Տպել
14.06.2016
Հանդիպում խորհրդարանում
1 / 1

Հունիսի 14-ին ՀՀ ԱԺ պատգամավոր Ռուզաննա Մուրադյանը հանդիպել է Հայաստանում UNICEF-ի ներկայացուցիչ Տանյա Ռադոչայի եւ UNICEF-ի կրթական ծրագրերի ղեկավար Ալվարդ Պողոսյանի հետ:

Հանդիպման նպատակն էր ՀՀ կրթության զարգացման 2015-2025 թթ. պետական ծրագրի համատեքստում պարզել կրթության զարգացման առաջնահերթություններն ու ուղղությունները եւ այդ հարցում UNICEF-ի դերակատարումը:

Ռուզաննա Մուրադյանը բարձր է գնահատել UNICEF-ի՝ կրթական բարեփոխումների իրականացման գործում Հայաստանին ցուցաբերած աջակցությունը:

Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են համընդհանուր ներառական կրթության համակարգի խնդիրներին: Տիկին Մուրադյանն ընդգծել է, որ ներառական կրթությունը մեր երկրում արդյունավետ իրականացնելու հարցում UNICEF-ը մշտապես գործնական նախաձեռնություններով է հանդես գալիս:

Հանդիպման ընթացքում զրուցակիցները մտքեր են փոխանակել կատարված աշխատանքների, ինչպես նաեւ շարունակական ծրագրերի վերաբերյալ, անդրադարձել առաջիկա համագործակցության հեռանկարներին:


14.06.2016
ՀՀ Ազգային ժողովը շարունակել է արտահերթ նստաշրջանի աշխատանքը
Հունիսի 14-ին խորհրդարանը շարունակել է արտահերթ նստաշրջանի աշխատանքը՝ շարունակելով քննարկել «ՀՀ հարկային օրենսգիրք» նախագիծը: Պատգամավորները շարունակել են ներկայացնել իրենց տեսակետները օրենսգրքի վերաբերյալ: Վահե Էնֆիաջյանը Հարկային օրենսգրքի նախագիծը որակել է որպես բիզնես միջավայրի Սահմանադրություն,...

14.06.2016
ԱԺ պատգամավորների գործուղումներ
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) 2016 թվականի նստաշրջանի 3-րդ մասի աշխատանքներին մասնակցելու նպատակով 2016 թվականի հունիսի 19-25-ը Ստրասբուրգ (Ֆրանսիայի Հանրապետություն) կգործուղվեն ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Հերմինե Նաղդալյանը, պատվիրակության անդամներ Նաիրա Զոհրաբյանը, Ա...