Տպել
06.06.2016
ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովների նիստերում
1 / 2

Հունիսի 6-ին նիստեր են գումարել ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովները:

ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովը Կորյուն Նահապետյանի նախագահությամբ քննարկել է «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի քննարկման հատուկ ընթացակարգի վերաբերյալ Ազգային ժողովին առաջարկություն ներկայացնելու մասին» հարցը, որը ներկայացրել է ՀՀ ԱԱԾ տնօրենի տեղակալ Արզուման Հարությունյանը:

Նշենք, որ օրենքի նախագծի ընդունման արդյունքում հնարավորություն կստեղծվի, որ ազգային անվտանգության մարմինների՝ նեղ մասնագիտական կրթություն պահանջող առանձին պաշտոններ համալրվեն գիտական աստիճան ունեցող եւ պարտադիր զինվորական ծառայությունից ազատված ու հետագայում պահեստազորում գրանցված անձանցով: Նախագծի ընդունմամբ բարձրագույն սպայական կազմի ծառայողների համար կսահմանվի մեկ ընդհանուր տարիքային սահմանափակում (մինչեւ 65 տարեկանը): Հետախուզական եւ հակահետախուզական ստորաբաժանումների օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող եւ բարձր որակավորում ունեցող ավագ սպայական կազմի առանձին ծառայողներ բացառիկ դեպքերում սահմանային տարիքի հասնելուց հետո կարող են շարունակել պաշտոնավարել առավելագույնը եւս 10 տարի, ինչի արդյունքում իրենց հարուստ փորձը կփոխանցեն երիտասարդ կադրերին, որով հետագայում դյուրին կլինի ազգային անվտանգության մարմինների ծառայողների գլխավոր եւ ավագ խմբի պաշտոնների համալրումը բանիմաց եւ փորձառու կադրերով:

Հանձնաժողովի դրական եզրակացությամբ օրենքի նախագծի՝ երկրորդ ընթերցմամբ քննարկումը կկազմակերպվի առաջին ընթերցմամբ ընդունելուց հետո 24 ժամվա ընթացքում:

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում Վարդան Այվազյանի նախագահությամբ առաջին ընթերցմամբ քննարկվել է «Հարկային օրենսգրքի» նախագիծը, որը ներկայացրել է ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Վախթանգ Միրումյանը: Վախթանգ Միրումյանը տեղեկացրել է, որ «Հարկային օրենսգրքի» մշակումն սկսվել է 2015 թվականից եւ պարունակում է 1000-ից ավելի կարգավորումներ: Զեկուցողի խոսքով՝ «Հարկային օրենսգրքի» նախագիծը բաղկացած է չորս հիմնական բաժիններից՝ ընդհանուր մաս, հատուկ մաս, հարկային վարչարարության բաժին եւ անցումային մաս:

Ըստ Վախթանգ Միրումյանի՝ «Հարկային օրենսգրքի» նախագծի մշակման հիմքում յուրաքանչյուր հարկատեսակի հարկման բազայի, դրույքաչափերի, հաշվարկման ու վճարման կարգի, ինչպես նաեւ հարկային վարչարարության գործիքակազմի ուղղությամբ միջազգային լավագույն փորձի ուսումնասիրության եւ հարկային օրենսգրքի նախագծի մշակման նպատակով ձեւավորված աշխատանքային խմբերի կողմից իրականացված խորը ու բազմակողմանի վերլուծության արդյունքներն են:

Վախթանգ Միրումյանի դիտարկմամբ՝ օրենսգրքի նախագծի մշակման հիմքում հավասարակշռված մոդելի կիրառումն է, եւ հիմնական նպատակն է նպաստել երկարաժամկետ տնտեսական աճին եւ միջնաժակետ հատվածում ապահովել հարկաբյուջետային կայունություն:

Հանձնաժողովի դրական եզրակացությամբ «Հարկային օրենսգրքի» նախագիծն ընդգրկվել է ԱԺ գարնանային նստաշրջանի եւ հունիսի 6-9-ի քառօրյա նիստերի օրակարգերի նախագծերում:


10.05.2024
Ավելացվում են քաղաքացիներին ծանուցելու եղանակները
Օրենքի նախագծով հստակեցվում են պարտադիր զինվորական ծառայության զորակոչի, վարժական հավաքների եւ զինվորական վարժանքների կազմակերպման եւ անցկացման շրջանակներում քաղաքացիներին իրենց զինվորական հաշվառման վայրի մարմին ներկայանալու համար տրվող պատշաճ ծանուցումների եղանակները, ինչպես նաեւ քաղաքացու կողմից դ...

10.05.2024
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը: ...