National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
24.5.2016

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01
02 03 04 05 06 07 08
09 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30 31
 
24.05.2016
ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի եւ ԳԴՀ Բունդեսթագի փոխնախագահ Էդելգարդ Բուլմահնի համատեղ հայտարարությունը
1 / 2

Մայիսի 24-ինՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը եւ ԳԴՀ Բունդեսթագի փոխնախագահ Էդելգարդ Բուլմահնը լրատվամիջոցների ներկայացուցիչների համար հանդես են եկել համատեղ հայտարարությամբ:

Էդուարդ Շարմազանովը, ամփոփելով այսօրվա հանդիպման արդյունքները, նշել է, որ Հայաստանը կարեւորում է հարաբերություների զարգացումը Գերմանիայի հետ բոլոր ուղղություններով: Ըստ Էդուարդ Շարմազանովի՝ կողմերը կարեւորում են միջխորհրդարանական համագործակցության զարգացումը թե բարեկամության խմբերի, եւ թե հանձնաժողովների մակարդակով: ՀՀ ԱԺ փոխնախագահի խոսքով՝ հանդիպմանը կարեւորվել է նաեւ երկկողմ հարաբերությունների զարգացումը Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների համատեքստում: Նա ընդգծել է, որ Եվրամիության անդամ երկրների շարքում Գերմանիան Հայաստանի համար կարեւոր գործընկեր է: Կողմերը հույս են հայտնել, որ այդ համագործակցությունը ապագայում եւս շարունակական կլինի:

Հանդիպմանն անդրադարձ է եղել նաեւ տարածաշրջանային զարգացումներին. Էդուարդ Շարմազանովը փաստել է, որ Հայաստանի Հանրապետությունը եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը տարածաշրջանում բացառապես կայունության ու խաղաղության կողմնակից են: ԱԺ փոխնախագահը գերմանացի գործընկերոջը ներկայացրել է փաստեր՝ ապրիլյան պատերազմում Ադրբեջանի կողմից իրականացված հանցագործությունների, այդ թվում՝ զինվորների ու խաղաղ բնակչության նկատմամբ իրականացված խոշտանգումների մասին: Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին՝ պարոն Շարմազանովը նշել է, որ այն պետք է կարգավորվի բացառապես խաղաղ ճանապարհով՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափով: Բանակցությունների վերսկսման համար, ըստ Էդուարդ Շարմազանովի, անհրաժեշտ է իրականացնել այն պայմանավորվածությունները, որոնք Վիեննայում երկու երկրների նախագահների հանդիպումից հետո իրենց հայտարարության մեջ նշել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների արտաքին գործերի նախարարները: Աժ փոխնախագահը նշել է, որ այդ առաջարկները գերմանական կողմի համար եւս ընդունելի են.դա այսօր հաստատել է նաեւ տիկին Բուլմահնը: Այս համատեքստում երկկրղմ կարեւորվել է շփման գծում վստահության եւ հետաքննության մեխանիզմների ներդրումը: «Ավելին, մենք գտնում ենք, որ խնդիրը պետք է լուծվի՝ հիմքում ունենալով թե ինքնորոշման իրավունքի իրացման սկզբունքը, թե խաղաղ կարգավորումը, թե տարածքային ամբողջականությունը, բայց միեւնույն ժամանակ բոլորը պետք է գիտակցեն, որ ԼՂ ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացումն այլընտրանք չունի»,- ասել է Էդուարդ Շարմազանովը:

Հանդիպման առանցքում է եղել նաեւ Ցեղասպանության դատապարտման հարցը, որին անդրադառնալով՝ Էդուարդ Շարմազանովը տեղեկացրել է, որ հունիսի 2-ին Գերմանիայի Դաշնության Բունդեսթագում կքննարկվի Օսմանյան Թուրքիայում Հայոց ցեղասպանության դատապարտման բանաձեւի նախագիծը: Հայաստանի ԱԺ փոխնախագահը շնորհակալություն է հայտնել Էդելգարդ Բուլմահնին՝ խիզախ ու արդարացի կեցվածքի համար: «Այսօրեւս տիկին Բուլմահնն իր անձնական տեսակետը վերահաստատել է, որ 1915թ. իրադարձությունները ոչ այլ ինչ են, քան ցեղասպանություն: ՀՀ ԱԺ փոխնախագահը հույս է հայտնել, որ գերմանացի գործընկերները հունիսի 2-ին կիրականացնեն մեծ առաքելություն՝ ճանաչելով Հայոց ցեղասպանությունը եւ Օսմանյան Թուրքիայում ապրող քրիստոնյա ժողովուրդների ցեղասպանությունները:

Բունդեսթագի փոխնախագահը եւս խոսելով ԼՂ հակամարտությունից՝ հույս է հայտնել, որ այն չի լուծվի ռազմական ճանապարհով, եւ կոչ է արել կողմերին պահպանել հրադադարի շուրջ ձեռք բերված նոր պայմանավորվածությունը: Տիկին Բուլմահնը կարեւորելով մշտադիտարկման մեխանիզմների հաստատումը շփման գծում՝ ընդգծել է, որ այն կարեւոր նախապայման կլինի հակամարտության հետագա թեժացումը կանխելու հարցում:

Անդրադառնալով Բունդեսթագի «Քրիստոնեադեմոկրատական» խմբակցության, Սոցիալ դեմոկրատական կուսակցության ու «Կանաչներ» խմբակցության կողմից համատեղ մշակված բանաձեւի նախագծի քննարկմանը՝ Բունդեսթագի փոխնախագահը նշել է, որ բանաձեւում առաջին հերթին դատապարտվելու են հայերի ու այլ քրիստոնյա ժողովուրդների նկատմամբ Օսմանյան կայսրությունում իրականացված բռնությունները: «Կարեւոր է միշտ կենդանի պահել անցյալի մասին հիշողությունը: Հենց այդ պատճառով էլ մենք կոգեկոչենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը, նաեւ կդատապարտենք Գերմանական կայսրության տխրահռչակ դերը, քանի որ Գերմանիան այն ժամանակ եղել է Օսմանյան Թուրքիայի գլխավոր դաշնակիցը եւ չի կանխել Թուրքիայի կատարած ոճրագործությունները»,- փաստել է Բունդեսթագի փոխնախագահը:

Նա հիշեցրել է, որ 1998-ին Գերմանիայի կառավարությունը հրապարակել է մի շարք փաստաթղթեր, որոնք ներկայացվել են նաեւ Հայաստանի ու Թուրքիայի կառավարություններին: Ինչպես նշել է Բունդեսթագի փոխնախագահը, փաստաթղթերում ակնհայտ է, որ Գերմանիան դիվանագիտական իր ալիքներով տեղյակ է եղել, թե ինչ է ծրագրվում Օսմանյան կայսրության կողմից: «Այդ պատճառով բանաձեւում անդրադարձ է կատարվում նաեւ Գերմանիայի մեղսակցությանը Հայոց ցեղասպանության հարցում, հետեւաբար, Գերմանիան պատմական պատասխանատվություն է ստանձնում առերեսվելու իրականությանը»,- ասել է գերմանացի խորհրդարանականը:

Բունդեսթագի փոխնախագահի խոսքով՝ Թուրքիայում ավելանում է այն մարդկանց թիվը, ովքեր համարձակորեն առերեսվում են իրենց պատմությանը եւ քննադատաբար վերաբերվում Օսմանյան կայսրության վարած քաղաքականությանը:

Հաշվի առնելով Գերմանիայի պատմության մութ էջերը, տիկին Բուլմահնը նշել է, որ իրենք կարող են օգնել հայ եւ թուրք ժողովուրդներին երկխոսության եզրեր գտնելու հարցում: Ըստ Բունդեսթագի փոխնախագահի՝ դա թեեւ դժվար, բայց հնարավոր քաղաքական ճանապարհ է: ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, ամփոփելով ճեպազրույցը,հավելել է. «Մոնիթորինգի մեխանիզմները ներդնելուց հետո այլեւս կարիք չի լինի կողմերին կոչ անելու, այլ կարիք կլինի կոչ անելու նրան, ով խախտել է մշտապես»:


24.05.2016
Արտակ Զաքարյանն ընդունել է Իտալիայում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպանին
Մայիսի 24-ին ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը ընդունել է Իտալիայի Հանրապետությունում ՀՀ նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Վիկտորիա Բաղդասարյանին: Հանձնաժողովի նախագահը շնորհավորել է դեսպանին նշանակման առթիվ եւ համոզմունք հայտնել, որ իր պաշտոնավարման տարին...

24.05.2016
Հանդիպում ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովում
ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանը եւ հանձնաժողովի անդամ Վահրամ Մկրտչյանը մայիսի 24-ին հանդիպել են «Վեսթմինսթերյան» ժողովրդավարության հիմնադրամի ներկայացուցիչների հետ: Նշենք, որ պատվիրակության այցի նպատակը օրենսդրական եւ վերահսկողական աշխատանքում խորհրդատվու...

24.05.2016
Արտակ Զաքարյանն ընդունել է ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի Հարավային Կովկասի հարցերով հատուկ ներկայացուցչին
ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը մայիսի 24-ին ընդունել է ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի Հարավային Կովկասի հարցերով հատուկ ներկայացուցիչ Քրիստիան Վիգենինին: Հանդիպմանը ներկա էր նաեւ ԵԱՀԿ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Արտաշես Գեղամյանը: Ողջունելով հյո...

24.05.2016
Բուլղարական պատվիրակությունն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
Բուլղարիայի Հանրապետության Ազգային ժողովի պատվիրակության անդամները մայիսի 24-ին ՀՀ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանի ուղեկցությամբ այցելել են Ծիծեռնակաբերդի Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցելու սուրբ նահատակների հիշատակին: Հյուրերը ծաղիկներ են խոնարհել անմեղ զոհերի հիշատակը հա...

