Տպել
25.05.2016
ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի անդամներն աշխատանքային այցով մեկնել են Արցախ
1 / 2

ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի պատվիրակությունը, որի կազմում էին հանձնաժողովի նախագահ Էլինար Վարդանյանը, փոխնախագահ Մարգարիտ Եսայանը, հանձնաժողովի անդամներ Ստեփան Դեմիրճյանը եւ Կարեն Շախմուրադյանը, մայիսի 21-ին աշխատանքային այցով մեկնել է Ստեփանակերտ:

Պատգամավորները հանդիպումներ են ունեցել ԼՂՀ Ազգային ժողովի պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամների, ԼՂՀ նորանշանակ մարդու իրավունքների պաշտպան Ռուբեն Մելիքյանի եւ ՄԻՊ գրասենյակի աշխատակիցների հետ:

ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Էլինար Վարդանյանը եւ հանձնաժողովի նախագահի տեղակալ Մարգարիտ Եսայանը նշել են, որ հանդիպման նպատակը համատեղ աշխատանքային ծրագրերի մշակումն է: Մարգարիտ Եսայանը մասնավորապես նշել է. «Եկել էինք մեր աջակցությունը հայտնելու նորանշանակ մարդու իրավունքների պաշտպանին եւ միասին որոշելու, թե ինչ աշխատանքներում կարող ենք օգտակար լինել: Հիմնական շեշտադրումը դրված էր ապրիլյան պատերազմի ընթացքում մարդու իրավունքների ոտնահարման փաստերի արձանագրման, այդ փաստերի հավաքագրման վրա, եւ մենք՝ ՀՀ ԱԺ պատգամավորներս, մեր աջակցությունն առաջարկեցինք, որը սիրով ընդունվեց Արցախի մարդու իրավունքների պաշտպանի կողմից»:

ՀՀ ԱԺ պատգամավորները կարեւորում են այն հանգամանքը, որ իրենց կողմից Հայաստանում իրականացվող ծրագրերը կարող են իրականություն դառնալ նաեւ Արցախում: «Կարծում եմ, տարիների ընթացքում բացթողում ունենք. մեր հանձնաժողովն առաջին անգամ է այսպիսի համատեղ աշխատանքային հանդիպում իրականացնում ԼՂ Ազգային ժողովի իր գործընկերների հետ: Բայց վստահ եմ, որ չնայած ուշ սկսեցինք, այնուամենայնիվ համատեղ աշխատանքը շարունակական եւ արդյունավետ կլինի: Եվ կփորձենք Հայաստանում գործող միջազգային կազմակերպությունների աշխատանքն ուղղորդել դեպի Արցախ: Ակնհայտ է, որ ապրիլյան պատերազմի ընթացքում Ադրբեջանի կողմից տեղի են ունեցել ոչ միայն ռազմական հանցագործություններ, այլեւ այնպիսի հանցագործություններ, որոնք անմիջականորեն վերաբերվում են նաեւ խաղաղ բնակչությանը, ոտնահարված են նաեւ խաղաղ բնակիչների իրավունքները: Եվ մենք՝ երկու հանրապետությունների պատգամավորներս, Արցախի մարդու իրավունքների պաշտպանի, նաեւ ՀՀ օմբուդսմենի ինստիտուտի հետ միասին պետք է փորձենք այդ բոլոր խնդիրները մանրամասնորեն վեր հանել եւ ներկայացնել միջազգային բոլոր համապատասխան կառույցներին»,-նշել է Մարգարիտ Եսայանը:


25.05.2016
ՀՀ ԱԺ գյուղատնտեսական եւ բնապահպանական հարցերի մշտական հանձնաժողովում քննարկվել է բյուջեի կատարողականը
Մայիսի 25-ին տեղի է ունեցել ՀՀ ԱԺ գյուղատնտեսական եւ բնապահպանական հարցերի ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստը` Մարտուն Գրիգորյանի եւ Գագիկ Մինասյանի նախագահությամբ: Համատեղ նիստում քննարկվել է 2015 թվականին ՀՀ պետական բյուջեից ՀՀ գյուղատնտեսության եւ բնապ...

25.05.2016
Արտահերթ նիստում ՀՀ Ազգային ժողովը երրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունել է «ՀՀ ընտրական օրենսգիրք» նախագիծը՝ կից օրենսդրական փաթեթով
ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի որոշմամբ, ՀՀ Սահմանադրության 70-րդ հոդվածի համաձայն եւ ՀՀ կառավարության նախաձեռնությամբ մայիսի 25-ին գումարվել է ԱԺ արտահերթ նիստ՝ նախաձեռնողի սահմանած օրակարգով: Պատգամավորները երրորդ ընթերցմամբ քննարկել են «ՀՀ ընտրական օրենսգիրք» նախագիծը՝ կից օրենսդրական փաթեթով, ո...

25.05.2016
ԱԺ պատգամավորների գործուղումներ
Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի ԵԺԿ խմբակցության անդամների հետ հանդիպումներ ունենալու համար 2016 թ. մայիսի 29-ից հունիսի 1-ը Լյուքսեմբուրգ (Լյուքսեմբուրգի Մեծ Դքսություն) կգործուղվի Եվրանեսթ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Արտակ Զաքարյանը: ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի Ռոզ-Ռոութ սեմինարին ...

25.05.2016
ԱԺ մշտական հանձնաժողովներում «ՀՀ 2015թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության քննարկումների ժամանակացույց
1. Երկուշաբթի, 23 մայիսի 2016թ., ժ.10.00 Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստ Օրակարգը ՝ 1) «Հայաստանի Հանրապետության 2015թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվություն (հիմնական մակրոտնտեսական ցուցանիշներ, բյուջետային եկամուտների ձեւավորում, հարկային եւ մաքսային քաղաքականո...