Հունիսի 3-ին ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը եւ փոխնախագահ Ալեքսանդր Արզումանյանը, հանձնաժողովի անդամներ Շիրակ Թորոսյանը եւ Կարեն Բեքարյանն ընդունել են Մեքսիկայի Միացյալ Նահանգներում ՀՀ նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Արա Այվազյանին:
Հանձնաժողովի անունից շնորհավորելով դեսպանին նշանակման առթիվ` Արտակ Զաքարյանը համոզմունք է հայտնել, որ իր պաշտոնավարման տարիներին դեսպանը կունենա իր գործուն ներդրումը հայ-մեքսիկական հարաբերությունների զարգացման գործում:
Հանդիպման ընթացքում կարեւորվել է միջխորհրդարանական հարաբերությունների զարգացումն ու միջազգային հարթակներում առավել ակտիվ համագործակցային երկխոսության խթանումը:
Արտակ Զաքարյանը նշել է, որ Մեքսիկայի Միացյալ Նահանգների խորհրդարանի հետ երկկողմ ձեւաչափում առկա են աշխատանքային հարաբերություններ, որոնք դեռեւս լիարժեք իրացված չեն եւ ունեն զարգացման մեծ ներուժ:
Կարեւորվել են նաեւ երկու պետությունների խորհրդարանների միջեւ հարաբերությունների ընդլայնմանն ու սերտացմանն ուղղված հնարավորությունները: Նշվել է նաեւ քաղաքական, տնտեսական, գիտական ու մշակութային ոլորտներում համագործակցության ակտիվացման անհրաժեշտությունը:
Հանձնաժողովի անդամները հույս են հայտնել, որ դեսպանն իր գործունեության ընթացքում աջակից կլինի միջխորհրդարանական հարաբերությունների առավել ակտիվացմանը, ինչպես նաեւ Մեքսիկայի Միացյալ Նահանգների խորհրդարանի գործընկեր հանձնաժողովների հետ ՀՀ Աժ հանձնաժողովի հարաբերությունների զարգացմանը, առավել եւս որ Մեքսիկայի Միացյալ Նահանգների Սենատի արտաքին հարաբերությունների եւ ՀՀ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովների միջեւ Երեւանում 2015 թվականին ստորագրվել է համագործակցության եւ երկխոսության փոխըմբռման հուշագիր:
Տեղի է ունեցել ԱԺ աշխատանքային խորհրդակցությունը
Հունիսի 3-ին տեղի է ունեցել ՀՀ ԱԺ աշխատանքային խորհրդակցությունը, որը վարել է Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը: Քննարկվել են Ազգային ժողովի հինգերորդ գումարման իններորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին եւ հունիսի 6-9-ի ԱԺ քառօրյա նիստերի օրակարգի մասին որոշումների նախագծերը: ...
ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովները նիստեր են գումարել
Հունիսի 3-ին ՀՀ Աժ մշտական հանձնաժողովները նիստեր են գումարել: ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում Վարդան Այվազյանի նախագահությամբ առաջին ընթերցմամբ քննարկվել է «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որը ներկայացրել է ՀՀ էկոնոմիկայի նախա...
ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն ուղերձ է հղել Գերմանիայի Բունդեսթագի նախագահ Նորբերտ Լամմերտին
«Ձերդ Գերազանցություն, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի եւ անձամբ իմ անունից խորին շնորհակալություն եմ հայտնում Ձեզ եւ Գերմանիայի Դաշնային Հանրապետության Բունդեսթագի մեր գործընկերներին` մարդկության դեմ կատարված ծանրագույն հանցագործություններից մեկին՝ 1915 թվականին Օսմանյան կայսրությունում իրա...
Մեկնարկել է ՀՀ Ազգային ժողովի եւ ՌԴ Դաշնային ժողովի միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի 27-րդ նիստը
Հունիսի 2-ին Մոսկվայում մեկնարկել է ՀՀ Ազգային ժողովի եւ ՌԴ Դաշնային ժողովի միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի 27-րդ նիստի աշխատանքը, որին մասնակցելու համար Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք են մեկնել ՀՀ ԱԺ փոխնախագահ, միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահ Հերմինե Նաղդալյանը,...
ՀՀ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը ռուս գործընկերոջը հիշեցրել է Վիեննայում ձեռք բերված պայմանավորվածությունների մասին
Հունիսի 2-ին Մոսկվայում մեկնարկած Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի եւ Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի 27-րդ նիստի շրջանակում հայկական պատվիրակությունը հանդիպել է ՌԴ Դաշնային խորհրդի նախագահի առաջին տեղակալ Նիկոլայ Ֆյոդորովի հետ:Հանդ...
Գալուստ Սահակյանի շնորհավորական ուղերձը ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, գիտության վաստակավոր գործիչ Հենրիկ Հովհաննիսյանի ծննդյան օրվա առթիվ
«Հարգելի պարոն Հովհաննիսյան, շնորհավորում եմ Ձեզ ծննդյան 80-ամյակի առթիվ: Ձեր բազմամյա գործունեության ընթացքում մեծ հեղինակություն եք վաստակել թե որպես տաղանդավոր արվեստաբան եւ թատերագետ, թե որպես մտավորական: Դուք ոչ միայն մեծ ներդրում ունեք գիտության բնագավառում, այլեւ Ձեր աշխատությունների, հանրագի...