Տպել
12.05.2016
Ազգային ժողովն ավարտել է արտահերթ նիստի աշխատանքը
1 / 2

Մայիսի 12-ին խորհրդարանը շարունակել է արտահերթ նիստի աշխատանքը՝ քվեարկությամբ ընդունելով երեկվա նիստում քննարկված բոլոր հարցերը:

Այնուհետեւ երրորդ ընթերցմամբ քննարկվել է «Հրազդան-ցեմենտ» ՓԲԸ-ին հարկային եւ պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների գծով առաջացած տույժերից ազատելու մասին» օրենքի նախագիծը: ՀՀ էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը տեղեկացրել է, որ առաջարկներ չեն ներկայացվել:

ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Վախթանգ Միրումյանը երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունելու համար քննարկման է ներկայացրել «Հարկերի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ կից օրենքների նախագծերի փաթեթը: Նա նշել է, որ հստակեցնող բնույթի երկու առաջարկ է ներկայացվել:

Այնուհետեւ երկրորդ ընթերցումով քննարկվել է «Պրոբացիայի մասին» եւ կից օրենսդրական փաթեթը: Նշենք, որ առաջին ընթերցման ընթացակարգով է քննարկվել «Պրոբացիայի մասին» օրենքի նախագծի 15-րդ գլուխը՝ 52-59-րդ հոդվածներով եւ 8-րդ գլուխը՝ 29-34-րդ հոդվածներով:

ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը նշել է, որ առաջինից երկրորդ ընթերցման փուլում առաջարկների հիման վրա կատարվել են բազմաթիվ փոփոխություններ: Նա կարեւորել է հաշտարարությանը վերաբերող դրույթների նախատեսումը, այսինքն՝ պրոբացիայի ծառայությունը ՀՀ-ում համարվելու է նաեւ հաշտարարություն իրականացնող մարմին: Փաթեթից հանվել է «Պրոբացիայի պետական ծառայության մասին» նախագիծը, եւ պրոբացիայի պետական ծառայողները համարվելու են քաղաքացիական ծառայողներ:

Քննարկված օրինագծերի քվեարկությունները կկայանան ԱԺ առաջիկա քառօրյա նիստում:

Սպառելով օրակարգը՝ Ազգային ժողովն ավարտել է արտահերթ նիստի աշխատանքը:


12.05.2016
ԱԺ պատվո մեդալ է հանձնվել ՀՅԴ Եվրոպայի Հայ դատի հանձնախմբի գրասենյակին
ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի ապրիլի 18-ի կարգադրությամբ մայիսի 12-ին հայրենիք-սփյուռք համագործակցության զարգացման գործում ներդրած ավանդի համար ՀՀ ԱԺ պատվո մեդալ է շնորհվել «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» կուսակցության Եվրոպայի Հայ դատի հանձնախմբի գրասենյակին: Բարձր պարգեւը ՀՅԴ Եվրոպայի Հայ դատի ...

12.05.2016
ԱԺ մշտական հանձնաժողովի նիստում
Մայիսի 12-ին ՀՀ ԱԺ առողջապահության, մայրության եւ մանկության հարցերի մշտական հանձնաժողովը Արա Բաբլոյանի նախագահությամբ երրորդ ընթերցմամբ քննարկել է «Դեղերի մասին» օրենքի նախագիծը` կից օրենսդրական փաթեթով, որը ներկայացրել է ՀՀ առողջապահության փոխնախարար Սերգեյ Խաչատրյանը: Սերգեյ Խաչատրյանը տեղեկացրել...