Տպել
14.05.2016
Գալուստ Սահակյանը մասնակցել է ՀՊՄՀ հոգաբարձուների խորհրդի հիմնադիր նիստին
1 / 5

ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը մայիսի 14-ին մասնակցել է Հայկական պետական մանկավարժական համալսարանի հոգաբարձուների խորհրդի հիմնադիր նիստին:

Խորհրդի նիստը վարել է ՀՀ կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանը: Օրակարգում ընդգրկված է եղել ՀՊՄՀ հոգաբարձուների խորհրդի նախագահի ընտրության հարցը եւ համալսարանի ռեկտորի ընտրության ընթացակարգի հաստատումը:

Խորհրդի անդամների քվեարկությամբ ՀՊՄՀ հոգաբարձուների խորհդի նախագահ է ընտրվել Գալուստ Սահակյանը: Հաստատվել է նաեւ ռեկտորի ընտրության ընթացակարգը:

ՀՀ ԱԺ նախագահ, ՀՊՄՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ Գալուստ Սահակյանը նշել է, որ կրթության ոլորտում է սկսել իր գործունեությունը եւ հավելել, որ այսուհետ եւս պատրաստ է աջակցել բուհին, նպաստել բոլոր խնդիրների լուծմանը:


14.05.2016
Եվրոպական խորհրդարանի պատգամավորն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Եվրոպական խորհրդարանի իսպանացի պատգամավոր Խավիեր Նարտը ՀՀ ԱԺ պատգամավոր Կարինե Աճեմյանի ուղեկցությամբ մայիսի 14-ին այցելել է Ծիծեռնակաբերդի Հայոց ցեղասպանության հուշահամալիր: Եվրախորհրդարանի պատգամավորը ծաղիկներ է դրել 1915 թ. Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին եւ լռությամ...