Տպել
17.06.2016
Հանդիպում ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում
1 / 3

ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը հունիսի 17-ին ընդունել է Բելգիայի Սենատի պատգամավոր Պիտ դե Բրայանին, ով Հայաստան այցից հետո լինելու է նաեւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում: Հանդիպմանը ներկա էր նաեւ ՀՅԴ Եվրոպայի Հայ Դատի հանձնախմբի գրասենյակի ղեկավար Գասպար Կարապետյանը:

Ողջունելով հյուրին՝ Արտակ Զաքարյանը բարձր է գնահատել հայ-բելգիական հարաբերությունները եւ խորհրդարանականների դերը երկկողմ հարաբերությունների զարգացման գործում: Հանձնաժողովի նախագահը նշել է, որ նմանատիպ այցերը նպաստում են զարգացնելու եւ խորացնելու բարեկամական հարաբերությունները:

Արտակ Զաքարյանը շնորհակալություն է հայտնել Բելգիայի երկու պալատներին նախկինում ընդունած հայտարարության եւ 2015 թվականին Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւ ընդունելու համար:

Հյուրի խնդրանքով Արտակ Զաքարյանը խոսել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացի մասին: Հանձնաժողովի նախագահը նշել է, որ Հայաստանը խնդրի կարգավորումը տեսնում է բացառապես խաղաղ ճանապարհով` հիմնված միջազգային սկզբունքների վրա, որի հիմքում ընկած է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացման անհրաժեշտությունը: Նշվել է, որ Ադրբեջանը մշտապես խեղաթյուրում է խնդիրը՝ փորձելով ապատեղեկատվություն տարածել միջազգային հանրության տարբեր ինստիտուտներում:

Արտակ Զաքարյանն անդրադարձել է նաեւ ՀՀ-Եվրամիություն հարաբերություններին, Հայաստանի՝ ԵԱՏՄ անդամակցությանը: Հանձնաժողովի նախագահը նշել է, որ Հայաստանը փորձելու է երկու կողմերի հետ ունենալ ակտիվ համագործակցություն, ինչպես նաեւ կամրջող դեր՝ երկու տնտեսական միությունների միջեւ:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ բելգիացի պատգամավորը նշել է, որ հետաքրքրված է Հայաստանով: Նա նույնպես կարեւորել է խորհրդարանների միջեւ հարաբերությունների խորացումը եւ մի շարք ոլորտներում համագործակցության զարգացումը: Խորհրդարանականը կարեւոր է համարել իր առաջիկա այցը ԼՂ՝ նպատակով ունենալով տեղում ծանոթանալու իրավիճակին:


10.05.2024
Ավելացվում են քաղաքացիներին ծանուցելու եղանակները
Օրենքի նախագծով հստակեցվում են պարտադիր զինվորական ծառայության զորակոչի, վարժական հավաքների եւ զինվորական վարժանքների կազմակերպման եւ անցկացման շրջանակներում քաղաքացիներին իրենց զինվորական հաշվառման վայրի մարմին ներկայանալու համար տրվող պատշաճ ծանուցումների եղանակները, ինչպես նաեւ քաղաքացու կողմից դ...

10.05.2024
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը: ...