Տպել
02.06.2016
Հանդիպում ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում
1 / 1

Հունիսի 2-ին ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանն ընդունել է «Zenon7» եվրոպական գործերի եւ տնտեսական դիվանագիտության ոլորտում մասնագիտացված գրասենյակի տնօրեն Ժան-Քրիստոֆ Գալլիանին:

Ժան-Քրիստոֆ Գալլիանը տեղեկացրել է, որ նշված գրասենյակը հանդես է գալիս Եվրամիության կողմից միջազգային ընկերությունների շահերի՝ Հայաստանում լավագույն ներկայացման համար: Պարոն Գալլիանը նշել է, որ գրասենյակն աշխատում է Հայաստան-Եվրամիություն համագործակցության զարգացման ուղղությամբ: Քրիստոֆ Գալլիանի խոսքով՝ «Zenon7»-ն իր գործունեությունն է ծավալում Ռումինիայում, Բուլղարիայում, Մակեդոնիայում, Սերբիայում, Ուկրաինայում, Վրաստանում, Հայաստանում: Անդրադառնալով Հայաստանում էներգետիկ, առողջապահական, գյուղատնտեսական եւ տուրիզմի ոլորտներում իրականացվող ծրագրերին՝ Ժան-Քրիստոֆ Գալլիանը նշել է, որ համագործակցության շրջանակներում «Zenon7»-ը միջնորդում է անհատական տվյալների գաղտնիության ապահովման մասնագիտացված «G2S-Almerys» ընկերության հաստատմանը Հայաստանում:

ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը, շնորհակալություն հայտնելով Հայաստան այցի համար, եւս մեկ անգամ կարեւորել է «Արեւելյան գործընկերության» շրջանակում Հայաստանի եւ ԵՄ երկրների հետ փոխշահավետ համագործակցությունը:

Կողմերը քննարկել են նաեւ Հայաստան-Եվրամիություն տնտեսական համագործակցության հեռանկարները:


10.05.2024
Ավելացվում են քաղաքացիներին ծանուցելու եղանակները
Օրենքի նախագծով հստակեցվում են պարտադիր զինվորական ծառայության զորակոչի, վարժական հավաքների եւ զինվորական վարժանքների կազմակերպման եւ անցկացման շրջանակներում քաղաքացիներին իրենց զինվորական հաշվառման վայրի մարմին ներկայանալու համար տրվող պատշաճ ծանուցումների եղանակները, ինչպես նաեւ քաղաքացու կողմից դ...

10.05.2024
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը: ...