Տպել
13.06.2016
ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստում
1 / 1

Հունիսի 13-ին ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստում Արտակ Զաքարյանի նախագահությամբ քննարկվել է 2015 թվականի մայիսի 29-ին ստորագրված «Եվրասիական տնտեսական միության եւ դրա անդամ պետությունների` մի կողմից, եւ Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության` մյուս կողմից, միջեւ ազատ առեւտրի մասին» համաձայնագիրը: Հիմնական զեկուցող, ՀՀ Էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ Գարեգին Մելքոնյանը տեղեկացրել է, որ փաստաթղթով նախատեսվում է կողմերի միջեւ փոխադարձ առեւտրում մաքսատուրքի դրույքաչափերի նվազեցում: Մասնավորապես համաձայնագրի ուժի մեջ մտնելուց անմիջապես հետո որոշ ապրանքների հանդեպ նախատեսվում է կիրառել 0 տոկոս մաքսատուրք:

Քննարկված համաձայնագիրը հանձնաժողովի դրական եզրակացությամբ կներկայացվի խորհրդարանի վավերացմանը:



13.06.2016
Գումարվել է ՀՀ ԱԺ նստաշրջան
ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի որոշմամբ, ՀՀ Սահմանադրության 70-րդ հոդվածի համաձայն` ՀՀ կառավարության նախաձեռնությամբ հունիսի 13-ին` ժամը 12:00-ին, գումարվել է ՀՀ Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան: Պատգամավորները քվեարկությամբ հաստատել են 2016 թվականի հունիսի 13-ին հրավիրված արտահերթ նստաշրջանի անցկ...

13.06.2016
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանի ցավակցական ուղերձը ժողովրդական արտիստուհի Օֆելյա Համբարձումյանի մահվան կապակցությամբ
ՀՀ ԱԺ նախագահի ցավակցական ուղերձում ասվում է.«Սրտի խոր ցավով տեղեկացա սիրված երգչուհի, ժողովրդական արտիստուհի Օֆելյա Համբարձումյանի մահվան մասին: Մենք կորցրեցինք ժողովրդական այն բացառիկ ձայնը, որը տասնամյակներով հնչում էր Հայաստանում ու նրա սահմաններից անդին, հնչում էր ու հմայում ունկնդրին, հնչում է...

13.06.2016
Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի եւ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի 27-րդ նիստի արձանագրությունը
(ոչ պաշտոնական թարգմանություն)ք. Մոսկվա, Կազան 2-3 հունիսի, 2016թ Նախագահողներ Ն.Ի.Ռիժկով ՌԴ Դաշնային ժողովի եւ ՀՀ Ազգային ժողովի միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի ռուսական մասի համանախագահ, ՌԴ Դաշնային խորհրդի Դաշնային կառուցվածքի, տարածաշրջանային քաղաքականության, տեղական ինքնա...