Տպել
05.05.2016
ԱԺ մշտական հանձնաժողովի նիստում
1 / 1

Մայիսի 5-ին ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովն Արտակ Զաքարյանի նախագահությամբ քննարկել է «Հայաստանի Հանրապետության եւ Եվրոպական ներդրումային բանկի միջեւ 2015 թվականի հոկտեմբերի 16-ին ստորագրված «Երեւանի կոշտ թափոններ-առաջին փուլ» ֆինանսավորման պայմանագիրը: Հիմնական զեկուցող, Երեւանի քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանը նշել է, որ պայմանագրով մեր երկրին կտրամադրվի 8 մլն եվրո գումարի չափով փոխառություն՝ Երեւանում քաղաքային կոշտ թափոնների կառավարման համակարգը բարելավելու նպատակով:

Կամո Արեյանը ներկայացրել է նաեւ «Հայաստանի Հանրապետության եւ Վերակառուցման ու զարգացման եվրոպական բանկի միջեւ 2015 թվականի դեկտեմբերի 11-ին ստորագրված «Երեւանի կոշտ թափոնների ծրագիր» վարկային համաձայնագիրը, որով էլ նախատեսվում է Հայաստանին տրամադրել վարկ՝ Երեւանի կոշտ թափոնների հեռացման ենթակառուցվածքը բարելավելու նպատակով: Նախատեսվում է նոր աղբավայրի կառուցում, այդ նպատակով մասնագիտացված տրանսպորտային միջոցների եւ սարքավորումների գնում, գոյություն ունեցող աղբավայրի տարածքում մակերեսի մեկուսացում:

Քննարկված միջազգային համաձայնագրերը հանձնաժողովի դրական եզրակացությամբ կներկայացվեն խորհրդարանի վավերացմանը:



06.05.2024
Տեղի կունենան խորհրդարանական ճեպազրույցները
ԱԺ հերթական նիստերին հաջորդող խորհրդարանական ճեպազրույցները տեղի կունենան մայիսի 7-ին ԱԺ 334 դահլիճում` հետեւյալ ժամանակացույցով. ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցություն - 11:00-11:20,   ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցություն - 11:20-11:40,   ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցութ...

06.05.2024
Խորհրդարանը շարունակել է ՀՀ դատախազության 2023 թ. գործունեության մասին հաղորդման քննարկումը
Ազգային ժողովը մայիսի 6-ի նիստում շարունակել է 2023 թվականի ՀՀ դատախազության գործունեության մասին հաղորդման քննարկումը:   Մտքերի փոխանակության ընթացքում պատգամավորներն անդրադարձել են գլխավոր դատախազի տարեկան հաղորդման մեջ արձանագրված խնդիրներին, կառույցի գործունեությանը, համակարգային խնդիր...