Տպել
24.05.2016
Արտակ Զաքարյանն ընդունել է ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի Հարավային Կովկասի հարցերով հատուկ ներկայացուցչին
1 / 2

ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը մայիսի 24-ին ընդունել է ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի Հարավային Կովկասի հարցերով հատուկ ներկայացուցիչ Քրիստիան Վիգենինին: Հանդիպմանը ներկա էր նաեւ ԵԱՀԿ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Արտաշես Գեղամյանը:

Ողջունելով հյուրին՝ Արտակ Զաքարյանն անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման գործընթացին, խոսել հակամարտության ներկա իրավիճակի մասին: Հանձնաժողովի նախագահն անընդունելի է համարել խնդրի ռազմական ճանապարհով լուծումը եւ նշել, որ Հայաստանը խաղաղության կողմնակից է: «Հայաստանը, շատ լավ հասկանալով, որ տարածաշրջանում խաղաղության պատասխանատուն է, հնարավոր ամեն ինչ անում է, որ խնդիրն ունենա խաղաղ կարգավորում»,- ասել է Արտակ Զաքարյանը:

Հանձնաժողովի նախագահը հյուրի խնդրանքով անդրադարձել է տարածաշրջանային խնդիրներին, Հայաստան-Եվրամիություն հարաբերություններին, ներկայացրել է Հայաստանում իրականացված սահմանադրական բարեփոխումների ընթացքը, նաեւ՝ խոսել ընտրական գործընթացում կատարվող փոփոխությունների եւ նոր Ընտրական օրենսգրքի շուրջ գոյություն ունեցող տեսակետների մասին:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի Հարավային Կովկասի հարցերով հատուկ ներկայացուցիչ Քրիստիան Վիգենինը նշել է, որ ԵԱՀԿ ԽՎ-ն կարեւորում է ԼՂ հիմնախնդրի խաղաղ լուծումը եւ պատրաստակամություն է հայտնել իր գործունեության ընթացքում նպաստել ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդական ջանքերին:

Զրուցակիցները խոսել են նաեւ Հայաստան-Բուլղարիա միջխորհրդարանական հարաբերություններից, կարեւորել երկու երկրների օրենսդիր մարմինների հանձնաժողովների միջեւ համագործակցության զարգացումը:

Քննարկման ընթացքում կարեւորվել են նաեւ ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում ԵԱՀԿ մշտադիտարկման լիազորությունների եւ կարողությունների ավելացման, հրադադարի կայուն ռեժիմի պահպանման, ինչպես նաեւ հրադադարի խախտման յուրաքանչյուր դեպքի մանրամասն հետաքննության մեխանիզմների իրագործումը:


10.05.2024
Ավելացվում են քաղաքացիներին ծանուցելու եղանակները
Օրենքի նախագծով հստակեցվում են պարտադիր զինվորական ծառայության զորակոչի, վարժական հավաքների եւ զինվորական վարժանքների կազմակերպման եւ անցկացման շրջանակներում քաղաքացիներին իրենց զինվորական հաշվառման վայրի մարմին ներկայանալու համար տրվող պատշաճ ծանուցումների եղանակները, ինչպես նաեւ քաղաքացու կողմից դ...

10.05.2024
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը: ...