Հունիսի 2-ին ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը հանդիպել է Հայաստանի Ֆրանկոֆոն երիտասարդական խորհրդարանի անդամների հետ: Հանդիպմանը ներկա են եղել Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Մարգարիտ Եսայանը եւ պատվիրակության անդամ Մնացական Մնացականյանը:
Վահրամ Բաղդասարյանը կարեւորել է երիտասարդ սերնդի դերն ու գործունեությունը մեր երկրի արտաքին եւ ներքին քաղաքական գործընթացներում: Այս համատեքստում նա ողջունել է Ֆրանկոֆոն երիտասարդական խորհրդարան ստեղծելու գաղափարը եւ իր պատրաստակամությունն է հայտնել աջակցելու երիտասարդներին նոր ծրագրերի եւ առաջարկների իրագործման հարցում:
Հանդիպման ընթացքում քննարկվել են Լեռնային Ղարաբաղում եւս Ֆրանկոֆոն երիտասարդական խորհրդարան ստեղծելու գաղափարը, ինչպես նաեւ առաջիկայում Արցախ այցելելու առաջարկը:
Երիտասարդ խորհրդարանականները շնորհակալություն են հայտնել խմբակցության ղեկավարին աջակցության համար:
Հանդիպում ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում
Հունիսի 2-ին ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանն ընդունել է «Zenon7» եվրոպական գործերի եւ տնտեսական դիվանագիտության ոլորտում մասնագիտացված գրասենյակի տնօրեն Ժան-Քրիստոֆ Գալլիանին: Ժան-Քրիստոֆ Գալլիանը տեղեկացրել է, որ նշված գրասենյակը հանդես է գալիս Եվրամիության կող...
ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հեռախոսազրույց է ունեցել Բունդեսթագի փոխնախագահ Էդելգարդ Բուլմահնի հետ
ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հունիսի 2-ին հեռախոսազրույց է ունեցել Գերմանիայի Դաշնային Հանրապետության Բունդեսթագի փոխնախագահ Էդելգարդ Բուլմահնի հետ: ԱԺ փոխնախագահը բարձր է գնահատել Բունդեսթագի կողմից րոպեներ առաջ Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւի նախագծի ընդունումը: Էդուարդ...