Տպել
06.06.2016
Կազանում ավարտվել է ՀՀ ԱԺ-ի եւ ՌԴ ԴԺ-ի միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի 27-րդ նիստի աշխատանքը
1 / 8

Հունիսի 3-ին Կազանում աշխատանքն է ավարտել ՀՀ Ազգային ժողովի եւ ՌԴ Դաշնային ժողովի միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի 27-րդ նիստը:

Նիստի շրջանակում միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահներ Հերմինե Նաղդալյանն ու Նիկոլայ Ռիժկովը հանդիպել են Թաթարստանի Պետական խորհրդի նախագահ Ֆարիդ Մուխամեդշինի հետ: Հանդիպման ընթացքում երկուստեք կարեւորվել է միջպետական, ինչպես նաեւ տարածաշրջանային մակարդակով երկու երկրների միջեւ համագործակցության հետագա խորացման անհրաժեշտությունը: Խորհրդարանականները մտքեր են փոխանակել տնտեսական կապերի հետագա ընդլայնման եւ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ, անդրադարձել Թաթարստանի բազմազգ հասարակությանը հուզող խնդիրներին: Հայ խորհրդարանական պատվիրակությունը Թաթարստանի խորհրդարանում մասնակցել է աշխատանքային ընդունելության, ինչպես նաեւ այցելել Թաթարստանի Հանրապետության Պառլամենտարիզմի թանգարան, որտեղ միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահներ Հերմինե Նաղդալյանն ու Նիկոլայ Ռիժկովը գրառում են կատարել թանգարանի պատվավոր հյուրերի հուշամատյանում:

ՀՀ ԱԺ-ի եւ ՌԴ ԴԺ-ի միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի 27-րդ նիստի երկրորդ մասի օրակարգի գլխավոր թեման եղել է հայ-ռուսական տնտեսական կապերի զարգացման հնարավորությունները եւ համագործակցությունը, այդ թվում՝ ուսումնասիրելով Թաթարստանի օրինակը:

Նիստին մասնակցել են Թաթարստանի Պետական խորհրդի նախագահ Ֆարիդ Մուխամեդշինը, երկրի առաջին նախագահ Մինտիմեր Շայմիեւը, փոխվարչապետը, էկոնոմիկայի նախարարը:

Թաթարստանի խորհրդարանի նախագահն իր ողջույնի խոսքում հայաստանցի գործընկերներին ներկայացրել է երկրի տնտեսական, հասարակական-քաղաքական կյանքի մանրամասները` կենտրոնանալով ազգամիջյան ասպեկտների վրա: Հանդիսանալով Թաթարստանի բազմազգ ժողովուրդների վեհաժողովի նախագահ` Ֆարիդ Մուխամեդշինը բարձր է գնահատել Թաթարստանում ապրող մեծաթիվ հայկական համայնքի դերը երկրի սոցիալ-տնտեսական, հասարակական-քաղաքական կյանքում եւ մասնավորապես նշել. «Այսօր Թաթարստանում ապրում են 7000-ից ավելի հայեր, ովքեր հնարավորություն ունեն հաճախելու կիրակնօրյա կրթօջախներ, պահպանելու մայրենի լեզուն, մշակույթը, պատմությունն ու ավանդույթները, եւ իրենց ակտիվ գործունեությամբ նրանք այսօր մեծապես նպաստում են Թաթարստանի եւ Հայաստանի հայերի, ինչպես նաեւ երկու ազգերի բարեկամության ամրապնդմանը»:

ՀՀ ԱԺ-ի եւ ՌԴ ԴԺ-ի միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի 27-րդ նիստը վարել են հանձնաժողովի համանախագահներ Հերմինե Նաղդալյանն ու Նիկոլայ Ռիժկովը: Նիստի օրակարգային հարցերի շրջանակում հանձնաժողովի անդամները քննարկել են Հայաստանի Հանրապետության եւ Թաթարստանի Հանրապետության միջեւ համագործակցության տնտեսական, սոցիալական եւ մշակութային զարգացման հեռանկարները, այդ թվում` տնտեսական ազատ գոտիների ստեղծման, օտարերկրյա ներդրումների ներգրավման հնարավորությունները: Բազմակողմանի ուսումնասիրվել է վերջին տասը տարիներին Թաթարստանի տնտեսական հնարավորությունները եւ այսօրվա նվաճումները նավթաքիմիական, բժշկական, մեքենաշինական սարքավորումների արտադրության եւ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտներում: Խորհրդարանականները կարեւոր են համարել վերջին շրջանում միջխորհրդարանական հանձնաժողովի աշխատանքների անցկացումը ոչ միայն մայրաքաղաքներում, այլեւ մարզերում, ինչն առավել նպաստում է միջտարածաշրջանային տնտեսական եւ մշակութային համագործակցության զարգացմանն ու ընդլայնմանը:

Նիստի օրակարգում քննարկվել են նաեւ հանձնաժողովի 25-րդ նիստի շրջանակում ընդունված որոշումների իրականացման վերաբերյալ հարցերը, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնության միջեւ համագործակցության զարգացման հեռանկարները՝ Մաքսային միության եւ Եվրասիական տնտեսական տարածության մեջ, ինչպես նաեւ 5-րդ հայ-ռուսական միջտարածաշրջանային ֆորումի եւ միջխորհրդարանական հանձնաժողովի հերթական՝ 28-րդ նիստին առնչվող կազմակերպչական խնդիրներ: Հայ խորհրդարանականներն առաջարկել են հայ-ռուսական միջտարածաշրջանային հերթական ֆորումն անցկացնել Ռուսաստանի Դաշնությունում:

Միջխորհրդարանական 27-րդ նիստի աշխատանքներն ամփոփվել են մամուլի ասուլիսում, որի ընթացքում ԱԺ փոխնախագահ, միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահ Հերմինե Նաղդալյանը մեկնաբանել է Գերմանիայի կողմից նախօրեին ընդունված Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձեւը. «Կարծում եմ աշխարհը եւս մեկ անգամ համոզվեց, որ պատմության բոլոր դրսեւորումների` նույնիսկ առանձին երկրների համար ամենածանր դեպքերի նկատմամբ արդարացի մոտեցումը միակ ճանապարհն է, որով ընդհանրապես մարդկությունը պետք է առաջ շարժվի: Եթե մենք ցանկանում ենք, որ ցեղասպանությունները որեւէ երկրում երբեւէ չկրկնվեն, ապա հարկավոր է, որ այսօր բոլորս` քաղաքական ուժերը, պետությունները, կատարված սխալները ընդունելու քաղաքական կամք եւ քաղաքացիական համարձակություն ունենանք»:

Թաթարստանի Պետական խորհրդի նախագահ Ֆարիդ Մուխամեդշինն իր հերթին կարեւորել է ժողովրդական դիվանագիտությունը՝ ընդգծելով, որ միջխորհրդարանական նման շփումները թույլ են տալիս ավելի սերտորեն ծանոթանալու եւ ամրապնդելու հարաբերությունները տարբեր մակարդակներում` քաղաքական, տնտեսական, սոցիալական, մշակութային եւ հոգեւոր:

Հայ-ռուսական միջխորհրդարանական հանձնաժողովի 27-րդ նիստի ավարտից հետո հայ խորհրդարանականներն այցելել են Կազան քաղաքի պատմամշակութային կենտրոն, Թաթարստանի ժողովուրդների բարեկամության տուն-թանգարան, հանդիպել Թաթարստանում բնակվող հայկական համայնքի ներկայացուցիչների հետ, որի ընթացքում պատվոգրեր են հանձնել Ռուսաստանի հայերի միության Կազանի հայկական ազգամշակութային ինքնավարության նախագահ Միքայել Խաչատուրյանին եւ Թաթարստանի Ալմետեւսկի հայկական համայնքի նախագահ Վոլոդյա Մելքոնյանին:

Հունիսի 4-ին հայկական խորհրդարանական պատվիրակությունն այցելել է Թաթարստանի Հանրապետության Լաիշեւյան մունիցիպալ մարզ, որտեղ մասնակցել է «Սաբանտույ» ազգային տոնին:


29.04.2024
Ժողովրդավարությունն է ապահովելու մեր երկրի անվտանգությունը, զարգացումը եւ կայունությունը տարածաշրջանում. Մերի Գալստյան
Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովում (ՖԽՎ) ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ, ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Մերի Գալստյանը մասնակցել է ՖԽՎ քաղաքական հանձնաժողովի նիստին, որը կայացել է ապրիլի 29-30-ը՝ Լյուքսեմբուրգում:Հայկական պատվիրակությունն առաջարկել է փոփոխություններ եւ լրացո...

29.04.2024
Ապրիլի 30-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծում ընդգրկվել է 18 հարց
Ազգային ժողովի խորհուրդն ապրիլի 29-ին գումարել է նիստ, որը վարել է խորհրդարանի նախագահի տեղակալ, ԱԺ նախագահի պարտականությունները ժամանակավոր կատարող Ռուբեն Ռուբինյանը: Քննարկվել եւ հաստատվել են Ազգային ժողովի ութերորդ գումարման յոթերորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին եւ ապրիլի 30-ի...

29.04.2024
Առաջարկվում է բարեփոխել մեդիաոլորտը կարգավորող օրենսդրությունը
Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովը նախաձեռնել էր հանրային քննարկում «Զանգվածային լրատվության մասին» օրենքում եւ ՀՀ քաղաքացիական օրենսգրքում առաջարկվող փոփոխությունների վերաբերյալ: Կառավարության հեղինակած նախաձեռնությունը մ...

29.04.2024
Հանձնաժողովի նիստում քննարկվել է ՀՀ դատախազության 2023 թ. գործունեության մասին հաղորդումը
2023 թվականի ընթացքում հանրապետությունում արձանագրվել է հանցագործության 40.666 դեպք, 2022 թվականի համեմատությամբ հանցագործության դեպքերն աճել են 8.1 տոկոսով: Այս մասին ասել է ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը՝  ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի՝ ապրիլի 29-ի նիստում քննարկման ն...

29.04.2024
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը:...