Մայիսի 17-ին ՀՀ Ազգային ժողովի նիստերի դահլիճին կից սրահում բացվել է լուսանկարչական ցուցահանդես, որը կրում էր «Հավասար. հանուն կանանց եւ տղամարդկանց հավասար իրավունքների եւ հավասար հնարավորությունների» խորագիրը: Միջոցառումը նախաձեռնել եւ իրականացրել են Օքսֆամի հայաստանյան գրասենյակն ու «ՕքսԵՋեն» հիմնադրամը: Ցուցահանդեսին որպես բնորդներ ներկայացված են քաղաքական, մշակութային ու այլ ոլորտներ ներկայացնող գործիչները: Լուսանկարներում բոլոր մասնակիցները հավասարության նշանով ընդգծել են իրենց ասելիքը՝ այն է՝ կանայք եւ տղամարդիկ հավասար են: Ցուցահանդեսի նպատակն է համատեղ բարձրաձայնել ու կարեւորել կանանց մասնակցությունը քաղաքական գործընթացներին եւ խոսել այն քայլերի մասին, որոնք կնպաստեն օրենսդիր մարմնում նրանց առավել ներկայացվածությանը: Ի դեպ, ցուցահանդեսը համընկել եւ անցկացվել է խորհրդարանում ՀՀ ընտրական օրենսգրքի նախագծի երկրորդ ընթերցման ընդունմանը զուգահեռ:
Ցուցահանդեսին բացման խոսքով հանդես է եկել ՀՀ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը: Կարեւորելով միջոցառման դերը՝ Հերմինե Նաղդալյանը նշել է, որ մեր երկրում կանանց եւ տղամարդկանց իրավունքների հավասարության գործում այսօր զգալի առաջընթաց է արձանագրված: «Հավասար իրավունքներն այլեւս թղթի վրա չեն»,- ընդգծել է ԱԺ փոխնախագահն ու հավելել, որ ներկայում կանանց մեծ ներուժ կա նաեւ հասարակական ու հանրային հատվածում, որտեղ կանայք կարեւոր աշխատանքներ են կատարում: ԱԺ փոխնախագահն իր ելույթում անդրադարձել է նաեւ վերջին շրջանում խորհրդարանում կանանց թվի ավելացման փաստին եւ ընդգծել, որ դա հիմնականում ապահովել է իշխող կուսակցությունը:
Միջոցառման ավարտին Հերմինե Նաղդալյանը նշել է, որ կնոջ դերը քաղաքականության մեջ ինքնանպատակ չէ, քանի որ նրանց շնորհիվ ցանկացած սուր անկյուն հարթվում է:
ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամները հանդիպել են գերմանական պատվիրակության հետ
Մայիսի 17-ին ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը եւ նույն հանձնաժողովի անդամ Շիրակ Թորոսյանը հանդիպել են Գերմանիայի Դաշնային Հանրապետության Բունդեսթագի պատգամավոր Ուլլա Ելպքեի, Համբուրգի խորհրդարանի պատգամավոր Մարտին Դոլցերի եւ Համբուրգի Ալտոնա համայնքի ներկ...
Արտակ Դավթյանը հանդիպել է գերմանական պատվիրակության անդամների հետ
Մայիսի 17-ին Գերմանիայի Բունդեսթագի Ձախերի կուսակցության պատգամավոր Ուլլա Ելպքեին, Համբուրգի խորհրդարանի պատգամավոր Մարտին Դոլցերին եւ Համբուգի Ալտոնա համայնքի ներկայացուցիչ Հասան Բուրգուջօղլիին ընդունել է ՀՀ ԱԺ Հայաստան-Գերմանիա բարեկամական խմբի ղեկավար Արտակ Դավթյանը: Արտակ Դավթյանը, ողջունելով պա...
Հանդիպում ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովում
Մայիսի 17-ին ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը հանդիպել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության Բունդեսթագի պատգամավոր Ուլլա Ելպքեի, Համբուրգի խորհրդարանի պատգամավոր Մարտին Դոլցերի եւ Համբուգի Ալտոնա համայնքի ներկայացուցիչ Հասան Բուրգուջօղլուի հետ: Տիկին...
Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ ընդունել է «ՀՀ ընտրական օրենսգիրք» նախագիծը՝ կից օրենսդրական փաթեթով
Մայիսի 17-ին ՀՀ Ազգային ժողովը շարունակել է քառօրյա նիստերի աշխատանքը եւ քվեարկությամբ ընդունել նախորդ օրը քննարկված օրինագծերը, որոնց թվում նաեւ՝ երկրորդ ընթերցմամբ քննարկված «ՀՀ ընտրական օրենսգիրք» նախագիծը՝ կից օրենսդրական փաթեթով: Նշենք, որ նախապես առաջին ընթերցմամբ ընդունվել են փաթեթում ավելացվ...
Վաղ թե ուշ միջազգային հանրությունը ճանաչելու է Արցախը. Շարմազանովը՝ Բունդեսթագի պատգամավորին
Մայիսի 17-ին ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հանդիպել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության Բունդեսթագի պատգամավոր Ուլլա Ելպքեի եւ Համբուրգի խորհրդարանի պատգամավոր Մարտին Դոլցերի եւ Համբուրգի Ալտոնա համայնքի ներկայացուցիչ Հասան Բուրգուջօղլուի հետ: Ողջունելով գերմանացի խորհրդարանականներ...
Գալուստ Սահակյանի ցավակցական ուղերձը Սեմյոն Հախումյանի մահվան կապակցությամբ
ՀՀ Ազգային ժողովի նախագահի ցավակցական ուղերձում ասվում է. «Խոր ցավ ապրեցի` տեղեկանալով գրականագետ, բանասիրական գիտությունների թեկնածու, պրոֆեսոր Սեմյոն Հախումյանի մահվան մասին: Երկար տարիներ կրթական համակարգում աշխատած, ապա այն որպես ՀԽՍՀ լուսավորության, այնուհետեւ ՀՀ ժողկրթության նախարար ղեկա...
Էդուարդ Շարմազանովը ելույթ է ունեցել միջազգային վերապատրաստման դասընթացի մեկնարկին
Մայիսի 17-ին ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը մասնակցել է «Հայաստանում ՔՀԿ-ների մասնակցությունը որոշումների կայացման գործընթացներում» թեմայով միջազգային վերապատրաստման դասընթացին: Միջոցառմանը մասնակցել են նաեւ ԱԺ պատգամավորներ, քաղաքացիական հասարակության կազմակերպությունների ներկայացուցիչներ եւ ...