Մայիսի 17-ին ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հանդիպել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության Բունդեսթագի պատգամավոր Ուլլա Ելպքեի եւ Համբուրգի խորհրդարանի պատգամավոր Մարտին Դոլցերի եւ Համբուրգի Ալտոնա համայնքի ներկայացուցիչ Հասան Բուրգուջօղլուի հետ:
Ողջունելով գերմանացի խորհրդարանականներին Ազգային ժողովում՝ Էդուարդ Շարմազանովը բարձր է գնահատել Հայաստանի եւ Գերմանիայի միջեւ ձեւավորված հարաբերությունները, ինչպես նաեւ Գերմանիայի աջակցությունը մեր երկրին: Էդուարդ Շարմազանովն իր գոհունակությունն է հայտնել պատվիրակության՝ Արցախ կատարելիք առաջիկա այցի կապակցությամբ եւ նշել, որ որպես այս տարի ԵԱՀԿ-ում նախագահող երկրի ներկայացուցիչներ՝ նրանք կարող են ամեն ինչ տեսնել իրենց աչքով:
Անդրադառնալով ապրիլի սկզբում ղարաբաղա-ադրբեջանական սահմանին կատարված իրադարձություններին եւ ծանոթացնելով հյուրերին այդ օրերի վայրագությունները փաստող նյութերին՝ ՀՀ ԱԺ փոխնախագահը նշել է. «Տեղյակ եք, որ այդ օրերին ադրբեջանական ագրեսիային զոհ են գնացել ոչ միայն զինվորականներ, այլեւ խաղաղ բնակիչներ: Կարծում եմ՝ բոլորս պիտի սա դատապարտենք: Արցախի ժողովուրդն ինքնորոշվել է, եւ միջազգային հանրությունը վաղ թե ուշ ճանաչելու է Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը: Մեր նպատակն է խաղաղ ճանապարհով հասնել Արցախի անկախության միջազգային ճանաչմանը»:
Անդրադառնալով հունիսի 2-ին Գերմանիայի Բունդեսթագում Հայոց ցեղասպանության ճանաչմանն ուղղված բանաձեւի քննարկմանը՝ Էդուարդ Շարմազանովը փաստել է, որ միայն ճանաչելով եւ կանխարգելելով է հնարավոր փակել նոր ցեղասպանությունների իրագործման ճանապարհը:
Բունդեսթագի պատգամավոր Ուլլա Ելպքեն իր խոսքում նշել է, որ իր կուսակցությունը պայքարում է ոչ միայն Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձեւի ընդունման, այլեւ Գերմանիայի՝ այդ հարցում պատասխանատվության վերհանման համար: Նա նշել է, որ իրենք աջակցում են ԼՂ հակամարտության խաղաղ ճանապարհով լուծմանը:
ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամները հանդիպել են գերմանական պատվիրակության հետ
Մայիսի 17-ին ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը եւ նույն հանձնաժողովի անդամ Շիրակ Թորոսյանը հանդիպել են Գերմանիայի Դաշնային Հանրապետության Բունդեսթագի պատգամավոր Ուլլա Ելպքեի, Համբուրգի խորհրդարանի պատգամավոր Մարտին Դոլցերի եւ Համբուրգի Ալտոնա համայնքի ներկ...
Արտակ Դավթյանը հանդիպել է գերմանական պատվիրակության անդամների հետ
Մայիսի 17-ին Գերմանիայի Բունդեսթագի Ձախերի կուսակցության պատգամավոր Ուլլա Ելպքեին, Համբուրգի խորհրդարանի պատգամավոր Մարտին Դոլցերին եւ Համբուգի Ալտոնա համայնքի ներկայացուցիչ Հասան Բուրգուջօղլիին ընդունել է ՀՀ ԱԺ Հայաստան-Գերմանիա բարեկամական խմբի ղեկավար Արտակ Դավթյանը: Արտակ Դավթյանը, ողջունելով պա...
Հանդիպում ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովում
Մայիսի 17-ին ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը հանդիպել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության Բունդեսթագի պատգամավոր Ուլլա Ելպքեի, Համբուրգի խորհրդարանի պատգամավոր Մարտին Դոլցերի եւ Համբուգի Ալտոնա համայնքի ներկայացուցիչ Հասան Բուրգուջօղլուի հետ: Տիկին...
Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ ընդունել է «ՀՀ ընտրական օրենսգիրք» նախագիծը՝ կից օրենսդրական փաթեթով
Մայիսի 17-ին ՀՀ Ազգային ժողովը շարունակել է քառօրյա նիստերի աշխատանքը եւ քվեարկությամբ ընդունել նախորդ օրը քննարկված օրինագծերը, որոնց թվում նաեւ՝ երկրորդ ընթերցմամբ քննարկված «ՀՀ ընտրական օրենսգիրք» նախագիծը՝ կից օրենսդրական փաթեթով: Նշենք, որ նախապես առաջին ընթերցմամբ ընդունվել են փաթեթում ավելացվ...
Ցուցահանդես, որն արտացոլում է կանանց եւ տղամարդկանց հավասարությունը
Մայիսի 17-ին ՀՀ Ազգային ժողովի նիստերի դահլիճին կից սրահում բացվել է լուսանկարչական ցուցահանդես, որը կրում էր «Հավասար. հանուն կանանց եւ տղամարդկանց հավասար իրավունքների եւ հավասար հնարավորությունների» խորագիրը: Միջոցառումը նախաձեռնել եւ իրականացրել են Օքսֆամի հայաստանյան գրասենյակն ու «ՕքսԵՋեն» հիմ...
Գալուստ Սահակյանի ցավակցական ուղերձը Սեմյոն Հախումյանի մահվան կապակցությամբ
ՀՀ Ազգային ժողովի նախագահի ցավակցական ուղերձում ասվում է. «Խոր ցավ ապրեցի` տեղեկանալով գրականագետ, բանասիրական գիտությունների թեկնածու, պրոֆեսոր Սեմյոն Հախումյանի մահվան մասին: Երկար տարիներ կրթական համակարգում աշխատած, ապա այն որպես ՀԽՍՀ լուսավորության, այնուհետեւ ՀՀ ժողկրթության նախարար ղեկա...
Էդուարդ Շարմազանովը ելույթ է ունեցել միջազգային վերապատրաստման դասընթացի մեկնարկին
Մայիսի 17-ին ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը մասնակցել է «Հայաստանում ՔՀԿ-ների մասնակցությունը որոշումների կայացման գործընթացներում» թեմայով միջազգային վերապատրաստման դասընթացին: Միջոցառմանը մասնակցել են նաեւ ԱԺ պատգամավորներ, քաղաքացիական հասարակության կազմակերպությունների ներկայացուցիչներ եւ ...