Տպել
24.05.2016
Հանդիպում ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում
1 / 2

Մայիսի 24-ին ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանն ընդունել է ՀՀ-ում Ավստրալիայի նորանշանակ դեսպան Փիթեր Թեշին, ով Հայաստանում է գտնվում հավատարմագրերը հանձնելու կապակցությամբ:

Ողջունելով հյուրին` Արտակ Զաքարյանը կարեւորել է երկու երկրների միջխորհրդարանական հարաբերությունների զարգացումը, խոսել Հայաստանի եւ Ավստրալիայի խորհրդարաններում գործող բարեկամության խմբերի աշխատանքի մասին: Այս համատեքստում երկուստեք կարեւորել են պատգամավորական բարեկամության խմբերի ծավալած ակտիվ եւ արդյունավետ գործունեության, ինչպես նաեւ արտաքին հարաբերությունների հանձնաժողովների մակարդակով համագործակցության զարգացման անհրաժեշտությունը:

Անդրադառնալով մի շարք ոլորտներում համագործակցությանը՝ Արտակ Զաքարյանը նշել է, որ երկու պետություններն արդեն իսկ ունեն հաստատված առեւտրատնտեսական կապեր, ինչը հիմք է ոլորտում հարաբերություններն ավելի ակտիվ զարգացնելու համար:

Խոսելով Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացի մասին՝ Արտակ Զաքարյանն իր երախտագիտությունն է հայտնել Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս նահանգի օրենսդիր մարմնին՝ 2009թ. մարտին Հայոց ցեղասպանության ճանաչման համար: Նշվել է, որ ճանաչումը   քայլ է՝ մարդկության դեմ նոր հանցագործությունների կանխարգելման համար: Հանձնաժողովի նախագահը կարեւորել է նաեւ ՄԱԿ-ի շրջանակներում ԼՂ խնդրի վերաբերյալ Ավստրալիայի Միության հավասարակշռված դիրքորոշումը, նաեւ՝ ցեղասպանությունների դատապարտման գործում Ավստրալիայի կողմից մի շարք բանաձեւերում որպես համահեղինակ հանդես գալու հանգամանքը:

Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին՝ Արտակ Զաքարյանը խոսել է հարցի կարգավորման բանակցային գործընթացից: Հանձնաժողովի նախագահը կարեւորել է Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս նահանգի օրենսդիր մարմնի կողմից 2012-ի հոկտեմբերի 25-ին ընդունած որոշումը, ըստ որի՝ արձանագրվել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության եւ նրա հայ բնակչության ինքնորոշման իրավունքի ճանաչումը: Նշվել է, որ ԼՂՀ միջազգային ճանաչումը լավագույն լուծումն է խաղաղ եւ քաղաքական բանակցությունների համար:

Նորանշանակ դեսպան Փիթեր Թեշը, եւս կարեւորելով խորհրդարանական հարաբերությունների խորացումը, պատրաստակամություն է հայտնել նպաստելու երկկողմ կապերի զարգացմանը: Դեսպանը նաեւ կարեւորել է տնտեսական հարաբերությունների զարգացումը: Խոսելով ԼՂ հիմնախնդրից՝ Փիթեր Թեշը նշել է, որ իր երկիրը հակամարտության լուծումը տեսնում է խաղաղ ճանապարհով` ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափում:



10.05.2024
Ավելացվում են քաղաքացիներին ծանուցելու եղանակները
Օրենքի նախագծով հստակեցվում են պարտադիր զինվորական ծառայության զորակոչի, վարժական հավաքների եւ զինվորական վարժանքների կազմակերպման եւ անցկացման շրջանակներում քաղաքացիներին իրենց զինվորական հաշվառման վայրի մարմին ներկայանալու համար տրվող պատշաճ ծանուցումների եղանակները, ինչպես նաեւ քաղաքացու կողմից դ...

10.05.2024
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը: ...