National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
13.6.2016

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30
 
13.06.2016
Գումարվել է ՀՀ ԱԺ նստաշրջան
1 / 3

ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի որոշմամբ, ՀՀ Սահմանադրության 70-րդ հոդվածի համաձայն` ՀՀ կառավարության նախաձեռնությամբ հունիսի 13-ին` ժամը 12:00-ին, գումարվել է ՀՀ Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան:

Պատգամավորները քվեարկությամբ հաստատել են 2016 թվականի հունիսի 13-ին հրավիրված արտահերթ նստաշրջանի անցկացման հատուկ ընթացակարգի մասին ԱԺ որոշման նախագիծը, որով առաջարկվում է ՀՀ Ազգային ժողովի արտահերթ նստաշրջանի առաջին օրը գումարել մեկուկես ժամ տեւողությամբ երեք նիստ: Առաջին ընդմիջման տեւողությունը մեկ ժամ է, երկրորդ ընդմիջմանը՝ կես ժամ: Երկրորդ օրվանից սկսած՝ յուրաքանչյուր օր կգումարվի մեկուկես ժամ տեւողությամբ չորս նիստ, նիստերի սկիզբը՝ ժամը 11:00-ին: Յուրաքանչյուր ընդմիջման տեւողությունը կես ժամ է:

Այնուհետեւ խորհրդարանն 88 կողմ, 15 դեմ, 14 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ հաստատել է ՀՀ 2015 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը:

Քվեարկությամբ ընդունվել են նաեւ «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերը:

Պատգամավորներն այնուհետեւ շարունակել են քննարկել «ՀՀ հարկային օրենսգիրք» նախագիծը:

Հիշեցնենք, որ փաթեթի մշակման նպատակներից է գույքագրել տասնամյակներ շարունակ հարկային համակարգի առջեւ ծառացած խնդիրները, ինչպես նաեւ ունենալ կարգավորումների այնպիսի շրջանակ, որը լիազոր մարմնին հնարավորինս ձեռնպահ կպահի հայեցողական դիրքորոշումներ եւ մոտեցումներ ունենալուց: Ուստի խմբի համար առանցքային է եղել, որ հարկային հարաբերությունները կանոնակարգող բոլոր հարցերի կարգավորումները սահմանվեն Հարկային օրենսգրքով: Զեկուցողի խոսքով` «Հարկային օրենսգրքի նախագիծը բաղկացած է չորս հիմնական բաժնից` ընդհանուր մաս, հատուկ մաս, հարկային վարչարարության բաժին եւ անցումային մաս:

Ըստ Վախթանգ Միրումյանի` ՀՀ հարկային օրենսգրքի նախագծի մշակման հիմքում դրվել են մի շարք սկզբունքներ. մասնավորապես նախատեսվում է, որ Հարկային օրենսգիրքը պետք է խրախուսի տնտեսական գործունեությունը, նպաստի տնտեսական գործունեության ակտիվացմանը եւ երկարաժամկետ տնտեսական աճի ապահովմանը:

ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Վախթանգ Միրումյանը շարունակել է պատասխանել պատգամավորների հարցերին, որոնք վերաբերում էին հարկատեսակներին, շքեղության հարկի ներդրման անհրաժեշտությանը, ակցիզային հարկի ավելացմանը, եկամտահարկի դրույքաչափերի փոփոխմանը, ավելացված արժեքի հարկին եւ այլն:

Նիստի ընթացքում ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը տեղեկացրել է, որ կյանքից հեռացել է երգչուհի, ՀԽՍՀ ժողովրդական արտիստուհի Օֆելյա Համբարձումյանը: Պատգամավորները մեկ րոպե լռությամբ հարգել են անվանի եւ սիրված երգչուհու հիշատակը:

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը հարակից զեկույցում նշել է, որ օրենսգրքի նախագիծը երկարատեւ քննարկումների փուլ է անցել կառավարությունում, առաջիկայում ոլորտի պատասխանատուների մասնակցությամբ ԱԺ-ում եւս ըստ քննարկումների ժամանակացույցի հանգամանալից կքննարկվի, հաշվի կառնվեն բոլոր առաջարկները:

Հարցի վերաբերյալ իրենց տեսակետներն են հայտնել ԱԺ պատգամավորները:

Խաչատուր Քոքոբելյանն անդրադարձել է Հարկային նոր օրենսգրքով կարգավորվող մի շարք խնդիրների, մասնավորապես ստվերի կրճատմանը, այս հարցում շրջանառության հարկի սահմանման անհրաժեշտությանը, կոռուպցիայի դեմ պայքարին, դրույքաչափերի եւ հարկերի սահմանմանը, հարկային քաղաքականությանը եւ այլն: Պարոն Քոքոբելյանը փաստաթղթին դեմ է քվեարկելու: Հրանտ Բագրատյանը նշել է, որ 120 դիտողություն է ներկայացրել կառավարություն եւ ԱԺ մշտական հանձնաժողով: Նա խոսել է ԱԱՀ-ի եւ շրջանառության հարկի շեմի սահմանման առանձնահատկությունների, իրականացվող հարկային քաղաքականության խնդիրների մասին: Արամ Մանուկյանը կարծում է, որ քննարկվող փաստաթուղթը որեւէ փորձագիտական գնահատականի չի արժանացել, մինչդեռ այն պետք է նախնական հանրային քննարկման եւ միջազգային փորձաքննության փուլ անցներ, քանի որ լուրջ ցնցումներ է նախատեսում տնտեսության ոլորտում: Նա անդրադարձել է ակցիզային հարկի գծով նախատեսվող որոշ բարձրացումների: Վահրամ Մկրտչյանը կարծիք է հայտնել, որ քննարկումների արդյունքում կմշակվի Հարկային օրենսգրքի նախագիծ, որը երկարատեւ հեռանկարում կբերի գործարարության զարգացման եւ ներդրումների խթանման: Պարոն Մկրտչյանն անդրադարձել է հարկային որոշ արտոնությունների եւ տույժ-տուգանքների սահմանմանն ու առաջարկներ ներկայացրել: Լեւոն Դոխոլյանի գնահատմամբ՝ նախագիծը պետք է ունենա կարգավորիչ եւ խթանող բնույթ, ոչ թե մահակ դառնա տնտեսվարողների համար: Նա խոսել է տնտեսվարող-հարկային տեսուչ փոխհարաբերությունների, ՓՄՁ-ների զարգացման, շրջանառության հարկի կիրառման խնդիրների մասին: Խոսրով Հարությունյանը Հարկային նոր օրենսգրքի նախագծին անդրադարձել է կառավարության 2014-2025 թթ. հեռանկարային զարգացման ծրագրի շրջանակում: Նրա համոզմամբ՝ մեր երկիրը կանգնած է մրցունակ տնտեսություն ձեւավորելու պատմական անհրաժեշտության առջեւ, ուստի պետք է ձեւավորել նոր տնտեսական կառուցվածք:

Նիստի ավարտին ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը նշել է, որ քաղաքական մեծամասնությունն առաջին ընթերցմամբ կպաշտպանի Հարկային նոր օրենսգրքի նախագիծը՝ հորդորելով կառավարությանն աշխատել օրենսդիրների հետ, հաշվի առնել բոլոր կառուցողական առաջարկները: Նա վտահեցրել է, որ միասնական աշխատանքի արդյունքում աշնանը կունենանք ավելի որակյալ փաստաթուղթ:

Հարցի քննարկումը կշարունակվի խորհրդարանի հունիսի 14-ի նիստում:


13.06.2016
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանի ցավակցական ուղերձը ժողովրդական արտիստուհի Օֆելյա Համբարձումյանի մահվան կապակցությամբ
ՀՀ ԱԺ նախագահի ցավակցական ուղերձում ասվում է.«Սրտի խոր ցավով տեղեկացա սիրված երգչուհի, ժողովրդական արտիստուհի Օֆելյա Համբարձումյանի մահվան մասին: Մենք կորցրեցինք ժողովրդական այն բացառիկ ձայնը, որը տասնամյակներով հնչում էր Հայաստանում ու նրա սահմաններից անդին, հնչում էր ու հմայում ունկնդրին, հնչում է...

13.06.2016
Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի եւ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի 27-րդ նիստի արձանագրությունը
(ոչ պաշտոնական թարգմանություն)ք. Մոսկվա, Կազան 2-3 հունիսի, 2016թ Նախագահողներ Ն.Ի.Ռիժկով ՌԴ Դաշնային ժողովի եւ ՀՀ Ազգային ժողովի միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի ռուսական մասի համանախագահ, ՌԴ Դաշնային խորհրդի Դաշնային կառուցվածքի, տարածաշրջանային քաղաքականության, տեղական ինքնա...

13.06.2016
ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստում
Հունիսի 13-ին ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստում Արտակ Զաքարյանի նախագահությամբ քննարկվել է 2015 թվականի մայիսի 29-ին ստորագրված «Եվրասիական տնտեսական միության եւ դրա անդամ պետությունների` մի կողմից, եւ Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության` մյուս կողմից, միջեւ ազատ առեւտր...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am