National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
16.6.2016

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30
 
16.06.2016
Գալուստ Սահակյանն ընդունել է Ղազախստանի դեսպանին
1 / 1

ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը հունիսի 16-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ղազախստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Թիմուր Ուրազաեւին:

Ողջունելով նորանշանակ դեսպանին՝ Գալուստ Սահակյանը շնորհավորել է նրան եւ մաղթել արդյունավետ աշխատանք՝ հույս հայտնելով, որ նա իր գործունեությամբ կնպաստի երկու երկրների միջեւ քաղաքական, տնտեսական եւ միջխորհրդարանական հարաբերությունների հետագա խորացմանը: ԱԺ նախագահի խոսքով` երկու երկրների խորհրդարանականների շփումները, ինչպես նաեւ միջազգային խորհրդարանական տարբեր կառույցներում համագործակցությունը կխթանեն խորհրդարանների միջեւ երկխոսության ակտիվացումը:

Ազգային ժողովի նախագահը կարեւորել է տնտեսական կապերում առկա դրական առաջընթացը, ինչը կարող է օգտագործվել ի շահ երկու երկրների:

Գալուստ Սահակյանը վստահեցրել է, որ ՀՀ Ազգային ժողովը կհամագործակցի Ղազախստանի դեսպանության հետ եւ կաջակցի նոր ծրագրերի իրականացմանը:

ՀՀ-ում Ղազախստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Թիմուր Ուրազաեւը, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, նշել է, որ ուրախ է իր դիվանագիտական առաքելությունն սկսել Հայաստանում: Նա եւս կարեւորել է միջխորհրդարանական հարաբերությունների առավել խորացումն ու բոլոր բնագավառներում համագործակցության զարգացումը:

Զրուցակիցները կարեւորել են նաեւ երկու երկրների խորհրդարանների բարեկամական խմբերի միջեւ սերտ շփումները:


16.06.2016
4+4+4 բանակցային ձեւաչափի մասնակից քաղաքական ուժերն ստորագրել են հայտարարություն
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ Նոր Ընտրական օրենսգրքում ընտրական գործընթացի օրինականության վերահսկման կազմակերպական-տեխնիկական մեխանիզմների սահմանման շուրջ փոխհամաձայնության մասին Ընտրական օրենսգրքի նախագծի շուրջ 4+4+4 բանակցային ձեւաչափի մասնակից քաղաքական ուժերը` - կարեւորելով Հայաստանում ազատ եւ արդար ընտրությո...

16.06.2016
Խորհրդարանը շարունակել է ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջանի աշխատանքը
ՀՀ Ազգային ժողովը հունիսի 16-ին շարունակել է արտահերթ նստաշրջանի աշխատանքը՝ առաջին ընթերցմամբ քվեարկությամբ ընդունելով «Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը եւ «ՀՀ վարչատարածքային բաժանման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» եւ ...

16.06.2016
ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը հանդիպել է Ղազախստանի դեսպանի հետ
ՀՀ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը հունիսի 16-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ղազախստանի Հանրապետության նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Թիմուր Ուրազաեւին: Հանդիպմանը ներկա են եղել նաեւ Հայաստան-Ղազախստան բարեկամական խմբի ղեկավար Լեւոն Մարտիրոսյանը եւ ԱԺ պատգամավոր Հայկ Բաբուխանյանը:...

16.06.2016
Վերսկսվել են Ընտրական օրենսգրքի վերաբերյալ քննարկումները
Հունիսի 15-ին ՀՀ Ազգային ժողովում վերսկսվել են Ընտրական օրենսգրքի վերաբերյալ 4+4+4 ձեւաչափով քննարկումները, որոնց մասնակցել են ԱԺ ՀՀԿ, ԲՀԿ, ՀԱԿ, ՀՅԴ եւ ՕԵԿ խմբակցությունների պատգամավորները, ՀՀ կառավարության եւ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները: ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը նշ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am