National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
25.4.2016

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03
04 05 06 07 08 09 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 27 28 29 30
 
25.04.2016
Մեկնարկել են ԱԺ հերթական քառօրյա նիստերը
1 / 11

Ապրիլի 25-ին ՀՀ Ազգային ժողովն սկսել է հերթական քառօրյա նիստերի աշխատանքը:

ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը ներկայացրել է նստաշրջանի, ապա նաեւ քառօրյա նիստերի օրակարգերի, ինչպես նաեւ հետաձգումների ու լրացումների մասին ԱԺ որոշման նախագծերը: Քվեարկությամբ խորհրդարանը հաստատել է օրակարգերի նախագծերը:

Այնուհետեւ պատգամավորները քվեարկությամբ ընդունել են նախորդ քառօրյա նիստում քննարկված մի շարք օրենսդրական նախաձեռնություններ եւ վավերացրել միջազգային պայմանագրեր:

Երրորդ ընթերցմամբ պատգամավորները քննարկել են «Հրազդան-ցեմենտ» փակ-բաժնետիրական ընկերությանը հարկային եւ պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների գծով արտոնություններ տալու մասին» օրենքի նախագիծը:

Այնուհետեւ խորհրդարանն առաջին ընթերցումով քննարկել է «ՀՀ ընտրական օրենսգիրք» եւ դրան կից օրենսդրական փաթեթը, որը ներկայացրել է ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը: Նա նշել է, որ ՀՀ ընտրական նոր օրենսգիրքը ոչ միայն բարեփոխված Սահմանադրության պահանջն է, այլեւ անհրաժեշտություն է՝ հանրության վստահությունը ընտրական գործընթացների նկատմամբ բարձրացնելու տեսանկյունից: Նա հավելել է, որ նախագծում ներառվել են մեխանիզմներ, որոնք թույլ կտան ճշտությամբ վերականգնելու ընտրական պատկերը: Նշվել է, որ նոր օրենսգրքով Գյումրի ու Վանաձոր համայնքների ղեկավարների ընտրության հարցում գործելու է այն մոդելը, որը կիրառվում է նաեւ մայրաքաղաքում. այդ համայնքների ղեկավարներն ընտրվելու են անուղղակի ընտրություններով:

Նոր ընտրական օրենսգրքի նախագծի փոփոխություններից մեկը վերաբերում է Ազգային ժողովի ձեւավորմանը: ԱԺ ընտրություններն անցկացվելու են համամասնական ընտրակարգով, հանրապետության ողջ տարածքն ընդգրկող մեկ բազմամանդատ ընտրատարածքից` կուսակցությունների, կուսակցությունների դաշինքի համապետական եւ տարածքային ընտրական ցուցակներով առաջադրված պատգամավորի թեկնածուների թվից: ՀՀ տարածքը բաժանվում է 13 ընտրական տարածքի` յուրաքանչյուր մարզ ներկայացնում է մեկ տարածք, իսկ Սյունիքը եւ Վայոց ձորի մարզերը դիտարկվում են համատեղ մեկ տարածք, Երեւանը բաժանվում է 4 տարածքների: Ընտրություններին մասնակցող յուրաքանչյուր կուսակցություն, կուսակցությունների դաշինք առաջադրում են թեկնածուների մեկ համապետական ընտրական ցուցակ եւ մեկական տարածքային ընտրական ցուցակ յուրաքանչյուր տարածքի համար: Կուսակցությունները, կուսակցությունների դաշինքները ներկայացնում են թեկնածուներ եւ ձեւավորում կուսակցության ընտրական ցուցակներ: Կուսակցությունը, կուսակցությունների դաշինքն իրենց համապետական ընտրական ցուցակի առաջին մասում ընդգրկված թեկնածուներից կազմում են տարածքային ընտրական ցուցակներ: Յուրաքանչյուր ընտրող ընտրում է կամ կուսակցություն կամ կուսակցության ընտրական ցուցակից կոնկրետ թեկնածու: Ընտրական արգելապատնեշները հաղթահարած ցանկացած կուսակցություն, կուսակցությունների դաշինք կարող է քաղաքական կոալիցիա կազմել ընտրական արգելապատնեշները հաղթահարած այլ, առավելագույնը երկու կուսակցությունների (դաշինքների) հետ, եթե նրանց օգտին տրված ձայների գումարը բավարար է մանդատների ընդհանուր թվի 54 տոկոսը ստանալու համար:

Նշվել է, որ յուրաքանչյուր կուսակցություն իրավունք ունի ազգային փոքրամասնությունների ներկայացուցչի ընդգրկել կուսակցական ցուցակում: Նորամուծություն է այն դրույթը, ըստ որի խորհրդարանում չի կարող ձեւավորվել միայն մեկ սեռի ներկայացուցիչներից բաղկացած խմբակցություն:

Պարոն Հարությունյանը մանրամասն ներկայացրել է ընտրությունների առաջին եւ երկրորդ փուլերի անցկացման գործընթացները, տեխնիկական միջոցների կիրառման, քվեաթերթիկների ամփոփման փուլի կազմակերպման եւ այլ դրույթների վերաբերյալ կատարված փոփոխությունները: Նշվել է, որ ընտրատեղամասերում լինելու են տվյալ ընտրատեղամասի ընտրողների անձնական տվյալները պարունակող էլեկտրոնային սարքեր, սակայն զուգահեռաբար այդ տվյալները գրանցվելու են նաեւ համապատասխան թղթային մատյանում: Այն դեպքում, երբ էլեկտրոնային սարքի էկրանին վառվում է կանաչ գույնի ազդանշան, ապա ավտոմատ կերպով տպվում է քվեարկության կտրոն: Էլեկտրոնային սարքում առկա բոլոր մատնահետքերը պետք է կենտրոնացվեն մեկ միասնական շտեմարանում, որից հետո առաջարկվում է իրականացնել այդ մատնահետքերի համակարգչային համադրություն:

Դավիթ Հարությունյանն իր ելույթում եւ հարցուպատասխանի ձեւաչափում ներկայացրել է նաեւ պարզաբանումներ որոշ առաջարկների մասով, որոնք վերաբերել են ընտրությունների ուղիղ հեռարձակմանը եւ տեսանկարահանմանը, միասնական ընտրական փաստաթղթով ընտրությանը մասնակցելուն, ընտրատեղամասերում լրատվամիջոցների եւ դիտորդների ներկայացվածությանը, կանանց մասնակցությանը, մատների թանաքոտմանը, ստորագրված ցուցակների հրապարակմանը, ընտրական ցուցակների ճշգրտմանը, ինչպես նաեւ բողոքարկման գործընթացին, առաջարկվող փոփոխությունների արդյունքում նախատեսվող տեխնիկական սարքավորումների գնման համար ֆինանսական միջոցների օգտագործման չափին, անձի անհատական տվյալների պաշտպանությանը, ընտրատեղամասերում հանձնաժողովների անդամների վերապատրաստմանը, ընտրախախտումների դեմ պայքարի ձեւերին, կուսակցության դերակատարման ավելացմանը:

Նոր ընտրական օրենսգրքի նախագծի վերաբերյալ քննարկումները կշարունակվեն ապրիլի 26-ի Ազգային ժողովի նիստում:


25.04.2016
ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն ընդունել է Իրաքյան Քրդստանի խորհրդարանական պատվիրակությանը
ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը ապրիլի 25-ին ընդունել է Իրաքյան Քրդստանի խորհրդարանի պատգամավորներ Երվանդ Ամինյանին, Ալի Ալոյին եւ Սրուդ Մաքդասիին: ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը ողջունել է պատվիրակության այցը Հայաստան, ովքեր այստեղ էին՝ մասնակցելու «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» եր...

25.04.2016
Բաց դաս Ազգային ժողովում
Ապրիլի 25-ին «Բաց դռներ» ծրագրի շրջանակում Ազգային ժողով են այցելել Արմավիրի մարզի Գեղակերտ համայնքի մի խումբ ուսուցիչներ եւ աշակերտներ: Ուսուցիչներն ու աշակերտները հետեւել են ՀՀ ԱԺ նիստերի դահլիճում ընթացող քառօրյա նիստին, ապա մասնակցել բաց դասի: Բաց դասը վարել է ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույ...

25.04.2016
Արտագնա նիստ Դիլիջանում
Ապրիլի 22-ին Դիլիջանում անցկացվել է ՀՀ ԱԺ գյուղատնտեսական եւ բնապահպանական հարցերի մշտական հանձնաժողովի եւ ՀՀ բնապահպանության նախարարության համատեղ արտագնա նիստը: Նիստի մասնակիցները քննարկել են Դիլիջանը էկոտուրիզմի զարգացման կենտրոն դարձնելու, տարածաշրջանում համապատասխան պայմաններ ստեղծելու եւ ոլորտ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am