Մայիսի 11-ին ՀՀ Ազգային ժողովում տեղի է ունեցել ՀՀ ընտրական օրենսգրքի նախագծի շուրջ հերթական քննարկումը:
Քննարկմանը մասնակցել են ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանը, պատգամավորներ Հովհաննես Մարգարյանը, Լեւոն Մարտիրոսյանը, Վահրամ Մկրտչյանը, ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար, ԸՕ-ի նախագծի համահեղինակ Դավիթ Հարությունյանը, ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը, ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը:
Ներկաները մանրամասն քննարկել են ՀՀ ընտրական օրենսգրքի նախագծի մի շարք հոդվածներ: Պատգամավորները կրկին ներկայացրել են առաջարկներ, որոնք մանրամասն պարզաբանել է ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար, ԸՕ-ի նախագծի համահեղինակ Դավիթ Հարությունյանը: