Տպել
26.04.2016
Ազգային ժողով են այցելել Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի սաները
1 / 5

Ապրիլի 26-ին «Բաց դռներ» ծրագրի շրջանակում Ազգային ժողով են այցելել ՀՀ ՊՆ Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի սաները, ովքեր հետեւել են Ազգային ժողովի քառօրյա նիստին:

Բաց դասը վարել է ՀՀ ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը: Նա ռազմամարզական վարժարանի սաներին ներկայացրել է խորհրդարանի կառուցվածքը, կազմը, օրենսդիր եւ ներկայացուցչական գործունեությունը: Խոսելով վարժարանի սաների մասնագիտական ընտրության մասին՝ Կորյուն Նահապետյանը կարեւորել է արհեստավարժ, հայրենասեր, գրագետ զինվորականների դերը հայոց բանակի եւ մեր պետության կայացման գործում:

Անդրադառնալով ապրիլի առաջին օրերին ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում տեղի ունեցած ռազմական գործողություններին՝ պարոն Նահապետյանը խոսել է զինվորների հերոսական արարքների, մեր բանակի կրած կորուստների մասին: Վարժարանի սաների խնդրանքով Կորյուն Նահապետյանն անդրադարձել է նաեւ վերջին օրերին շփման գծում տիրող լարվածությանը եւ իրավիճակը կայունացնելուն ուղղված քայլերին: Նա ներկայացրել է Հայաստանի Հանրապետության անխախտ դիրքորոշումը՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության բացառապես խաղաղ ճանապարհով կարգավորման վերաբերյալ:

Ծավալված զրույցի ընթացքում վարժարանի սաներն իրենց հետաքրքրող հարցերն են ուղղել հանձնաժողովի նախագահին:

Հարցերը վերաբերել են ռազմական շարունակական կրթությանը, հրադադարի ռեժիմի պահպանմանը, ՀՀ կողմից Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչման հնարավորությանը:

Հանդիպման ավարտին Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի սաները Ազգային ժողովի լիագումար նիստերի դահլիճում լուսանկարվել են Կորյուն Նահապետյանի հետ:



26.04.2016
Ազգային ժողովի քառօրյա նիստում
Ապրիլի 26-ին ՀՀ Ազգային ժողովը շարունակել է քառօրյա նիստերի աշխատանքը: Քվեարկության արդյունքում երրորդ ընթերցմամբ չի ընդունվել «Հրազդան-ցեմենտ» փակ-բաժնետիրական ընկերությանը հարկային եւ պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների գծով արտոնություններ տալու մասին» օրենքի նախագիծը: ԱԺ փոխնախագահ Էդու...

26.04.2016
ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամները մանրամասներ են ներկայացրել գարնանային նստաշրջանի աշխատանքների վերաբերյալ
Ապրիլի 26-ին ՀՀ Ազգային ժողովում տեղի է ունեցել ԵԽԽՎ-ում ՀՀ Ազգային ժողովի պատվիրակության անդամների մամուլի ասուլիսը, որտեղ մանրամասներ են ներկայացվել ԵԽԽՎ գարնանային նստաշրջանի աշխատանքների վերաբերյալ: Ասուլիսին մասնակցել են պատվիրակության ղեկավար Հերմինե Նաղդալյանը, պատվիրակության անդամներ Նաիրա Զ...

26.04.2016
Մամուլի ասուլիսի հրավեր
Ապրիլի 26-ին` ժամը 13:30-ին, ԱԺ 334 սրահում տեղի կունենա ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամների մամուլի ասուլիսը, որի ընթացքում մանրամասներ կներկայացվեն ԵԽԽՎ գարնանային նստաշրջանի աշխատանքների վերաբերյալ: ...