National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
19.5.2016

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01
02 03 04 05 06 07 08
09 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30 31
 
19.05.2016
Ազգային ժողովն ավարտել է քառօրյա նիստերի աշխատանքը
1 / 5

Մայիսի 19-ին ՀՀ Ազգային ժողովը շարունակել է հերթական քառօրյա նիստերի աշխատանքը:

Նիստի մեկնարկին ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը տեղեկացրել է, որ մայիսի 19-ը Պոնտոսի հույների ցեղասպանության հիշատակի օրն է եւ առաջարկել է մեկ րոպե լռությամբ հարգել ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը:

Պատգամավորները ողջունել են ԱԺ «Բաց դռներ» ծրագրի շրջանակում խորհրդարան այցելած եւ նիստի աշխատանքին հետեւող Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի ուսանողներին եւ մանկավարժներին:

Այնուհետեւ շարունակվել է «Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկի 2015 թվականի դրամավարկային քաղաքականության ծրագրի կատարման հաշվետվության /գնաճի հաշվետվություն/ քննարկումը: ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը պատասխանել է պատգամավորներին հետաքրքրող հարցերին, որոնք վերաբերել են բյուջեի դեֆիցիտին, գնաճին, արտաքին պարտքի ծավալին, արտաքին պարտքի սպասարկմանը, վարկերի տեղաբաշխման ու օգտագործման արդյունավետությանը, տնտեսության զարգացմանը եւ այլն:

ՀՀ կառավարության եզրակացությունը հաշվետվության վերաբերյալ հակիրճ ներկայացրել է ՀՀ ֆինանսների նախարարի առաջին տեղակալ Պավել Սաֆարյանը: Ըստ այդմ՝ Հայաստանում 2015 թվականի ընթացքում նվազող համախառն պահանջարկի պայմաններում իրականացվել է խթանող հարկաբյուջետային քաղաքականություն, իսկ Կենտրոնական բանկի կողմից, ընդհանուր առմամբ, իրականացվել է դրամավարկային պայմանների թուլացման քաղաքականություն: Տարվա ընթացքում Կենտրոնական բանկի կողմից ակնկալվել է գների ընդլայնման միջավայր, ինչը հատկապես պայմանավորված է եղել էլեկտրաէներգիայի սակագների բարձրացմամբ, այնուհետեւ, գյուղմթերքների գների ավելի ցածր մակարդակի ձեւավորմամբ պայմանավորված՝ գնաճի նվազող վարքագիծ: Արդյունքում՝ 2015 թվականի դեկտեմբերին ամսական գնաճը կազմել է 1,7 տոկոս: Առաջին կիսամյակի վերջում Կենտրոնական բանկն անփոփոխ է թողել վերաֆինանսավորման տոկոսադրույքը 10,5 տոկոսի մակարդակում , իսկ տարվա ընթացքում, իջեցնելով այն, տարեվերջին սահմանել է 8,75 տոկոս:

Գլխադասային՝ ՀՀ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի տեսակետը ներկայացրել է հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը:

Հաշվետվության վերաբերյալ ելույթ են ունեցել ԱԺ պատգամավորները:

Միքայել Մելքումյանը խոսել է ԿԲ-ի եւ առեւտրային բանկերի դերակատարությունից: Նա կարեւորել է ԿԲ-ի կողմից այնպիսի քաղաքականության իրականացումը, որի արդյունքում բիզնես ոլորտում նոր ներդրումներ կիրականացվեն:

Ըստ Լեւոն Դոխոլյանի՝ ՀՀ-ում դրամավարկային քաղաքականությունը հայտնվել է բարդ իրավիվիճակում. ԿԲ-ն առաջնորդվում է նվազ ռիսկային քաղաքականություն վարելու ռազմավարությամբ: Պատգամավորի կարծիքով՝ ԿԲ-ն պետք է վերաիմաստավորի իրականացվող քաղաքականությունը եւ ավելի դիվերսիֆիկացված մոտեցում դրսեւորի:

Արտաշես Գեղամյանն անհրաժեշտ է համարել ստեղծել այնպիսի պայմաններ, որոնք կնպաստեն տնտեսության ոլորտում ներդրումների ավելացմանը: Ըստ պատգամավորի՝ վարվող դրամավարկային քաղաքականության մեջ անհրաժեշտ են արմատական փոփոխություններ:

Արամ Մանուկյանը, խոսելով արտաքին պարտքի ավելացումից, մտահոգություն է հայտնել ներգրավված որոշ վարկային միջոցների ոչ արդյունավետ օգտագործման վերաբերյալ:

Ըստ Մհեր Շահգելդյանի՝ բանկային համակարգը կայուն է, սակայն նրա կողմից վարվող պահպանողական քաղաքականությունը չի նպաստում տնտեսության զարգացմանը: Պատգամավորի խոսքով՝ ԿԲ գործառույթների մեջ պետք է լինեն նաեւ տնտեսության զարգացման եւ աշխատատեղերի ստեղծման հիմնախնդիրները:

Հովհաննես Մարգարյանի կարծիքով՝ վարվող դրամավարկային քաղաքականությունն ավելի արդյունավետ իրականացնելու համար ԿԲ-ն պետք է համալրվի նոր գործիքներով:

Ելնելով երկրի անվտանգության խնդիրներից՝ Թեւան Պողոսյանն առաջարկել է ԿԲ-ին նվազեցնել խնայողությունները եւ խնայված միջոցներն ուղղել պետական բյուջե: Պատգամավորը նաեւ առաջարկել է դպրոցներում ֆինանսական կրթության վերաբերյալ հատուկ դասեր կազմակերպել:

Փաստաթղթի վերաբերյալ տեսակետներ են ներկայացրել ԱԺ խմբակցությունների ներկայացուցիչները:

ՀԱԿ խմբակցության տեսակետը ներկայացրել է խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը: Նա խոսել է պետական պարտքից, հանքարդյունաբերության աճի արդյունքում ընդերքի անխնա օգտագործումից, արտագաղթից, արտաքին ներդրումների եւ գործարարության անկումից: Ըստ պատգամավորի՝ դրամավարկային քաղաքականությունը պետք է զուգորդել հակամենաշնորհային եւ հակակոռուպցիոն պայքարով, ինչպես նաեւ խրախուսել ներդրումները:

ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը նշել է, որ նիստի ընթացքում որոշ ընդդիմադիր պատգամավորներ բարձրացնում են հարցեր, որոնք առնչություն չունեն քննարկվող հաշվետվության հետ: Պատգամավորների՝ նախորդ տարվա համեմատ վարկերի տրամադրման նվազեցմանն առնչվող մտահոգության վերաբերյալ պարոն Բաղդասարյանը նկատել է, որ դա պայմանավորված է քաղաքական իրադարձություններով եւ ժամանակավոր բնույթ է կրում: Ողջունելով խստացումները վարկերի տրամադրման հարցում՝ խմբակցության ղեկավարն ընդգծել է, որ ԿԲ վարած քաղաքականության արդյունքում բանկերի նկատմամբ վստահությունը բարձրացել է: Նրա խոսքով՝ արտաքին պարտքի եւ դեֆիցիտի տեսանկյունից մեր երկիրը թույլատրելի սահմանում է: Պարոն Բաղդասարյանը ողջունել է ապրիլյան դեպքերից հետո զոհված զինծառայողների եւ նրանց ընտանիքների անդամների կողմից վերցված վարկերի ներման գործընթացը: Նշվել է, որ ՀՀԿ-ն հաշվետվությունն ընդունում է ի գիտություն:

Նիստի ընթացքում ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը տեղեկացրել է, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի խմբակցություններն ընդունել են հայտարարություն Օսմանյան կայսրությունում հույների հանդեպ իրականացված ցեղասպանությունը դատապարտելու մասին:

Այնուհետեւ քննարկվել է Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկի 2016 թվականի դրամավարկային քաղաքականության ծրագիրը: Նշենք, որ հարցի քննարկումն ավարտվում է հարակից եւ հիմնական զեկուցողների եզրափակիչ ելույթներով՝ առանց փաստաթղթի ընդունման:

ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը ներկայացրել է գնաճի եւ տնտեսական աճի, գների կայունության ապահովմանն ուղղված դրամավարկային քաղաքականության ուղղությունները: Նա նշել է, որ 2016 թվականին տնտեսական աճը դեռեւս կգտնվի ցածր մակարդակում, այնուհետեւ կցուցաբերի աճողական վարքագիծ: 2017 թվականից սկսած տնտեսական աճի տեմպերը կարագանան՝ մոտենալով երկարաժամկետ հավասարակշիռ մակարդակին:Պարոն Ջավադյանը տեղեկացրել է, որ ընթացիկ տարում դեռեւս կպահպանվեն տնտեսության վրա հիմնական գործընկեր երկրների տնտեսական անբարենպաստ զարգացումների ազդեցությունները:

Ներկայացնելով կառավարության եզրակացությունը՝ ՀՀ ֆինանսների նախարարի առաջին տեղակալ Պավել Սաֆարյանը նշել է, որ ԿԲ 2016 թ. դրամավարկային քաղաքականության ծրագրի մակրոտնտեսական միջավայրի զարգացումների գնահատականներն ընդհանուր առմամբ համահունչ են կառավարության մակրոտնտեսական ծրագրով նախատեսվող ուղղություններին:

Հարակից զեկույցում ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը նշել է, որ իրականացվող դրամավարկային քաղաքականությունը նպաստելու է տնտեսական աճի որոշակի ակտիվացմանը՝ պահպանելով հիմնական թիրախային ցուցանիշը:

Եզրափակիչ ելույթում Արթուր Ջավադյանը ներկայացրել է իր դիտարկումները ԿԲ գործունեության առնչությամբ ԱԺ պատգամավորների առաջարկների եւ մտահոգությունների վերաբերյալ:

Քննարկվել է «Պետական գույքի մասնավորեցման 2006-2007 թվականների ծրագրի կատարման 2014 թվականի տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին» օրենքի նախագիծը, որը ներկայացրել է ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանը: Օրենքի նախագիծը նպատակ ունի տրամադրել պետական գույքի մասնավորեցման ծրագրում ընդգրկված ընկերությունների (գույքի) նկատմամբ 2014 օրացուցային տարում իրականացված մասնավորեցման գործարքների, լուծարման գործընթացի մասին տեղեկությունները, ինչպես նաեւ ներկայացնել պայմանագրային պարտավորությունների կատարման ընթացքը՝ հնարավորություն տալով նաեւ իրազեկել հանրությանը մասնավորեցման գործընթացին: Պարոն Սահակյանը տեղեկացրել է, որ օրենքի նախագծի ընդունմամբ չի նախատեսվում լուծել մասնավորեցման ոլորտի հիմնախնդիրները, քանի որ հաշվետվությունն ըստ սահմանման փաստերի իրական վիճակի ամրագրումն է:

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Միքայել Մելքումյանը, ներկայացնելով հանձնաժողովի տեսակետը, անդրադարձել է մասնավորեցման եւ սեփականաշնորհման առանձնահատկություններին, օրենքով սահմանված կարգով օտարումների եւ լուծարումների գործընթացներին, ներդրումային պարտավորությունների կատարմանը եւ այլ հարցերի:

Հարցի քննարկումը կշարունակվի խորհրդարանի հաջորդ նիստերի ընթացքում:

Ազգային ժողովն ավարտել է քառօրյա նիստերի աշխատանքը:


19.05.2016
ԼՂՀ ԱԺ խմբակցությունները դատապարտում են Օսմանյան կայսրությունում հույների հանդեպ իրականացված ցեղասպանությունը
Մայիսի 19-ին ՀՀ ԱԺ քառօրյա նիստի ընթացքում ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն ընթերցել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի խմբակցությունների հայտարարությունը Օսմանյան կայսրությունում հույների հանդեպ իրականացված ցեղասպանությունը դատապարտելու մասին, որում ասված  է. «Հիմք ընդունելով մ...

19.05.2016
Բաց դասն անցկացրել է Էդուարդ Շարմազանովը
ՀՀ Ազգային ժողովի «Բաց դռներ» ծրագրի շրջանակում մայիսի 19-ին խորհրդարան էին այցելել Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի Կրթության հոգեբանության եւ սոցիոլոգիայի ֆակուլտետի մագիստրատուրայի ուսանողներն ու դասախոսները: Հանդիպումից առաջ ուսանողները շրջել են խորհրդարանում, հ...

19.05.2016
Ացելություն Ծիծեռնակաբերդ
Մայիսի 19-ին ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, ԱԺ պատգամավորներ Մարգարիտ Եսայանը, Գագիկ Մելիքյանը, Տաճատ Վարդապետյանը եւ Վահրամ Մկրտչյանն այցելել են Ծիծեռնակաբերդի Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր՝ հարգելու Պոնտոսի հույների ցեղասպանության զոհերի հիշատակը: Ոգեկոչման արարողությանը ներկա են...

19.05.2016
Մայիսի 25-ին կգումարվի ՀՀ Ազգային ժողովի արտահերթ նիստ
ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի որոշմամբ, ՀՀ Սահմանադրության 70-րդ հոդվածի համաձայն` ՀՀ կառավարության նախաձեռնությամբ մայիսի 25-ին` ժամը 12:00-ին, կգումարվի ՀՀ Ազգային ժողովի արտահերթ նիստ` նախաձեռնողի սահմանած օրակարգով: ...

19.05.2016
ՀՀ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը դիտորդական առաքելությամբ կմեկնի Տաջիկստանի Հանրապետություն
Տաջիկստանի Հանրապետության Ազգային ժողովի եւ Արտաքին գործերի նախարարության հրավերով՝ ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը՝ որպես ԱՊՀ Միջխորհրդարանական վեհաժողովի դիտորդական խմբի համակարգող, մայիսի 20-ին եռօրյա այցով կմեկնի Դուշանբե՝ մասնակցելու մայիսի 22-ին Տաջիկստանի Հանրապետությունում ան...

19.05.2016
ԱԺ պատգամավորների գործուղումներ
Անկախ պետությունների համագործակցության միջխորհրդարանական վեհաժողովի (ԱՊՀ ՄԽՎ) շրջանակում Տաջիկստանի Հանրապետության Սահմանադրության փոփոխությունների եւ լրացումների համաժողովրդական հանրաքվեին դիտորդական առաքելությամբ մասնակցելու նպատակով 2016 թվականի մայիսի 20-23-ը Դուշանբե (Տաջիկստանի Հանրապետություն...

19.05.2016
ՀՀ ԱԺ նախագահի հայտարարությունը Պոնտոսի հույների ցեղասպանության կապակցությամբ
Մայիսի 19-ին` ՀՀ Ազգային ժողովի քառօրյա նիստի բացմանը, ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը հանդես է եկել հայտարարությամբ, որում ասված է. «Հարգելի՛ գործընկերներ, այսօր Պոնտոսի հույների ցեղասպանության հիշատակի օրն է: Ողջ աշխարհի հույները խնկարկում են իրենց հայրենակիցների հիշատակը, որոնք ցեղասպանության ենթ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am