Տպել
12.05.2016
ԱԺ պատվո մեդալ է հանձնվել ՀՅԴ Եվրոպայի Հայ դատի հանձնախմբի գրասենյակին
1 / 2

ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի ապրիլի 18-ի կարգադրությամբ մայիսի 12-ին հայրենիք-սփյուռք համագործակցության զարգացման գործում ներդրած ավանդի համար ՀՀ ԱԺ պատվո մեդալ է շնորհվել «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» կուսակցության Եվրոպայի Հայ դատի հանձնախմբի գրասենյակին: Բարձր պարգեւը ՀՅԴ Եվրոպայի Հայ դատի հանձնախմբի գրասենյակի ղեկավար Գասպար Կարապետյանին հանձնել է ՀՀ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը:

ԱԺ փոխնախագահը շնորհավորել եւ երախտիքի խոսք է հայտնել պարոն Կարապետյանին ու հանձնախմբի անդամներին ծավալած հայանպաստ ակնառու գործունեության համար: Նա բարձր է գնահատել հանձնախմբի կատարած աշխատանքը Հայոց ցեղասպանության ճանաչման, Արցախի միջազգային ճանաչման եւ Հայաստան-Արցախ-Սփյուռք կապերի ամրապնդման գործում: Որպես ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար՝ տիկին Նաղդալյանն առանձնակի կարեւորել է այն աջակցությունը, որ ցուցաբերում է հանձնախումբը եվրոպական միջազգային կառույցներում մեր երկիրը ներկայացնող պատվիրակություններին:

Եվրոպայի Հայ դատի հանձնախմբի գրասենյակի անդամների անունից շնորհակալություն հայտնելով ԱԺ բարձր պարգեւին արժանանալու համար՝ Գասպար Կարապետյանն ընդգծել է, որ իրենք շարունակելու են արդար պայքարը ճշմարտությունն աշխարհին ներկայացնելու ուղղությամբ:


12.05.2016
ԱԺ մշտական հանձնաժողովի նիստում
Մայիսի 12-ին ՀՀ ԱԺ առողջապահության, մայրության եւ մանկության հարցերի մշտական հանձնաժողովը Արա Բաբլոյանի նախագահությամբ երրորդ ընթերցմամբ քննարկել է «Դեղերի մասին» օրենքի նախագիծը` կից օրենսդրական փաթեթով, որը ներկայացրել է ՀՀ առողջապահության փոխնախարար Սերգեյ Խաչատրյանը: Սերգեյ Խաչատրյանը տեղեկացրել...

12.05.2016
Ազգային ժողովն ավարտել է արտահերթ նիստի աշխատանքը
Մայիսի 12-ին խորհրդարանը շարունակել է արտահերթ նիստի աշխատանքը՝ քվեարկությամբ ընդունելով երեկվա նիստում քննարկված բոլոր հարցերը: Այնուհետեւ երրորդ ընթերցմամբ քննարկվել է «Հրազդան-ցեմենտ» ՓԲԸ-ին հարկային եւ պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների գծով առաջացած տույժերից ազատելու մասին» օրենքի նա...