National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
20.5.2016

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01
02 03 04 05 06 07 08
09 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30 31
 
20.05.2016
ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը մեկնել է Աթենք

ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ, Հայաստան-Հունաստան պատգամավորական բարեկամության խմբի ղեկավար Էդուարդ Շարմազանովը Հունաստանի Հանրապետության Ազգային պաշտպանության նախարար Պանոս Կամենոսի հրավերով մայիսի 20-22-ն աշխատանքային այցով մեկնել է Աթենք՝ մասնակցելու Պոնտոսի հույների եւ հայերի ցեղասպանությանը նվիրված միջոցառմանը, որտեղ ԱԺ փոխնախագահը հանդես կգա ելույթով:

Մայիսի 20-ին Էդուարդ Շարմազանովը հանդիպում կունենա Հունաստանի խորհրդարանի առաջին փոխխոսնակ Անաստասիոս Կուրակիսի, Հունաստան-Հայաստան պատգամավորական բարեկամության խմբի ղեկավար Էլենի Ստամատակիի եւ խմբի ղեկավարի տեղակալ Անտոնիս Բալոմենակիսի հետ: Մայիսի 22-ին նախատեսվում է Էդուարդ Շարմազանովի հանդիպումը Պանոս Կամենոսի հետ:

Այցի շրջանակում ԱԺ փոխնախագահը հարցազրույց կտա հունական լրատվամիջոցներին:


20.05.2016
Խորհրդարանական լսումներում քննարկվել են ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման հիմնախնդիրները
Մայիսի 20-ին խորհրդարանական լսումներ էր հրավիրել ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովը՝ քննարկելու «Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման օրենսդրական եւ իրավակիրառ հիմնախնդիրները» թեման: Լսումներին մասնակցում էին ԱԺ պատգամավորներ, կառավարության ա...

20.05.2016
Աշխատանքային քննարկում ՀՀ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովում
Մայիսի 20-ին ՀՀ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովում Գագիկ Մինասյանի նախագահությամբ տեղի է ունեցել «ՀՀ վերահսկիչ պալատի մասին» ՀՀ օրենքի լրամշակման նպատակով ձեւավորված աշխատանքային խմբի հերթական հանդիպումը: Աշխատանքային խմբի ներկայացուցիչները քննարկել են գործող օրենքի 5-ր...

20.05.2016
Գալուստ Սահակյանը ցավակցական ուղերձ է հղել Եգիպտոսի Արաբական Հանրապետության Ներկայացուցիչների պալատի նախագահին
ՀՀ ԱԺ նախագահի ցավակցական ուղերձում ասված է. «Խոր կսկիծով տեղեկացանք Փարիզից Կահիրե թռչող մարդատար ինքնաթիռի վթարի մասին, որը մեր բարեկամ ժողովրդի բազմաթիվ զավակների մահվան պատճառ դարձավ: Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի եւ անձամբ իմ անունից Ձեզ եմ հղում մեր խորին ցավակցությունը եւ մխիթարական...

20.05.2016
ՀՀ ԱԺ նախագահը ցավակցական ուղերձ է հղել Ֆրանսիայի Հանրապետության Ազգային ժողովի եւ Սենատի նախագահներին
Ցավակցական ուղերձում ասված է. «Խոր ցավով տեղեկացանք Փարիզից Կահիրե թռչող օդանավի աղետալի կործանման մասին: Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի եւ անձամբ իմ անունից խորին ցավակցություն եմ հայտնում բազում մարդկային զոհերի պատճառ հանդիսացած ողբերգական ավիավթարի կապակցությամբ: Դժվարին այս պահին ցանկա...

20.05.2016
Տեղի կունենան խորհրդարանական լսումներ
Մայիսի 20-ին՝ ժամը 14:00-ին, ԱԺ 334 դահլիճում ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ տեղի կունենան «Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման օրենսդրական եւ իրավակիրառ հիմնախնդիրները» թեմայով խորհրդարանական լսումներ: ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am