National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
17.5.2016

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01
02 03 04 05 06 07 08
09 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30 31
 
17.05.2016
Հանդիպում ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովում
1 / 1

Մայիսի 17-ին ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը հանդիպել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության Բունդեսթագի պատգամավոր Ուլլա Ելպքեի, Համբուրգի խորհրդարանի պատգամավոր Մարտին Դոլցերի եւ Համբուգի Ալտոնա համայնքի  ներկայացուցիչ Հասան Բուրգուջօղլուի հետ:

Տիկին Զոհրաբյանը շնորհակալություն է հայտնել հյուրերին Հայաստան, ինչպես եւ՝ վաղը ԼՂ այցելելու ծրագրի համար: Հանձնաժողովի նախագահը նշել է, որ այս պահին Հայաստանը եւ Արցախն իրապես ունեն միջազգային հանրության անաչառ եւ օբյեկտիվ գնահատականի կարիքը: Նա ներկայացրել է ապրիլյան պատերազմի առաջին օրերին Ադրբեջանի կողմից իրականացված ռազմական հանցագործությունները, գերմանացի պատգամավորներին տրամադրել փաստաթղթեր, Ադրբեջանի կողմից կատարված ռազմական հանցագործությունները հաստատող նկարներ՝ նշելով, որ արդեն սկսված է իրավական գործընթաց խոշտանգված եւ գլխատված զինվորների ու կոմբատանտների հարազատների կողմից՝ միջազգային ատյաններում ադրբեջանական զինուժի կողմից կատարվածը որպես ռազմական հանցագործություն որակելու ուղղությամբ:

Նաիրա Զոհրաբյանը կարեւորել է միջազգային կառույցներում Հայաստանի եւ Գերմանիայի խորհրդարանականների աշխատանքը՝ նշելով, որ, ցավոք, մասնավորապես ԵԽԽՎ-ում գերմանական պատվիրակության հետ աշխատանքը որոշակիորեն կաշկանդված է գերմանական պատվիրակության որոշ ներկայացուցիչների խիստ ադրբեջանամետ եւ կողմնակալ դիրքորոշման պատճառով:

Քննարկվել են նաեւ հունիսի 2-ին Գերմանիայի Բունդեսթագում Հայոց ցեղասպանության մասին բանաձեւի նախագծին վերաբերող հարցեր: Նաիրա Զոհրաբյանը նշել է, որ Գերմանիան, որն այնքան ուժ է ունեցել ճանաչելու Հոլոքոստը՝ դրանով եւս մեկ անգամ փաստելով, որ ուժեղ պետություն է, ուղղակի պարտավոր է ճանաչել Հայոց ցեղասպանությունը, որքան էլ որ այսօր եւ մշտապես ակնհայտ է եղել Թուրքիայի հստակ ազդեցությունը Գերմանիայի վրա:

Գերմանացի պատգամավորները բարձրացրել են նաեւ Ռուսաստանի կողմից Ադրբեջանին վաճառվող ծանր զինատեսակների հարցը: Նաիրա Զոհրաբյանը նշել է, որ այդ խնդիրը բավականին զգայուն եւ ցավոտ հարց է Հայաստանում, ինչին անդրադարձ եղել է եւ դեռ լինելու է:

Ուլլա Ելպքեն նշել է, որ իրենց քաղաքական ուժը՝ Ձախերի կուսակցությունը, դեմ է ռազմական գործողություններին եւ կարեւորում է խնդիրների խաղաղ կարգավորումը: Նա անդրադարձել է Գերմանիայի ուսումնակրթական ծրագրերում Հայոց ցեղասպանության վերաբերյալ նյութերի ներառման անհրաժեշտությանը: Տիկին Ելպքեն առանձնակի կարեւորել է իրենց այցն Արցախ՝ խնդիրներին տեղում ծանոթանալու համար:



17.05.2016
ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամները հանդիպել են գերմանական պատվիրակության հետ
Մայիսի 17-ին ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը եւ նույն հանձնաժողովի անդամ Շիրակ Թորոսյանը հանդիպել են Գերմանիայի Դաշնային Հանրապետության Բունդեսթագի պատգամավոր Ուլլա Ելպքեի, Համբուրգի խորհրդարանի պատգամավոր Մարտին Դոլցերի եւ Համբուրգի Ալտոնա համայնքի ներկ...

17.05.2016
Արտակ Դավթյանը հանդիպել է գերմանական պատվիրակության անդամների հետ
Մայիսի 17-ին Գերմանիայի Բունդեսթագի Ձախերի կուսակցության պատգամավոր Ուլլա Ելպքեին, Համբուրգի խորհրդարանի պատգամավոր Մարտին Դոլցերին եւ Համբուգի Ալտոնա համայնքի ներկայացուցիչ Հասան Բուրգուջօղլիին ընդունել է ՀՀ ԱԺ Հայաստան-Գերմանիա բարեկամական խմբի ղեկավար Արտակ Դավթյանը: Արտակ Դավթյանը, ողջունելով պա...

17.05.2016
Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ ընդունել է «ՀՀ ընտրական օրենսգիրք» նախագիծը՝ կից օրենսդրական փաթեթով
Մայիսի 17-ին ՀՀ Ազգային ժողովը շարունակել է քառօրյա նիստերի աշխատանքը եւ քվեարկությամբ ընդունել նախորդ օրը քննարկված օրինագծերը, որոնց թվում նաեւ՝ երկրորդ ընթերցմամբ քննարկված «ՀՀ ընտրական օրենսգիրք» նախագիծը՝ կից օրենսդրական փաթեթով: Նշենք, որ նախապես առաջին ընթերցմամբ ընդունվել են փաթեթում ավելացվ...

17.05.2016
Վաղ թե ուշ միջազգային հանրությունը ճանաչելու է Արցախը. Շարմազանովը՝ Բունդեսթագի պատգամավորին
Մայիսի 17-ին ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հանդիպել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության Բունդեսթագի պատգամավոր Ուլլա Ելպքեի եւ Համբուրգի խորհրդարանի պատգամավոր Մարտին Դոլցերի եւ Համբուրգի Ալտոնա համայնքի ներկայացուցիչ Հասան Բուրգուջօղլուի հետ: Ողջունելով գերմանացի խորհրդարանականներ...

17.05.2016
Ցուցահանդես, որն արտացոլում է կանանց եւ տղամարդկանց հավասարությունը
Մայիսի 17-ին ՀՀ Ազգային ժողովի նիստերի դահլիճին կից սրահում բացվել է լուսանկարչական ցուցահանդես, որը կրում էր «Հավասար. հանուն կանանց եւ տղամարդկանց հավասար իրավունքների եւ հավասար հնարավորությունների» խորագիրը: Միջոցառումը նախաձեռնել եւ իրականացրել են Օքսֆամի հայաստանյան գրասենյակն ու «ՕքսԵՋեն» հիմ...

17.05.2016
Գալուստ Սահակյանի ցավակցական ուղերձը Սեմյոն Հախումյանի մահվան կապակցությամբ
ՀՀ Ազգային ժողովի նախագահի ցավակցական ուղերձում ասվում է.  «Խոր ցավ ապրեցի` տեղեկանալով գրականագետ, բանասիրական գիտությունների թեկնածու, պրոֆեսոր Սեմյոն Հախումյանի մահվան մասին: Երկար տարիներ կրթական համակարգում աշխատած, ապա այն որպես ՀԽՍՀ լուսավորության, այնուհետեւ ՀՀ ժողկրթության նախարար ղեկա...

17.05.2016
Էդուարդ Շարմազանովը ելույթ է ունեցել միջազգային վերապատրաստման դասընթացի մեկնարկին
Մայիսի 17-ին ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը մասնակցել է «Հայաստանում ՔՀԿ-ների մասնակցությունը որոշումների կայացման գործընթացներում» թեմայով միջազգային վերապատրաստման դասընթացին: Միջոցառմանը մասնակցել են նաեւ ԱԺ պատգամավորներ, քաղաքացիական հասարակության կազմակերպությունների ներկայացուցիչներ եւ ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am