Տպել
08.06.2016
Չեխիայի Հանրապետության նախագահն այցելել է Ազգային ժողով
1 / 7

Պաշտոնական այցով Հայաստան ժամանած Չեխիայի Հանրապետության նախագահ Միլոշ Զեմանի գլխավորած պատվիրակությունը հունիսի 8-ին այցելել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով: Պատվիրակության անդամների հետ հանդիպել է ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը: Հանդիպմանը մասնակցել են նաեւ Աժ խմբակցությունների ներկայացուցիչներ:

Ողջունելով հյուրերին՝ Ազգային ժողովի նախագահը նշել է, որ Հայաստանն առանձնակի կարեւորում է Չեխիայի հետ բարեկամական հարաբերությունների կայուն զարգացումը, քանի որ Չեխիան Եվրոպայում մեր առանցքային գործընկերներից է:

Գալուստ Սահակյանի խոսքով՝ վերջին տարիներին դրական դինամիկա է նկատվում հայ-չեխական հարաբերություններում, եւ այս այցը լրացուցիչ խթան կհանդիսանա երկկողմ հարաբերությունների հետագա զարգացման համար:

Խորհրդարանի նախագահն ընդգծել է, որ մեր երկիրը մեծ կարեւորություն է տալիս խորհրդարանական դիվանագիտության զարգացմանը եւ այս համատեքտում կարեւորել է հայ-չեխական խորհրդարանական ակտիվ համագործակցությունը եւ փոխայցելությունները, ինչպես նաեւ խորհրդարանական բարեկամության խմբերի աշխատանքը:

Գալուստ Սահակյանը նշել է, որ ծանոթ է չեխական «Պառլամենտնի լիստի» պարբերականին տված Միլոշ Զեմանի հարցազրույցին, որտեղ նա նշել է, որ ցանկանում է կոչ անել Չեխիայի կառավարությանն ու խորհրդարանին` պաշտոնապես ճանաչելու Հայոց ցեղասպանությունը:

«Հայոց ցեղասպանությունը պետք է ճանաչվի եւ դատապարտվի, ինչը կարեւոր է ոչ միայն հայ ժողովրդի, այլեւ ողջ մարդկության համար՝ առաջին հերթին թույլ չտալու նմանատիպ ոճրագործությունների կրկնությունը: Մեզ համար չափազանց կարեւոր է պաշտոնական Չեխիայի դիրքորոշումը Հայոց ցեղասպանության փաստի վերաբերյալ, եւ մենք շնորհակալ եւ երախտապարտ ենք Ձեր նախաձեռնության համար»,- ասել է Գալուստ Սահակյանը:

Անդրադառնալով տարածաշրջանային հարցերին՝ խորհրդարանի ղեկավարն ընդգծել է, որ հայկական կողմն ակնկալում է Չեխիայի հավասարակշռված դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների եւ ԵՄ ընդհանուր դիրքորոշմանը համահունչ:

Չեխիայի Հանրապետության նախագահ Միլոշ Զեմանը, շնորհակալություն հայտնելով ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանին ջերմ ընդունելության համար, գոհունակությամբ փաստել է, որ չեխ-հայկական հարաբերությունները գտնվում են բարձր մակարդակի վրա: Անդրադառնալով Հայաստանում իրականացված սահմանադրական բարեփոխումների գործընթացին՝ Միլոշ Զեմանը հետաքրքրվել է, թե ինչպես է Հայաստանը պատրաստվում անցնել խորհրդարանական կառավարման եւ հույս է հայտնել, որ այդ փոփոխությունները Հայաստանին հաջողություն կբերեն: Այս համատեքստում Գալուստ Սահակյանը հյուրին ներկայացրել է սահմանադրական բարեփոխումներից հետո օրենսդրության համապատասխանեցման գործընթացները, այդ թվում՝ Ընտրական նոր օրենսգրքի ընդունումը: ՀՀ ԱԺ նախագահը տեղեկացրել է նաեւ, որ անելիքները դեռեւս շատ են, մասնավորապես պետք է ընդունվեն մի քանի հարյուրի հասնող օրենքներ:

Հանդիպմանը քննարկվել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր:

Հանդիպման ավարտին Չեխիայի Հանրապետության նախագահ Միլոշ Զեմանը գրառում է կատարել ԱԺ պատվավոր հյուրերի գրքում:


08.06.2016
Խորհրդարանը շարունակել է քառօրյա նիստերի աշխատանքը
Հունիսի 8-ին ՀՀ Ազգային ժողովը շարունակել է քառօրյա նիստերի աշխատանքը:ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի առաջարկով պատգամավորները ողջունել են ԱԺ «Բաց դռներ» ծրագրի շրջանակում խորհրդարան այցելած «Հայբուսակ» համալսարանի դասախոսներին ու ուսանողներին:Խորհրդարանն այնուհետեւ շարունակել է քննարկել ՀՀ 2015 թվա...

08.06.2016
Բաց դասն անցկացրել է Էդուարդ Շարմազանովը
ՀՀ Ազգային ժողովի «Բաց դռներ» ծրագրի շրջանակում հունիսի 8-ին խորհրդարան էին այցելել «Հայբուսակ» համալսարանի ուսանողները եւ դասախոսները: Բաց դասը վարել է ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: Ողջունելով ներկաներին` ԱԺ փոխնախագահը նշել է, որ միշտ պատրաստ է հանդիպել թե՛ մանկավարժների եւ թե՛ ուսանողների...

08.06.2016
Ասուլիս խորհրդարանում
Հունիսի 8-ին ՀՀ ԱԺ պատգամավոր Արագած Ախոյանն իր հրավիրած մամուլի ասուլիսում անդրադարձել է նախօրեին Պոլսո պատրիարքական փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանի՝ Գերմանիայի Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանության վերաբերյալ ընդունած բանաձեւի կապակցությամբ Թուրքիայի նախագահին հղած նամակին։ Արքեպիսկոպոսը մաս...

08.06.2016
Բնանկարների ցուցահանդես խորհրդարանում
Հունիսի 8-ին ՀՀ Ազգային ժողովի նիստերի դահլիճին կից սրահում կազմակերպվել էր ցուցահանդես: «Ազգ» օրաթերթի քաղաքական լրագրող Մարիետա Խաչատրյանը խորհրդարանին եւ իր ընթերցողին է ներկայացել որպես նկարչուհի: Լրագրողի առաջին անհատական ցուցահանդեսին ներկա էին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը, ՀՀ Ա...

08.06.2016
ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստում
Հունիսի 8-ին ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստում Արտակ Զաքարյանի նախագահությամբ քննարկվել է Հայաստանի Հանրապետության եւ Եվրոպական ներդրումային բանկի միջեւ 2016 թվականի հունվարի 26-ին Երեւանում եւ 2016 թվականի հունվարի 29-ին Լյուքսեմբուրգում ստորագրված «Հայաստանի Մ6 միջպետակ...

08.06.2016
Մամուլի ասուլիսի հրավեր
Հունիսի 9-ին՝ ժամը 13:45-ին, ԱԺ 334 սրահում տեղի կունենա ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովում ՀՀ ԱԺ պատվիրակության մամուլի ասուլիսը, որի ընթացքում կներկայացվեն մայիսի 28-30-ը Տիրանայում կայացած ՆԱՏՕ ԽՎ-ի գարնանային նստաշրջանի աշխատանքների արդյունքները: ...

08.06.2016
ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն ընդունել է Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի ներկայացուցիչներին
ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հունիսի 7-ին ընդունել է Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի տարածաշրջանային գրասենյակի ղեկավար Թոմաս Շրափելին եւ Արեւելյան Եվրոպայի երկրներում գործող Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի գրասենյակները համակարգող Թիմ Բ. Փիթերսին: Ողջունելով հյուրերին՝ ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմ...

08.06.2016
Ցուցահանդես ՀՀ Ազգային ժողովում
Հունիսի 8-ին՝ ժամը 13:30-ին, ՀՀ Ազգային ժողովի նիստերի դահլիճին կից սրահում տեղի կունենա «Ազգ» օրաթերթի լրագրող Մարիետա Խաչատրյանի գեղանկարչական աշխատանքների ցուցահանդեսը: ...

08.06.2016
ԱԺ պատգամավոր Արագած Ախոյանը հանդես կգա հայտարարությամբ
Հունիսի 8-ին՝ ժամը 13:30-ին, ԱԺ նոր մասնաշենքի 214 սրահում ՀՀ ԱԺ պատգամավոր Արագած Ախոյանը մեկնաբանություն կներկայացնի Պոլսո Հայոց պատրիարքական փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանի երեկ արված հայտարարության կապակցությամբ, ուր վերջինս իր ափսոսանքն է հայտնել Գերմանիայի Բունդեսթագի ընդունած բանաձեւ...