Տպել
25.04.2016
Արտագնա նիստ Դիլիջանում
1 / 4

Ապրիլի 22-ին Դիլիջանում անցկացվել է ՀՀ ԱԺ գյուղատնտեսական եւ բնապահպանական հարցերի մշտական հանձնաժողովի եւ ՀՀ բնապահպանության նախարարության համատեղ արտագնա նիստը: Նիստի մասնակիցները քննարկել են Դիլիջանը էկոտուրիզմի զարգացման կենտրոն դարձնելու, տարածաշրջանում համապատասխան պայմաններ ստեղծելու եւ ոլորտային խնդիրները շտկելու ուղիները: Համատեղ նիստում քննարկվել են նաեւ «Դիլիջան» ազգային պարկին առնչվող խնդիրները: Ազգային պարկի տնօրեն Սահակ Մուրադյանը, մատնանշելով առկա խնդիրները, անդրադարձել է նաեւ ապօրինի ծառահատման հարցին: Ապօրինի ծառահատումների հետ կապված բարձրացվել են քսանչորսժամյա ծառայություն իրականացնելու, բնապահպանական ոստիկանության ստեղծման հետ կապված հարցերը:

ԱԺ պատգամավորներին հետաքրքրել է «Դիլիջան» ազգային պարկի տարածքում գտնվող համայնքների կողմից սեփականաշնորհված, ինչպես նաեւ արոտավայրերի վերածված հողատարածքների հետագա ճակատագիրը:

Արտագնա նիստի ավարտին ՀՀ ԱԺ գյուղատնտեսական հանձնաժողովի նախագահ Մարտուն Գրիգորյանը նշել է, որ հանձնաժողովի եւ ՀՀ բնապահպանության նախարարության համատեղ քննարկումները պարբերական բնույթ են կրում: Նա կարեւորել է քննարկումների արդյունավետությունը, ոլորտում ձեռնարկվող գործնական քայլերը:



25.04.2016
ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն ընդունել է Իրաքյան Քրդստանի խորհրդարանական պատվիրակությանը
ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը ապրիլի 25-ին ընդունել է Իրաքյան Քրդստանի խորհրդարանի պատգամավորներ Երվանդ Ամինյանին, Ալի Ալոյին եւ Սրուդ Մաքդասիին: ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը ողջունել է պատվիրակության այցը Հայաստան, ովքեր այստեղ էին՝ մասնակցելու «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» եր...

25.04.2016
Մեկնարկել են ԱԺ հերթական քառօրյա նիստերը
Ապրիլի 25-ին ՀՀ Ազգային ժողովն սկսել է հերթական քառօրյա նիստերի աշխատանքը: ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը ներկայացրել է նստաշրջանի, ապա նաեւ քառօրյա նիստերի օրակարգերի, ինչպես նաեւ հետաձգումների ու լրացումների մասին ԱԺ որոշման նախագծերը: Քվեարկությամբ խորհրդարանը հաստատել է օրակարգերի նախագծերը: ...

25.04.2016
Բաց դաս Ազգային ժողովում
Ապրիլի 25-ին «Բաց դռներ» ծրագրի շրջանակում Ազգային ժողով են այցելել Արմավիրի մարզի Գեղակերտ համայնքի մի խումբ ուսուցիչներ եւ աշակերտներ: Ուսուցիչներն ու աշակերտները հետեւել են ՀՀ ԱԺ նիստերի դահլիճում ընթացող քառօրյա նիստին, ապա մասնակցել բաց դասի: Բաց դասը վարել է ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույ...