Տպել
11.05.2016
ՀՀ Ազգային ժողովում շարունակվում են ՀՀ ընտրական օրենսգրքի նախագծի շուրջ քննարկումները
1 / 1

Մայիսի 11-ին ՀՀ Ազգային ժողովում տեղի է ունեցել ՀՀ ընտրական օրենսգրքի նախագծի շուրջ հերթական քննարկումը:

Քննարկմանը մասնակցել են ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանը, պատգամավորներ Հովհաննես Մարգարյանը, Լեւոն Մարտիրոսյանը, Վահրամ Մկրտչյանը, ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար, ԸՕ-ի նախագծի համահեղինակ Դավիթ Հարությունյանը, ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը, ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը:

Ներկաները մանրամասն քննարկել են ՀՀ ընտրական օրենսգրքի նախագծի մի շարք հոդվածներ: Պատգամավորները կրկին ներկայացրել են առաջարկներ, որոնք մանրամասն պարզաբանել է ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար, ԸՕ-ի նախագծի համահեղինակ Դավիթ Հարությունյանը:



11.05.2016
ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամները հանդիպել են ԵԽԽՎ մոնիթորինգի հանձնաժողովի Հայաստանի հարցերով համազեկուցողների հետ
ՀՀ ԱԺ փոխնախագահ, ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Հերմինե Նաղդալյանը, պատվիրակության անդամներ Նաիրա Զոհրաբյանը, Նաիրա Կարապետյանը եւ Սամվել Ֆարմանյանը մայիսի 11-ին հանդիպել են ԵԽԽՎ մոնիթորինգի հանձնաժողովի Հայաստանի հարցերով համազեկուցողներ Ալան Միլի եւ Ջուզեպպե Գալատիի հետ: Հերմինե Նաղդալյանը...

11.05.2016
ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանը հանդիպել է ԵԽԽՎ մոնիթորինգի հանձնաժողովի համազեկուցողների հետ
Մայիսի 11-ին ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանը հանդիպել է ԵԽԽՎ մոնիթորինգի հանձնաժողովի Հայաստանի հարցերով համազեկուցողներ Ալան Միլի եւ Ջուզեպպե Գալատիի հետ: Հանձնաժողովի նախագահը հյուրերին մանրամասն ներկայացրել է առաջին ընթերցմամբ ընդունված «Ընտրական օր...

11.05.2016
ԵԽԽՎ մոնիթորինգի հանձնաժողովի Հայաստանի հարցերով համազեկուցողների հանդիպումները խորհրդարանում
Մայիսի 11-ին ՀՀ ԱԺ բոլոր խմբակցությունների ներկայացուցիչները հանդիպել են ԵԽԽՎ մոնիթորինգի հանձնաժողովի Հայաստանի հարցերով համազեկուցողներ Ալան Միլի, Ջուզեպպե Գալատիի եւ հանձնաժողովի քարտուղար Բաս Քլայնի հետ: Առաջին հանդիպումը ՀՀ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Թեւան Պողոսյանի եւ խմբակցությ...

11.05.2016
ՀՀ Ազգային ժողովը շարունակել է արտահերթ նիստի աշխատանքը
Մայիսի 11-ին ՀՀ Ազգային ժողովը շարունակել է արտահերթ նիստի աշխատանքը՝ առաջին ընթերցմամբ ընդունելով «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «ՀՐԱԶԴԱՆ-ՑԵՄԵՆՏ» փակ բաժնետիրական ընկերությանը հարկային եւ պարտադիր սոցիալական ապահովագրության վճար...

11.05.2016
Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովի պատվիրակության անդամներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
Մայիսի 11-ին Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Մարգարիտ Եսայանի ուղեկցությամբ Ծիծեռնակաբերդի Հայոց ցեղասպանության հուշահամալիր են այցելել Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովի պատվիրակության անդամները` Բելգիայի Վալոնիա-Բրյուսել/ֆրանսիական համայնքի խորհրդարանի ն...

11.05.2016
Միջազգային հանրությունը պետք է դատապարտի Ադրբեջանի ահաբեկչական գործողությունները. Էդուարդ Շարմազանով
ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը մայիսի 11-ին ընդունել է Հայաստանի Ֆրանկոֆոն երիտասարդական խորհրդարանի հիմնադիր նիստին մասնակցելու նպատակով Հայաստան ժամանած Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովի պատվիրակության անդամներին՝ Բելգիայի Վալոնիա-Բրյուսել/ֆրանսիական համայնքի խորհրդարանի նախագահ Ֆիլիպ ...

11.05.2016
Տեղի է ունեցել Հայաստանի Ֆրանկոֆոն երիտասարդական խորհրդարանի հիմնադիր նիստը
Մայիսի 11-ին ՀՀ ԱԺ նիստերի դահլիճում աշխատանքն է սկսել Հայաստանի Ֆրանկոֆոն երիտասարդական խորհրդարանի հիմնադիր նիստը, որին ներկա է եղել Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովի պատվիրակությունը՝ Բելգիայի Վալոնիա-Բրյուսել/ֆրանսիական համայնքի խորհրդարանի նախագահ Ֆիլիպ Կուրարի գլխավորությամբ: Նիստին...