Տպել
27.05.2016
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանի շնորհավորական ուղերձը շրջանավարտներին
1 / 1

ՀՀ ԱԺ նախագահի շնորհավորական ուղերձում ասվում է.

«Սիրելի՛ շրջանավարտներ, շնորհավորում եմ ձեզ ուսումնական տարին եւ դպրոցն ավարտելու առթիվ:
Դպրոցը միացրեց ձեզ ու ձեր ճանապարհները: Այսօր բաժանվում են ձեր ճանապարհները, բայց վստահ եմ՝ ոչ դուք, որովհետեւ դպրոցում անցկացրած ժամանակահատվածը կյանքի այն շրջանն է, որը ոչ միայն խոր հետք է թողնում մարդկային փոխհարաբերությունների վրա, այլեւ հաճախ անբաժանելի դարձնում շատերին:

Ձեր ճանապարհներն այսօր բաժանվում են տարբեր ուղղություններով` դեպի զինվորական ծառայություն եւ բարձրագույն ուսումնական կամ միջին մասնագիտական հաստատություն, դեպի աշխատավայր կամ արվեստի ու սպորտի աշխարհ: Միաժամանակ դուք շարունակում եք միավորված մնալ մեկ` հայրենիքի ճանապարհի միջոցով, որի մի կարեւոր հանգրվանն էլ դպրոցն է: Այն ձեզ տվեց գիտելիք ու զգացմունք, շփվելու, մտածելու փորձառություն, աշխարհայացք ու կենսակերպ, որոնք դուք զարգացնելու եք ձեր կյանքի հաջորդ հատվածներում:

Սիրելի՛ շրջանավարտներ, հայրենիքի ճանապարհը սկսվում է յուրաքանչյուրիդ ընտանիքից, ամրանում դպրոցում, այնուհետեւ շարունակվում այնտեղ, որտեղ կհայտնվեք ճակատագրի շնորհիվ եւ ձեր ջանքերի արդյունքում: Որտեղ էլ լինեք, համոզված եղեք, որ հայրենիքի ճանապարհն անմոռանալի է, հայրենիքը` անփոխարինելի: Այդ գաղափարով են ձեզ դաստիարակել ձեր ծնողները, դա են ձեր մեջ սերմանել եւ դրանով ձեզ կրթել ձեր ուսուցիչները, այդպես պիտի մտածեք, ապրեք ու գործեք ձեր ողջ հետագա կյանքում: Այն հերոսների մեծ մասը, ովքեր ապրիլյան վերջին պատերազմի օրերին հերոսաբար եւ անձնվիրաբար պաշտպանեցին հայրենիքը, ընդամենը մեկ-երկու տարի առաջ էին ավարտել դպրոցը, որի վերջին զանգը նրանց ճանապարհել էր ծառայելու զինված ուժերում:

Համոզված եմ, որ դպրոցից սկսվող ու այսօր հնչող դպրոցական վերջին զանգով շարունակվող ձեր ճանապարհը երբեք չի զատվելու հայրենիքի ճանապարհից` նրան անվերապահ նվիրվելու, արժանապատվորեն ծառայելու, այն շարունակաբար շենացնելու ճանապարհից:

Եւս մեկ անգամ շնորհավորելով դպրոցական վերջին ուսումնական տարվա ավարտի` ձեր կյանքում այս նշանակալից իրադարձության առթիվ` մաղթում եմ ձեզ առողջություն, խաղաղություն, երջանիկ, բարեկեցիկ եւ հաջողություններով լեցուն կյանք»:


27.05.2016
ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովներում շարունակվել են ՀՀ 2015 թվականի պետական բյուջեի կատարողականի քննարկումները
Մայիսի 27-ին ՀՀ ԱԺ առողջապահության, մայրության եւ մանկության հարցերի ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում քննարկվել է 2015 թվականին առողջապահության նախարարությանը հատկացված ֆինանսական միջոցների օգտագործման վերաբերյալ հաշվետվությունը: ՀՀ ֆինանսների նախարար...

27.05.2016
Հայաստանի եւ Էկվադորի խորհրդարանների փոխնախագահները հանդես են եկել հայտարարությամբ
Մայիսի 27-ին ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը եւ Էկվադորի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի առաջին տեղակալ Ռոսանա Ալվարադոն հանդիպումից հետո լրատվամիջոցների ներկայացուցիչների համար հանդես են եկել հայտարարությամբ: ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը նշել է, որ Հայաստանը կարեւորում է Լատինական ...

27.05.2016
ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն ընդունել է Էկվադորի Հանրապետության խորհրդարանի փոխնախագահ Ռոսանա Ալվարադոյի գլխավորած պատվիրակությանը
ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը մայիսի 27-ին ընդունել է Էկվադորի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի առաջին տեղակալ Ռոսանա Ալվարադոյին եւ նրա գլխավորած պատվիրակության անդամներ, Էկվադորի Հանրապետության խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Մարիա Աուգուստա Կալյե Անդրադեին...

27.05.2016
Էկվադորի պատվիրակությունն այցելել է Ծիծեռնակաբերդ
Մայիսի 27-ին Էկվադորի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի առաջին տեղակալ Ռոսանա Ալվարադոյի գլխավորած պատվիրակությունը ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի ուղեկցությամբ այցելել է Ծիծեռնակաբերդի Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցելու զոհերի հիշատակին: Պատվիրակության անդամները...

27.05.2016
Ներկայացվել են ՍԾՏՀ ԽՎ-ի իրավական եւ քաղաքական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի աշխատանքների արդյունքները
Մայիսի 27-ին տեղի է ունեցել Սեւծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Հովհաննես Մարգարյանի հրավիրած մամուլի ասուլիսը, որի ընթացքում նա մանրամասներ է ներկայացրել մայիսի 22-25-ը Աթենքում կայացած ՍԾՏՀ ԽՎ-ի իրավական եւ քաղաքական հարցերի մշտական հանձնաժո...

27.05.2016
Գալուստ Սահակյանը ցավակցական ուղերձ է հղել Շչորս Դավթյանի մահվան կապակցությամբ
ՀՀ ԱԺ նախագահի ցավակցական ուղերձում ասվում է. «Խորապես վշտացած եմ բանասիրական գիտությունների դոկտոր, պետական-հասարակական գործիչ Շչորս Դավթյանի մահվան կապակցությամբ: Իր երկարամյա եւ բեղմնավոր աշխատանքային ու հասարակական գործունեության ընթացքում Շչորս Դավթյանն արժանապատվորեն դրսեւորվեց եւ՛ որպես ...

27.05.2016
Հայտարարությամբ հանդես կգան Հայաստանի եւ Էկվադորի խորհրդարանների փոխնախագահները
Մայիսի 27-ին՝ ժամը 15:45-ին, ՀՀ ԱԺ 330 սրահում Հայաստանի եւ Էկվադորի խորհրդարանների փոխնախագահներ Էդուարդ Շարմազանովը եւ Ռոսանա Ալվարադոն լրատվամիջոցների ներկայացուցիչների համար հանդես կգան համատեղ հայտարարությամբ: ...