Տպել
20.06.2016
ՀՀ ԱԺ պատգամավորների գործուղումներ

Եվրոպայի անվտանգությասն եւ համագործակցության կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի (ԵԱՀԿ ԽՎ) 25-րդ տարեկան նստաշրջանի աշխատանքներին մասնակցելու նպատակով 2016 թվականի հունիսի 30-ից հուլիսի 6-ը Թբիլիսի (Վրաստան) կգործուղվեն ԵԱՀԿ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Արտաշես Գեղամյանը, պատվիրակության անդամներ Միքայել Մելքումյանը եւ Ստեփան Դեմիրճյանը:

Սեւծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի (ՍԾՏՀ ԽՎ) բյուրոյի, մշտական հանձնաժողովի նիստերի եւ 47-րդ լիագումար նստաշրջանի աշխատանքներին մասնակցելու նպատակով 2016 թվականի հունիսի 27-ից հուլիսի 1-ը Մոսկվա (Ռուսաստանի Դաշնություն) կգործուղվեն ՍԾՏՀ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Գագիկ Մինասյանը, պատվիրակության անդամներ Վահե Էնֆիաջյանը, Հովհաննես Մարգարյանը եւ Արամ Մանուկյանը:

Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովի 23-րդ տարեկան գլխավոր վեհաժողովի աշխատանքին մասնակցելու նպատակով 2016 թ. հուլիսի 4-8-ը Սալոնիկ (Հունաստանի Հանրապետություն) կգործուղվեն Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Մկրտիչ Մինասյանը եւ պատվիրակության անդամ Արագած Ախոյանը:

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի շրջանակում տեղի ունենալիք «Զլմ-ների ազատությունը որպես ժողովրդավարական ազատությունների հիմք» խորագրով կոնֆերանսի աշխատանքներին մասնակցելու նպատակով 2016 թ. հուլիսի 3-5-ը Բեռլին (Գերմանիայի Դաշնային Հանրապետություն) կգործուղվեն ՀՀ ԱԺ պատգամավորներ Էլինար Վարդանյանը, Լեւոն Մարտիրոսյանը եւ Կարինե Աճեմյանը:


20.06.2016
Հերմինե Նաղդալյանը բարձրացնում է Ադրբեջանի` ԵԽԽՎ-ին անդամակցության դադարեցման հարցը
«Ալիեւյան ռեժիմը չարիք է ոչ միայն սեփական ժողովրդի համար. 15 տարվա անդամակցությունը Եվրոպայի խորհրդում չի բարելավել Ադրբեջանում ժողովրդավարության եւ մարդու իրավունքների իրավիճակը, ավելին` այն հետընթաց է ապրում: Բոլոր հայտարարություններն Ադրբեջանում ժողովրդավարության առաջխաղացման մասին խաբեություն են...

20.06.2016
«Լեռնային Ղարաբաղը երբեք չի կարող լինել Ադրբեջանի կազմում». Էդուարդ Շարմազանով
ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հունիսի 20-ին ընդունել է «Սուրբ Ալեքսանդր Նեւսկու անվան հասարակական հիմնադրամի» նախագահ, «Պատիվ եւ քաջություն» հիմնադրամի նախագահ, ՌԴ գրողների միության անդամ Ալեքսանդր Ռաբինովիչին: Հանդիպմանը ներկա է եղել ՀՀ ԱԺ պատգամավոր Հայկ Բաբուխանյանը: Ողջունելով հյուրին՝ Էդ...