխատանքներին մասնակցելու նպատակով 2016 թվականի հունիսի 30-ից հուլիսի 6-ը Թբիլիսի (Վրաստան) կգործուղվեն ԵԱՀԿ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Արտաշես Գեղամյանը, պատվիրակության...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am