24.05.2016
ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովներում շարունակվել են «ՀՀ 2015թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության քննարկումները
Մայիսի 24-ին ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում քննարկվել է «ՀՀ 2015թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվությունը, որը վերաբերում էր ՀՀ իշխանության պետական եւ դատական մարմինների եկամուտների ու ծախսերի կատարողա...

24.05.2016
ՀՀ ԱԺ Հայաստան-Գերմանիա բարեկամական խմբի անդամները հանդիպել են Էդելգարդ Բուլմահնի հետ
Մայիսի 24-ին ՀՀ ԱԺ Հայաստան-Գերմանիա բարեկամական խմբի ղեկավար Արտակ Դավթյանը եւ խմբի անդամներ Կարինե Աճեմյանն ու Շիրակ Թորոսյանը հանդիպել են Գերմանիայի Դաշնային Հանրապետության Բունդեսթագի փոխնախագահ Էդելգարդ Բուլմահնի հետ: Հանդիպմանը ներկա է եղել Հայաստանում Գերմանիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Բերն...

24.05.2016
Հերմինե Նաղդալյանն ընդունել է բուլղարացի խորհրդարանականներին
ՀՀ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը մայիսի 24-ին ընդունել է Բուլղարիայի Հանրապետության Ազգային ժողովի պատվիրակության անդամներին: Ողջունելով հյուրերին` ԱԺ փոխնախագահը նշել է, որ Բուլղարիան Հայաստանի կողմից մշտապես ընկալվել է որպես ավանդական եղբայրական երկիր, որի հետ մեր պետությունն ունի սերտ պատմամշա...

24.05.2016
Այցելություն Ծիծեռնակաբերդ
Մայիսի 24-ին Գերմանիայի Դաշնային Հանրապետության Բունդեսթագի փոխնախագահ Էդելգարդ Բուլմահնը ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի ուղեկցությամբ այցելել է Ծիծեռնակաբերդի Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցելու անմեղ զոհերի հիշատակին: Հյուրերը ծաղիկներ եւ ծաղկեպսակ են դրել սուրբ նահա...

24.05.2016
Կորյուն Նահապետյանը հանդիպել է Իտալիայում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպանի հետ
Մայիսի 24-ին Ազգային ժողովի Հայաստան-Իտալիա բարեկամական խմբի ղեկավար Կորյուն Նահապետյանը հանդիպել է Իտալիայի Հանրապետությունում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Վիկտորիա Բաղդասարյանի հետ: Ողջունելով նորանշանակ դեսպանին` Կորյուն Նահապետյանը շնորհավորել է նրան դիվանագիտական առաքելության կապակցությամբ եւ մ...

24.05.2016
Հանդիպում ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում
Մայիսի 24-ին ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանն ընդունել է ՀՀ-ում Ավստրալիայի նորանշանակ դեսպան Փիթեր Թեշին, ով Հայաստանում է գտնվում հավատարմագրերը հանձնելու կապակցությամբ: Ողջունելով հյուրին` Արտակ Զաքարյանը կարեւորել է երկու երկրների միջխորհրդարանակ...

24.05.2016
ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն ընդունել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության Բունդեսթագի փոխնախագահ Էդելգարդ Բուլմահնին
ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը մայիսի 24-ին ընդունել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության Բունդեսթագի փոխնախագահ Էդելգարդ Բուլմահնին: ՀՀ ԱԺ փոխնախագահը, ողջունելով տիկին Բուլմահնի այցը Հայաստան, նշել է, որ Հայաստանը շահագրգիռ է խորացնել հայ-գերմանական բազմակողմ հարաբերությունները, որոնց թվում ...

24.05.2016
Տեղի է ունեցել ՀՀ ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների դռնփակ նիստը
Մայիսի 23-ին «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 88-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ ՀՀ Ազգային ժողովի պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի եւ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի համատեղ դռնփակ նիստում տեղի են ունեցել «2015 թվականի պետակ...

24.05.2016
ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն ընդունել է ԵԱՀԿ ԽՎ-ի Հարավային Կովկասի հարցերով հատուկ ներկայացուցիչ Քրիստիան Վիգենինին
ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը մայիսի 23-ին ընդունել է ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի Հարավային Կովկասի հարցերով հատուկ ներկայացուցիչ Քրիստիան Վիգենինին: Ողջունելով հյուրի այցը Հայաստան՝ Էդուարդ Շարմազանովը ներկայացրել է ղարաբաղա-ադրբեջանական սահմանին ապրիլի սկզբին Ադրբեջանի կողմից սանձազերծվա...

24.05.2016
Հայաստանի եւ Գերմանիայի խորհրդարանների փոխնախագահները հանդես կգան հայտարարությամբ
Մայիսի 24-ին՝ ժամը 12.45-ին, ՀՀ ԱԺ Ոսկեզօծ դահլիճին կից սրահում ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը եւ Գերմանիայի Հանրապետության Բունդեսթագի փոխնախագահ Էդելգարդ Բուլմահնը լրատվամիջոցների ներկայացուցիչների համար հանդես կգան համատեղ հայտարարությամբ: ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am