Տպել
06.06.2016
«Պատմության նկատմամբ արդարացի մոտեցումը մարդկության առաջընթացի միակ ճանապարհն է»,- Հերմինե Նաղդալյանը Կազանում մեկնաբանել է Բունդեսթագի որոշումը
1 / 1

Հունիսի 3-ին Կազանում ընթացող Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի եւ Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի միջեւ համագործակցության Միջխորհրդարանական հանձնաժողովի 27-րդ նիստին հաջորդած ամփոփիչ մամուլի ասուլիսում ՀՀ ԱԺ փոխնախագահ, միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահ Հերմինե Նաղդալյանը մեկնաբանել է Գերմանիայի կողմից նախօրեին ընդունած Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձեւը՝ նշելով հետեւյալը.

«Կարծում եմ աշխարհը եւս մեկ անգամ համոզվեց, որ պատմության բոլոր դրսեւորումների` նույնիսկ առանձին երկրների համար ամենածանր դեպքերի նկատմամբ արդարացի մոտեցումը միակ ճանապարհն է, որով ընդհանրապես մարդկությունը պետք է առաջ շարժվի: Եթե մենք ցանկանում ենք, որ ցեղասպանությունները որեւէ երկրում երբեւէ չկրկնվեն, ապա հարկավոր է, որ այսօր բոլորս` քաղաքական ուժերը, պետությունները, կատարված սխալներն ընդունելու քաղաքական կամք եւ քաղաքացիական համարձակություն ունենանք»: