Մայիսի 19-ին ՀՀ ԱԺ քառօրյա նիստի ընթացքում ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն ընթերցել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի խմբակցությունների հայտարարությունը Օսմանյան կայսրությունում հույների հանդեպ իրականացված ցեղասպանությունը դատապարտելու մասին, որում ասված է.
«Հիմք ընդունելով միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքները եւ ցեղասպանությունը դիտարկելով որպես մարդկության դեմ ուղղված ծանրագույն հանցագործություն,
համոզված լինելով, որ ցեղասպանությունների ճանաչումը եւ դատապարտումը թույլ կտա կանխել նոր ոճրագործությունները,
արձանագրելով հայ եւ հույն ժողովուրդների դարավոր բարեկամությունը եւ համերաշխություն հայտնելով Արցախի Հանրապետության հունական համայնքին՝
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի խմբակցությունները դատապարտում են Օսմանյան կայսրությունում հույների հանդեպ իրականացված ցեղասպանությունը:
ԼՂՀ Ազգային ժողովի
«Հայրենիք»
«Ժողովրդավարություն»
«Դաշնակցություն»
«Շարժում-88»
«Վերածնունդ»
խմբակցություններ
19 մայիս, 2016թ.
ք. Ստեփանակերտ»
Ազգային ժողովն ավարտել է քառօրյա նիստերի աշխատանքը
Մայիսի 19-ին ՀՀ Ազգային ժողովը շարունակել է հերթական քառօրյա նիստերի աշխատանքը: Նիստի մեկնարկին ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը տեղեկացրել է, որ մայիսի 19-ը Պոնտոսի հույների ցեղասպանության հիշատակի օրն է եւ առաջարկել է մեկ րոպե լռությամբ հարգել ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը: Պատգամավորները ող...
Բաց դասն անցկացրել է Էդուարդ Շարմազանովը
ՀՀ Ազգային ժողովի «Բաց դռներ» ծրագրի շրջանակում մայիսի 19-ին խորհրդարան էին այցելել Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի Կրթության հոգեբանության եւ սոցիոլոգիայի ֆակուլտետի մագիստրատուրայի ուսանողներն ու դասախոսները: Հանդիպումից առաջ ուսանողները շրջել են խորհրդարանում, հ...
Ացելություն Ծիծեռնակաբերդ
Մայիսի 19-ին ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, ԱԺ պատգամավորներ Մարգարիտ Եսայանը, Գագիկ Մելիքյանը, Տաճատ Վարդապետյանը եւ Վահրամ Մկրտչյանն այցելել են Ծիծեռնակաբերդի Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր՝ հարգելու Պոնտոսի հույների ցեղասպանության զոհերի հիշատակը: Ոգեկոչման արարողությանը ներկա են...
Մայիսի 25-ին կգումարվի ՀՀ Ազգային ժողովի արտահերթ նիստ
ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի որոշմամբ, ՀՀ Սահմանադրության 70-րդ հոդվածի համաձայն` ՀՀ կառավարության նախաձեռնությամբ մայիսի 25-ին` ժամը 12:00-ին, կգումարվի ՀՀ Ազգային ժողովի արտահերթ նիստ` նախաձեռնողի սահմանած օրակարգով: ...
ՀՀ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը դիտորդական առաքելությամբ կմեկնի Տաջիկստանի Հանրապետություն
Տաջիկստանի Հանրապետության Ազգային ժողովի եւ Արտաքին գործերի նախարարության հրավերով՝ ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը՝ որպես ԱՊՀ Միջխորհրդարանական վեհաժողովի դիտորդական խմբի համակարգող, մայիսի 20-ին եռօրյա այցով կմեկնի Դուշանբե՝ մասնակցելու մայիսի 22-ին Տաջիկստանի Հանրապետությունում ան...
ԱԺ պատգամավորների գործուղումներ
Անկախ պետությունների համագործակցության միջխորհրդարանական վեհաժողովի (ԱՊՀ ՄԽՎ) շրջանակում Տաջիկստանի Հանրապետության Սահմանադրության փոփոխությունների եւ լրացումների համաժողովրդական հանրաքվեին դիտորդական առաքելությամբ մասնակցելու նպատակով 2016 թվականի մայիսի 20-23-ը Դուշանբե (Տաջիկստանի Հանրապետություն...
ՀՀ ԱԺ նախագահի հայտարարությունը Պոնտոսի հույների ցեղասպանության կապակցությամբ
Մայիսի 19-ին` ՀՀ Ազգային ժողովի քառօրյա նիստի բացմանը, ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը հանդես է եկել հայտարարությամբ, որում ասված է. «Հարգելի՛ գործընկերներ, այսօր Պոնտոսի հույների ցեղասպանության հիշատակի օրն է: Ողջ աշխարհի հույները խնկարկում են իրենց հայրենակիցների հիշատակը, որոնք ցեղասպանության ենթ...