National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
28.4.2016

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03
04 05 06 07 08 09 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 27 28 29 30
 
28.04.2016
«Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» երկրորդ գլոբալ ֆորումում ընդունված եզրափակիչ հայտարարություն եւ առաջարկներ
1 / 1

Ապրիլի 23-ին ՀՀ Ազգային ժողովի եւ ՀՀ կառավարության նախաձեռնությամբ Երեւանում տեղի ունեցած «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» երկրորդ գլոբալ ֆորումի կողմից ընդունվել է եզրափակիչ հայտարարություն, որը ներկայացվում է ստորեւ:



«Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» երկրորդ գլոբալ ֆորում

23 ապրիլի 2016թ., Երեւան

Եզրափակիչ հայտարարություն եւ առաջարկներ

Գլոբալ ֆորումը,

Ողջունում է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի եւ Կառավարության նախաձեռնությունը՝ հյուրընկալելու Երկրորդ Գլոբալ Ֆորումը Երեւանում 2016թ. ապրիլի 23-ին,

Ողջունում է նաեւ 2015թ. Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր ասամբլեայի կողմից դեկտեմբերի 9-ը «Ցեղասպանության հանցագործության զոհերի հիշատակի եւ արժանապատվության եւ այդ հանցագործության կանխարգելման միջազգային օր» հռչակելու մասին բանաձեւի միաձայն ընդունումը, որն ընդգծում է, ի թիվս այլ հարցերի, «Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելու եւ պատժելու մասին» կոնվենցիայի վերաբերյալ իրազեկվածության բարձրացումը,

Հարգանքի տուրք է մատուցում եւ երախտագիտություն է հայտնում բոլոր նրանց, ով հումանիտար ճգնաժամերի եւ ցեղասպանության օրերին հանդես եկան հանուն մարդկության եւ, գործելով արիությամբ եւ զոհողությունների գնով, փրկեցին բազմաթիվ անմեղ կյանքեր,

Խորը մտահոգություն է արտահայտում վերջերս Մերձավոր Արեւելքում եւ աշխարհի այլ կետերում լայն տարածում գտած ԻԼԻՊ-ի եւ մյուս ահաբեկչական կազմավորումների կողմից վայրագությունների եւ ցեղասպան գործողությունների առնչությամբ, ինչն անմիջական վտանգ է ներկայացնում էթնիկ եւ կրոնական փոքրամասնությունների համար եւ առաջացնում լայնամասշտաբ հումանիտար ճգնաժամեր՝ ներառյալ Երկրորդ համաշխարհային պատերազմից ի վեր փախստականների եւ տեղահանված անձանց ամենաբարձր թիվը,

Գիտակցում է, որ նման ծավալի հումանիտար ճգնաժամերը պահանջում են ջանքերի համադրում եւ չեն կարող դիմագրավվել միայնակ՝ առանձին երկրների կողմից, եւ խորապես հավատում է, որ փախստականների եւ աննախադեպ մեծ քանակությամբ տեղահանված անձանց առնչվող մարտահրավերների լուծմանն ուղղված ջանքերը ոչ մի դեպքում չեն կարող քաղաքական շահարկումների առարկա հանդիսանալ,

Կրկին բարձրաձայնում է 2015 թվականի ապրիլին կայացած «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումի արդյունքում ընդունված Երեւանյան հռչակագրի կոչը բոլոր պետություններին՝ հնարավորինս ներդրում ունենալ ցեղասպանության կանխարգելման մեխանիզմների ամրապնդման գործում,

Կոչ է անում բոլոր երկրներին, խորհրդարաններին, միջազգային կազմակերպություններին, քաղաքացիական հասարակությանը եւ շահագրգիռ այլ կողմերին համախմբելու ջանքերը ցեղասպանության չարիքի եւ մարդկության հանդեպ այլ հանցագործությունների դեմ պայքարի նոր հանձնառության ոգու ներքո,

Ընդգծում է մարդկության պատմության, ինչպես նաեւ ցեղասպանության պատճառների եւ հետեւանքների դասավանդման կարեւորությունը եւ անհրաժեշտությունը՝ անցյալի ոճրագործությունների համընդհանուր եւ օբյեկտիվ ճանաչման հասնելու ակնկալիքով,

Առաջարկում է հաջորդ Գլոբալ ֆորումի շրջանակներում շեշտադրումը կատարել կրթության դերի, մեխանիզմների, միջոցների եւ կարողությունների վրա՝ որպես ատելությունը, անհանդուրժողականությունը եւ այլատյացությունը վերացնելու մեր համատեղ պարտականության մաս, եւ հավատացած է, որ կրթությունը եւ գիտելիքի փոխանակումը վճռական դերակատարություն ունեն ցեղասպանության արհավիրքի վերացման գործում,

Որոշում է հաջորդ հավաքը գումարել 2018 թվականի ապրիլին Հայաստանի Հանրապետությունում:


28.04.2016
Խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունել է «ՀՀ ընտրական օրենսգիրք» նախագիծը եւ կից օրենսդրական փաթեթը
Ապրիլի 28-ին ՀՀ Ազգային ժողովը շարունակել է քառօրյա նիստերի աշխատանքը: Պատգամավորները շարունակել են ելույթ ունենալ եւ իրենց տեսակետները հայտնել «ՀՀ ընտրական օրենսգրքի» եւ կից օրենսդրական փաթեթի վերաբերյալ: Մինչ ելույթներին անցնելը՝ պատգամավորները ողջունել են ԱԺ «Բաց դռներ» ծրագրի շրջանակում խորհրդար...

28.04.2016
Բաց դաս խորհրդարանում
Ապրիլի 28-ին ԱԺ «Բաց դռներ» ծրագրի շրջանակում Ազգային ժողով են այցելել Ղուկասավան համայնքի միջնակարգ դպրոցի աշակերտները եւ ուսուցիչները, ովքեր նախ ԱԺ նիստերի դահլիճում լսել են ՀՀ ընտրական օրենսգրքի նախագծի վերաբերյալ քննարկումները, ապա մասնակցել են բաց դասի, որը վարել է Ազգային ժողովի նախագահի խորհր...

28.04.2016
Քննարկվել են հասարակական-քաղաքական գործընթացներին կանանց մասնակցությանը վերաբերող հարցեր
ՀՀ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանն ապրիլի 28-ին հանդիպել է Համալսարանական կրթությամբ կանանց ասոցիացիայի նախագահ Ջեմմա Հասրաթյանի, ԵԱՀԿ-ի երեւանյան գրասենյակի գենդերային ծրագրերի պատասխանատու Լիանա Աղաբեկյանի եւ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի փորձագետ, գենդերային հարցերով խորհրդական Կոմիլա Ռահիմովայի հետ: Հանդիպմանը ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am