Տպել
02.06.2016
Հանդիպում ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում
1 / 1

Հունիսի 2-ին ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանն ընդունել է «Zenon7» եվրոպական գործերի եւ տնտեսական դիվանագիտության ոլորտում մասնագիտացված գրասենյակի տնօրեն Ժան-Քրիստոֆ Գալլիանին:

Ժան-Քրիստոֆ Գալլիանը տեղեկացրել է, որ նշված գրասենյակը հանդես է գալիս Եվրամիության կողմից միջազգային ընկերությունների շահերի՝ Հայաստանում լավագույն ներկայացման համար: Պարոն Գալլիանը նշել է, որ գրասենյակն աշխատում է Հայաստան-Եվրամիություն համագործակցության զարգացման ուղղությամբ: Քրիստոֆ Գալլիանի խոսքով՝ «Zenon7»-ն իր գործունեությունն է ծավալում Ռումինիայում, Բուլղարիայում, Մակեդոնիայում, Սերբիայում, Ուկրաինայում, Վրաստանում, Հայաստանում: Անդրադառնալով Հայաստանում էներգետիկ, առողջապահական, գյուղատնտեսական եւ տուրիզմի ոլորտներում իրականացվող ծրագրերին՝ Ժան-Քրիստոֆ Գալլիանը նշել է, որ համագործակցության շրջանակներում «Zenon7»-ը միջնորդում է անհատական տվյալների գաղտնիության ապահովման մասնագիտացված «G2S-Almerys» ընկերության հաստատմանը Հայաստանում:

ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը, շնորհակալություն հայտնելով Հայաստան այցի համար, եւս մեկ անգամ կարեւորել է «Արեւելյան գործընկերության» շրջանակում Հայաստանի եւ ԵՄ երկրների հետ փոխշահավետ համագործակցությունը:

Կողմերը քննարկել են նաեւ Հայաստան-Եվրամիություն տնտեսական համագործակցության հեռանկարները:


02.06.2016
Հանդիպում խորհրդարանում
Հունիսի 2-ին ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը հանդիպել է Հայաստանի Ֆրանկոֆոն երիտասարդական խորհրդարանի անդամների հետ: Հանդիպմանը ներկա են եղել Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Մարգարիտ Եսայանը եւ պատվիրակության անդամ Մնացական Մնացականյանը: Վահր...

02.06.2016
ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հեռախոսազրույց է ունեցել Բունդեսթագի փոխնախագահ Էդելգարդ Բուլմահնի հետ
ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հունիսի 2-ին հեռախոսազրույց է ունեցել Գերմանիայի Դաշնային Հանրապետության Բունդեսթագի փոխնախագահ Էդելգարդ Բուլմահնի հետ: ԱԺ փոխնախագահը բարձր է գնահատել Բունդեսթագի կողմից րոպեներ առաջ Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւի նախագծի ընդունումը: Էդուարդ...