Տպել
05.05.2016
Գերմանիայի Դաշնային Հանրապետության Բունդեսթագի պատգամավոր Ալբերտ Վայլերին շնորհվել է պատվավոր դոկտորի կոչում
1 / 6

Մայիսի 5-ին Ճարտարապետության եւ շինարարության Հայաստանի ազգային համալսարանը հյուրընկալել էր Գերմանիայի Դաշնային Հանրապետության Բունդեսթագի պատգամավոր, Գերմանիա-Հայաստան ֆորումի նախագահ Ալբերտ Վայլերին: Հանդիպմանը ներկա էին ՀՀ ԱԺ պատգամավոր, Հայաստան-Գերմանիա բարեկամական խմբի ղեկավար Արտակ Դավթյանը, ԳԴՀ-ում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Աշոտ Սմբատյանը, ՀՀ-ում ԳԴՀ-ի արտակարգ եւ լիազոր դեսպան Բերնհարդ Մաթիաս Քիսլերը, ինչպես նաեւ Ճարտարապետության եւ շինարարության Հայաստանի ազգային համալսարանում ուսանող մի խումբ գերմանացի ուսանողներ:

Ողջունելով հյուրերին՝ Ճարտարապետության եւ շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ռեկտոր Գագիկ Գալստյանը շնորհակալություն է հայտնել պատգամավոր Վայլերին՝ հայանպաստ գործունեություն իրականացնելու համար: Ռեկտորը ներկայացրել է համալսարանի գործունեությունն ու համագործակցությունը եվրոպական առաջատար երկրների, այդ թվում՝ Գերմանիայի բարձրագույն կրթական հաստատությունների հետ:

ՀՀ ԱԺ պատգամավոր, ԱԺ Հայաստան-Գերմանիա բարեկամական խմբի ղեկավար Արտակ Դավթյանը ողջունել է Ալբերտ Վայլերի այցը Հայաստան՝ որպես մեր պետության ու ժողովրդի լավ բարեկամի եւ հմուտ քաղաքական գործչի:

Արտակ Դավթյանը հատկապես կարեւորել է Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործում Ալբերտ Վայլերի իրականացրած ջանքերն ու հետեւողական աշխատանքը: Վերհիշելով Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի շրջանակում Երեւանում անցկացված «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումի ժամանակ Ալբերտ Վայլերի ելույթը՝ Արտակ Դավթյանը եւս մեկ անգամ կարեւորել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության դիրքորոշումը Հայոց ցեղասպանության հարցում: Արտակ Դավթյանը կարեւորել է նաեւ Բունդեսթագում այս տարվա հունիսին սպասվող Հայոց ցեղասպանության ճանաչման ու դատապարտման վերաբերյալ բանաձեւի քննարկումը:

Ճարտարապետության եւ շինարարության Հայաստանի ազգային համալսարանի գիտական խորհրդի որոշմամբ հայ-գերմանական բարեկամության ամրապնդման գործում ներդրած ավանդի համար Բունդեսթագի պատգամավոր, Գերմանիա-Հայաստան ֆորումի նախագահ Ալբերտ Վայլերին շնորհվել է Ճարտարապետության եւ շինարարության Հայաստանի ազգային համալսարանի պատվավոր դոկտորի կոչում:

Ալբերտ Վայլերը, շնորհակալություն հայտնելով պատվավոր դոկտորի կոչմանն իրեն արժանացնելու համար, հույս է հայտնել, որ Բունդեսթագում Հայոց ցեղասպանության ճանաչման ու դատապարտման վերաբերյալ փաստաթուղթը համապարփակ քննարկման կարժանանա:

Ըստ նրա՝ բանաձեւում կամրագրվի «Ցեղասպանություն» եզրույթը: Նշենք, որ Բունդեսթագի պատգամավորը Լեռնային Ղարաբաղ այցելելու պատճառով հայտնվել է Ադրբեջանի այսպես ասած «սեւ ցուցակում»:

Ալբերտ Վայլերն անդրադարձել է նաեւ երկու երկրների միջեւ վիզային ռեժիմի դյուրացմանը, ինչպես նաեւ երկու երկրների համալսարանների միջեւ իրականացվող փոխանակման ծրագրերին:

Հանդիպման ավարտին Ալբերտ Վայլերը շրջել է Ճարտարապետության եւ շինարարության Հայաստանի ազգային համալսարանում, շփվել ուսանողների հետ:



05.05.2016
Հանդիպում ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովում
Մայիսի 5-ին ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը հանդիպել է ՀՀ պաշտպանության ռազմավարական վերանայման արդյունքների իրականացմանն օժանդակող ԱՄՆ-ի եւ Միացյալ Թագավորության փորձագիտական խմբի հետ: Կորյուն Նահապետյանը բարձր է գնահատել փո...

05.05.2016
Հայաստանի եւ Վրաստանի խորհրդարանների բյուջետային եւ ֆինանսական հարցերի հանձնաժողովների պատգամավորների տարածաշրջանային 2-րդ հանդիպումը
Մայիսի 5-ին տեղի է ունեցել Հայաստանի եւ Վրաստանի խորհրդարանների բյուջետային եւ ֆինանսական հարցերի հանձնաժողովների տարածաշրջանային 2-րդ հանդիպումը: Նշենք, որ հանդիպումը կազմակերպել էր Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերակցությունը (GIZ): Հանդիպմանը մասնակցում էին Վրաստանի խորհրդարանի բյուջե...

05.05.2016
ԱԺ մշտական հանձնաժողովի նիստում
Մայիսի 5-ին ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովն Արտակ Զաքարյանի նախագահությամբ քննարկել է «Հայաստանի Հանրապետության եւ Եվրոպական ներդրումային բանկի միջեւ 2015 թվականի հոկտեմբերի 16-ին ստորագրված «Երեւանի կոշտ թափոններ-առաջին փուլ» ֆինանսավորման պայմանագիրը: Հիմնական զեկուցող, Երեւա...

05.05.2016
ՀՀ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը հանդիպել է Վրաստանի խորհրդարանական պատվիրակության անդամների հետ
Մայիսի 5-ին ՀՀ ԱԺ փոխնախագահ, ՀՀ Ազգային ժողովի եւ Վրաստանի խորհրդարանի միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահ Հերմինե Նաղդալյանը հանդիպել է Վրաստանի խորհրդարանի բյուջետային եւ ֆինանսական հարցերի հանձնաժողովի նախագահ Թամազ Մեչիաուրիի, անդամներ Նոդար Էբանոիձեի, Պաատա Բարատ...

05.05.2016
Դռնփակ քննարկում ՀՀ պաշտպանության նախարարի մասնակցությամբ
Մայիսի 4-ին ՀՀ ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ ՀՀ Ազգային ժողովում կազմակերպվել է դռնփակ քննարկում, որին մասնակցել է ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: Քննարկմանը մասնակցել են նաեւ ՀՀ ԱԺ նախագահի տեղակալները, խմբակցությունների ղեկ...